Friday, August 4, 2023
No Result
View All Result
Asbarez - Armenian
NEWSLETTER
Aug. 2, 2023 PDF
ENG
  • Home
  • Հայաստան
  • Գլխաւոր Լուրեր
  • Գաղութի Կեանքէն
  • Գաղութներ
  • Յօդուածներ
  • Home
  • Հայաստան
  • Գլխաւոր Լուրեր
  • Գաղութի Կեանքէն
  • Գաղութներ
  • Յօդուածներ
No Result
View All Result
Asbarez - Armenian
ENG
No Result
View All Result
Home Գլխաւոր Լուրեր

«Աւելի Լաւ Է Դիմանալ Մեծ Զոհաբերութեան, Քան Ընդունել Խաղաղութեան Կեղծ Խոստումը». Քերոլայն Քոքսի Նամակը՝ Արցախցիներուն

by Asbarez Staff
June 5, 2023
in Գլխաւոր Լուրեր, Հայաստան, Պատկերաւոր Լուրեր
0
«Աւելի Լաւ Է Դիմանալ Մեծ Զոհաբերութեան, Քան Ընդունել Խաղաղութեան Կեղծ Խոստումը». Քերոլայն Քոքսի Նամակը՝ Արցախցիներուն

Բրիտանիոյ Լորտերու պալատի անդամ, Հայաստանի եւ Արցախի բարեկամ պարոնուհի Քերոլայն Քոքս արցախահայութեան յղեց հետեւեալ նամակը. 

«Արցախի Հանրապետութեան ժողովրդին, ում նկատմամբ ես խորին ջերմութիւն եւ խորին յարգանք ունեմ:

«Ես գրում եմ ձեզ այսօր, քանի որ 120,000 անմեղ քաղաքացիներ կանգնած են էկզիստենցիալ (գոյութենական) ճգնաժամի առջեւ: Այժմ ստեղծուած են Արցախի հայ քրիստոնեաների նկատմամբ ցեղասպանութիւն իրականացնելու պայմաններ:

«Ձեր ժողովուրդը կրել եւ կրում է ամենալուրջ միջազգային յանցագործութիւնները: Ես անձամբ ականատես եմ եղել կոտորածների, վայրագութիւնների եւ բռնի տեղահանումների արդիւնքներին: Այնուամենայնիւ, աշխարհն ընտրել է ձեր տառապանքների առջեւ ականջները փակելու մօտեցումը: Նոյնիսկ ձեր ամենամօտ միջազգային դաշնակիցները կամ ուշադրութիւն չեն դարձրել, կամ անտեսել են ցեղասպանութեան նախազգուշական նշանները:

«Այս ամենամութ ժամին ես համերաշխ եմ արցախահայութեան հետ: Ես մեծ վստահութիւն ունեմ ձեր ունակութեան մէջ՝ յաղթահարելու այս ճգնաժամը քաջութեամբ, տոկունութեամբ, զոհաբերութեամբ եւ սիրով. ոչ միայն դուք կը գոյատեւէք, այլեւ կը ստեղծէք գեղեցկութիւն կործանման մոխիրներից:

«Ինձ ասում են, որ 1990 թուականից ի վեր 88 անգամ այցելել եմ Արցախի Հանրապետութիւն: Ես արտօնութիւն եմ ունեցել զգալու ձեր պատմութեան սէրը եւ երաժշտութեան, պարի եւ արուեստի ձեր հարուստ մշակոյթը: Եւ այս ամէնը ձեր հողի խորդուբորդ լեռների, թաւ անտառների, բերրի հովիտների եւ բիւրեղեայ գետերի շունչ կտրող գեղեցկութեան համատեքստում:

«Ես առիթ եմ ունեցել հանդիպելու մի շարք հրաշալի մարդկանց, որոնցից շատերը Անատոլիայում Մեծ եղեռնի զոհերի անմիջական ժառանգներ են, կամ Սումգայիթում եւ Բաքւում հակահայկական ջարդերի, Արցախում էթնիկ (ցեղային)-կրօնական զտումների զոհեր: Ինձ ապշեցնում է այն միաձայնութիւնը, որով նրանք կիսում են մի պարզ ընդհանուր նպատակ՝ դա իրենց պատմական հողում խաղաղ, արժանապատիւ եւ անվտանգ ապրելն է: Այս կարօտը շարունակում է լցնել իմ սիրտը:

«Ես միշտ ինձ հետ կրում եմ մի երիտասարդ կնոջ յիշատակը, որին հանդիպել եմ Մարտակերտի հիւանդանոցում 1992 թուականին, երբ այցելել էի Մարաղա գիւղ, որը վերջերս ենթարկուել էր Ադրբեջանի կողմից իրականացուած ջարդին: Գիւղի աւերակներում ես տեսայ ադրբեջանցի զինեալների կողմից գլխատուած քաղաքացիական անձանց դիեր, մարդկանց արիւնը դեռ քսուած էր պատերին,  հրկիզուած տները դեռ մխում էին: Այն օրը, երբ ես հանդիպեցի այս կնոջը, նա տանջւում էր իր որդու եւ տասնչորս հարազատների մահուան պատճառով, որոնք սպաննուել էին Մարաղայի կոտորածում: Ես լաց եղայ նրա հետ: Այդպիսի ժամանակի համար խօսքեր չկան: Բայց երբ նա դադարեց լաց լինել, ես հարցրի նրան, թէ արդեօք նա ասելիք ունի, որը կը ցանկանար կիսել աշխարհի հետ: Նա պատասխանեց. «Ես ուզում եմ միայն շնորհակալութիւն յայտնել այն մարդկանց, որոնք չեն մոռացել մեզ այս սարսափելի օրերին»:

«Չեմ կարծում, որ շնորհակալութիւն«ն այն բառերն են, որոնք մտքովս կ՛անցնէին այն օրը, երբ տեսնէի, որ իմ ընտանիքից շատերին սպաննել են նման սարսափելի հանգամանքներում: Դա հայ ժողովրդի արժանապատուութիւնն է: Եթէ ես այսօր կարողանայի խօսել այս կնոջ հետ, ես կ՛ասէի նրան. «Մենք սիրում ենք քեզ եւ չենք մոռացել քեզ, նոյնիսկ եթէ Հայոց «ցեղասպանութեան մութ ամպը կրկին կախուել է քո երկրի լեռների վրայ»:

«Նախորդ պատերազմի ժամանակ ես հանդիպեցի մի հայի, ով տեսել էր հինգ տարեկան հայ աղջկայ դի՝ երկու մասի կտրուած՝ կախուած ծառի ճիւղից: Նա սարսափով լաց եղաւ եւ երդուեց վրէժ լուծել: Հետագայում, երբ Ղարաբաղի բանակի իրենց ստորաբաժանումը գիւղեր էր գրաւել, նա չկարողացաւ ստիպել իրեն վնասել ադրբեջանցի երեխային: Երբ ընթրիքի ժամանակ պատմեցին այս պատմութիւնը՝ լրագրողը գովեց մարդուն իր մարդասիրութեան եւ արժանապատուութեան համար: Ինչին նա պատասխանեց. .Արժանապատուութիւնը փշէ պսակ է»: Արցախցիները ոգեշնչող խիզախութեամբ ու արժանապատուութեամբ կրել են քո փշէ պսակը:

Ես երբեք այնքան մտահոգուած չեմ եղել Արցախի ապագայով, որքան այսօր. 2020 թուականին Ադրբեջանի կողմից Արցախի երկու երրորդի նուաճումն ու էթնիկ-կրօնական զտումները՝ Թուրքիայի եւ նրա դաշնակից ջիհադիստ զինեալների անմիջական աջակցութեամբ, հայերի կալանաւորումները, խոշտանգումները եւ հայ պատանդների սպանութիւնը. Ադրբեջանի հետագայ ռազմական ներխուժումները եւ Հայաստանի Հանրապետութեանը պատկանող տարածքների օկուպացումը (գրաւումը), Արցախի ներկայիս շրջափակումը եւ ամբողջ Հայաստանի նկատմամբ նրա տարածքային պահանջները վկայում են այս մռայլ իրականութեան մասին:

«Այսօր պայմաններ կան Արցախի հայ քրիստոնեաների նկատմամբ ցեղասպանութիւն իրականացնելու համար: Այնուամենայնիւ, Ցեղասպանութեան մասին կոնուենցիան (ուխտը) ստորագրած երկրները, ներառեալ Միացեալ Նահանգները, Ֆրանսիան եւ Միացեալ Թագաւորութեան իմ կառավարութիւնը, մերժել են իրենց իրաւական պարտաւորութիւնը՝ կանխելու վատագոյնը, պաշտպանելու նրանց, որոնք դրա կարիքն ունեն եւ պատժելու նրանց, որոնք պատասխանատու են վայրագութիւնների համար: Թւում է, թէ ոչ մի ազգ չի ցանկանում կանխել, ապահովել կամ պաշտպանել:

 «Ինձ խորապէս անհանգստացնում են տեղեկութիւններն այն մասին, որ միջազգային տէրութիւնների կողմից Հայաստանի Հանրապետութեան վրայ ճնշում է գործադրւում, որպէսզի զոհաբերի իր հայրենիք Արցախը Ադրբեջանի Հանրապետութեանը, այսպէս կոչուած խաղաղութեան պայմանագրի դիմաց: Եթէ հաւատանք զեկոյցներին, ապա բանակցային գործընթացում ներգրաւուածներն ասում են, որ պայմանագիրը թոյլ կը տայ ապահովել Հայաստանի Հանրապետութեան սահմանները եւ առեւտուր անել թուրքական աշխարհի հետ:

«Իմ սիրելի՛ ընկերներ, ինչպէս դուք տեղեակ էք, խաղաղութեան եւ բարգաւաճման այս խոստումները գին ունեն: Եթէ պայմանագիրը ստորագրուի իր ներկայիս տեսքով, ապա ձեզնից ակնկալուելու է, որ հրաժարուէք ինքնորոշման ձեր միջազգային իրաւունքից: Սպասւում է, որ դուք զիջելու էք վերահսկողութիւնը ձեր կեանքի, ազատութեան եւ հողի վրայ: Այստեղ տեղին է յիշել Հայաստանի Գերագոյն Հոգեւոր Խորհրդի վերջին յայտարարութիւնը՝ «Արցախի Հանրապետութիւնը որպէս Ադրբեջանի մաս ճանաչելով՝ Հայաստանի իշխանութիւններն անխուսափելիօրէն Արցախի մեր եղբայրներին եւ քոյրերին կը կանգնեցնեն նոր ցեղասպանութեան եւ հայրենադարձութեան դիմաց»:

«Եթէ Ադրբեջանի կողմից խաղաղութեան պայմանագիր ստորագրուի եւ յետագայում խախտուի, պատմութիւնը ցոյց է տուել, որ միջազգային տէրութիւնները չեն ցանկանայ արձագանքել: 2020 թուականի Նոյեմբերին Ռուսաստանի միջնորդութեամբ հաստատուած զինադադարի ժամանակ Ադրբեջանը խոստացել էր »կանգ առնել իրենց ներկայիս դիրքերում«, սակայն նրա զինուած ուժերը այդ ժամանակուանից անպատիժ առաջ են գնացել եւ զբաղեցրել նոր դիրքեր: Ադրբեջանը խոստացել էր »ռազմագերիների փոխանակում«, սակայն տասնեակ հայ զինուորականներ եւ քաղաքացիական անձինք շարունակում են մնալ ադրբեջանական կալանքի տակ, որոնցից շատերը ենթարկուել են արագ քրէական դատավարութիւնների: Ադրբեջանը պատասխանատուութեան չի ենթարկուել 2020 թուականի հրադադարը խախտելու համար: Մնում է միայն կասկածել, որ ներկայիս բանակցութիւնների արդիւնքում ձեռք բերուած համաձայնութիւնը, իր ներկայիս տեսքով, չի երաշխաւորելու խաղաղութիւն արցախահայութեան համար:

«Իմ մեծ մտավախութիւններից մէկը հայկական բոլոր եկեղեցիների, յուշարձանների եւ այլ մշակութային ու հոգեւոր գանձերի ոչնչացումն է, որոնք կը յայտնուեն Ադրբեջանի վերահսկողութեան տակ: 2020 թուականից ի վեր բազմաթիւ հայկական վայրէր արդէն թիրախաւորուել եւ մեծ վնաս են կրել, այդ թւում՝ աշխարհահռչակ Շուշիի Ղազանչեցոց տաճարը, Տիգրանակերտի մօտ գտնուող հնագիտական ճամբարը եւ նախորդ պատերազմի զոհերին նուիրուած յուշահամալիրը:

«Չպէտք է մոռանալ Նախիջեւանի հայկական դարաւոր կրօնական վայրերի համակարգուած բնաջնջումը, ներառեալ հայկական Ջուղայի գերեզմանատան վրայ յարձակումը, որտեղ ադրբեջանցի զինուորները, զինուած մուրճերով եւ վերամբարձ կռունկներով, ոչնչացրեցին հարիւրաւոր ձեռակերտ խաչքարեր:

«Կան հիմնաւոր հիմքեր ենթադրելու, որ Ադրբեջանի վերահսկողութեան ներքոյ Արցախում կը պարտադրուի եւս մէկ «Նախիջեւան«՝ ոչնչացուելու է մարդկութեան ընդհանուր մշակութային ժառանգութեան անգին մասը:

«Ես մի դաս եմ յիշում Աստուածաշնչից. Յուդայի թագաւորութեան վերջին օրերին Երեմիա մարգարէն ողբում էր, որ իր հայրենակիցներն ասում էին. «Խաղաղութիւն, խաղաղութիւն», երբ խաղաղութիւն չկար»: Այդ դէպքում ազգի կեղծ խաղաղութեան զգացում ընդունելու հետեւանքը հայրենիքի կորուստն ու օտար երկրում աքսորն էր:

«Երբ ես փոքր երեխայ էի, իմ երկիրը մեկուսացուած էր եւ իր ամենամութ ժամանակահատուածն էր ապրում: Բրիտանիային գոյաբանական վտանգ էր սպառնում ծայրայեղ ազգայնական ցեղասպան բռնապետութեան կողմից: Մեր այն ժամանակուայ վարչապետ Նեւիլ Չեմբեռլենը ժողովրդին խոստացաւ խաղաղութիւն մեր ժամանակներում«, բայց խաղաղութիւն չկար:

«Նրա իրաւայաջորդը՝ Ուինսթոն Չերչիլը, ստանձնեց վարչապետի պաշտօնը՝ ժողովրդին խոստանալով ոչ այլ ինչ, քան «արիւն, ծանր աշխատանք, քրտինք եւ արցունքներ»: Բայց «արեան, աշխատասիրութեան, քրտինքի եւ արցունքներ«ջ աննկարագրելի գինը յանգեցրեց նրան, որ մենք այժմ վայելում ենք ազատութեան մէջ ապրելու մեր արտօնութիւնը:

«Իմ յոյսն ու աղօթքն է, որ բազմաչարչար հայ ազգը շարունակի պայքարել սեփական հողում խաղաղ եւ արժանապատիւ ապրելու հնարաւորութեան համար: Սա այն օրհնութիւնն է, որ վայելում ենք ես եւ իմ ընտանիքը՝ բոլոր բրիտանացիների հետ միասին: Այդ մեծ արտօնութեան համար ես խորապէս պարտական եմ նրանց, ովքեր աւելի քան ութսուն տարի առաջ նախընտրեցին դիմանալ մեծ զոհաբերութեան, քան ընդունել խաղաղութեան կեղծ խոստումը:

 «Խնդրում եմ, վստահ եղէք իմ շարունակական ամենօրեայ աղօթքների եւ ձեր անունից իմ շարունակական քարոզչութեան մէջ: Ձեզանից իւրաքանչիւրը մեծ նշանակութիւն ունի ինձ եւ շատ ուրիշների համար՝ ամբողջ աշխարհում:

 «Աղօթում եմ ձեզ համար, Աստծոյ օրհնութիւնը՝ բոլորիդ, երկար ապրէք ազատ Հայաստանում եւ ազատ Արցախում»:

ShareTweet
Asbarez Staff

Asbarez Staff

Next Post
ԱԿՆԱՐԿ. Փաշինեանէն «Աննախընթաց» Մը Եւս…

ԱԿՆԱՐԿ. Փաշինեանէն «Աննախընթաց» Մը Եւս…

Recommended

Հալէպի մէջ՝ Տեղի Ունեցաւ «Արցախը Մեր Կիզակէտն Է» Խորագիրով Հանրային Լսարանը

Հալէպի մէջ՝ Տեղի Ունեցաւ «Արցախը Մեր Կիզակէտն Է» Խորագիրով Հանրային Լսարանը

37 mins ago
Շնորհահանդէս՝ Քեսապցի Աշուղ Ժիրայր Թրթռեանի «Քեսապի Կեանքէն Դրուագներ Եւ Տաղեր» Գիրքի

Շնորհահանդէս՝ Քեսապցի Աշուղ Ժիրայր Թրթռեանի «Քեսապի Կեանքէն Դրուագներ Եւ Տաղեր» Գիրքի

39 mins ago

Connect with us

  • About
  • Advertising
  • Subscribe
  • Contact

© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.

No Result
View All Result
  • Home
  • Հայաստան
  • Գլխաւոր Լուրեր
  • Գաղութի Կեանքէն
  • Գաղութներ
  • Սիւնակներ
    • ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ
    • ՎԱՉԷ ԲՐՈՒՏԵԱՆ
    • ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
    • Սասունեանի Անկիւնը
    • ԲԺԻՇԿ ԿԱՐՊԻՍ ՀԱՐՊՈՅԵԱՆ
    • ԳՐԻԳՈՐ ԵՊՍ. ՉԻՖԹՃԵԱՆ

© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.
Blindness Mode
Allows using the site with your screen-reader
This mode configures the website to be compatible with screen-readers such as JAWS, NVDA, VoiceOver, and TalkBack. A screen-reader is software for blind users that is installed on a computer and smartphone, and websites must be compatible with it.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Navigation Keys

    Asbarez - Armenian Accessibility Statement

    Accessibility Statement

    • asbarez.am
    • August 4, 2023

    Compliance status

    We firmly believe that the internet should be available and accessible to anyone, and are committed to providing a website that is accessible to the widest possible audience, regardless of circumstance and ability.

    To fulfill this, we aim to adhere as strictly as possible to the World Wide Web Consortium’s (W3C) Web Content Accessibility Guidelines 2.1 (WCAG 2.1) at the AA level. These guidelines explain how to make web content accessible to people with a wide array of disabilities. Complying with those guidelines helps us ensure that the website is accessible to all people: blind people, people with motor impairments, visual impairment, cognitive disabilities, and more.

    This website utilizes various technologies that are meant to make it as accessible as possible at all times. We utilize an accessibility interface that allows persons with specific disabilities to adjust the website’s UI (user interface) and design it to their personal needs.

    Additionally, the website utilizes an AI-based application that runs in the background and optimizes its accessibility level constantly. This application remediates the website’s HTML, adapts Its functionality and behavior for screen-readers used by the blind users, and for keyboard functions used by individuals with motor impairments.

    If you’ve found a malfunction or have ideas for improvement, we’ll be happy to hear from you. You can reach out to the website’s operators by using the following email

    Screen-reader and keyboard navigation

    Our website implements the ARIA attributes (Accessible Rich Internet Applications) technique, alongside various different behavioral changes, to ensure blind users visiting with screen-readers are able to read, comprehend, and enjoy the website’s functions. As soon as a user with a screen-reader enters your site, they immediately receive a prompt to enter the Screen-Reader Profile so they can browse and operate your site effectively. Here’s how our website covers some of the most important screen-reader requirements, alongside console screenshots of code examples:

    1. Screen-reader optimization: we run a background process that learns the website’s components from top to bottom, to ensure ongoing compliance even when updating the website. In this process, we provide screen-readers with meaningful data using the ARIA set of attributes. For example, we provide accurate form labels; descriptions for actionable icons (social media icons, search icons, cart icons, etc.); validation guidance for form inputs; element roles such as buttons, menus, modal dialogues (popups), and others. Additionally, the background process scans all of the website’s images and provides an accurate and meaningful image-object-recognition-based description as an ALT (alternate text) tag for images that are not described. It will also extract texts that are embedded within the image, using an OCR (optical character recognition) technology. To turn on screen-reader adjustments at any time, users need only to press the Alt+1 keyboard combination. Screen-reader users also get automatic announcements to turn the Screen-reader mode on as soon as they enter the website.

      These adjustments are compatible with all popular screen readers, including JAWS and NVDA.

    2. Keyboard navigation optimization: The background process also adjusts the website’s HTML, and adds various behaviors using JavaScript code to make the website operable by the keyboard. This includes the ability to navigate the website using the Tab and Shift+Tab keys, operate dropdowns with the arrow keys, close them with Esc, trigger buttons and links using the Enter key, navigate between radio and checkbox elements using the arrow keys, and fill them in with the Spacebar or Enter key.Additionally, keyboard users will find quick-navigation and content-skip menus, available at any time by clicking Alt+1, or as the first elements of the site while navigating with the keyboard. The background process also handles triggered popups by moving the keyboard focus towards them as soon as they appear, and not allow the focus drift outside of it.

      Users can also use shortcuts such as “M” (menus), “H” (headings), “F” (forms), “B” (buttons), and “G” (graphics) to jump to specific elements.

    Disability profiles supported in our website

    • Epilepsy Safe Mode: this profile enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
    • Visually Impaired Mode: this mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
    • Cognitive Disability Mode: this mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
    • ADHD Friendly Mode: this mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.
    • Blindness Mode: this mode configures the website to be compatible with screen-readers such as JAWS, NVDA, VoiceOver, and TalkBack. A screen-reader is software for blind users that is installed on a computer and smartphone, and websites must be compatible with it.
    • Keyboard Navigation Profile (Motor-Impaired): this profile enables motor-impaired persons to operate the website using the keyboard Tab, Shift+Tab, and the Enter keys. Users can also use shortcuts such as “M” (menus), “H” (headings), “F” (forms), “B” (buttons), and “G” (graphics) to jump to specific elements.

    Additional UI, design, and readability adjustments

    1. Font adjustments – users, can increase and decrease its size, change its family (type), adjust the spacing, alignment, line height, and more.
    2. Color adjustments – users can select various color contrast profiles such as light, dark, inverted, and monochrome. Additionally, users can swap color schemes of titles, texts, and backgrounds, with over 7 different coloring options.
    3. Animations – epileptic users can stop all running animations with the click of a button. Animations controlled by the interface include videos, GIFs, and CSS flashing transitions.
    4. Content highlighting – users can choose to emphasize important elements such as links and titles. They can also choose to highlight focused or hovered elements only.
    5. Audio muting – users with hearing devices may experience headaches or other issues due to automatic audio playing. This option lets users mute the entire website instantly.
    6. Cognitive disorders – we utilize a search engine that is linked to Wikipedia and Wiktionary, allowing people with cognitive disorders to decipher meanings of phrases, initials, slang, and others.
    7. Additional functions – we provide users the option to change cursor color and size, use a printing mode, enable a virtual keyboard, and many other functions.

    Browser and assistive technology compatibility

    We aim to support the widest array of browsers and assistive technologies as possible, so our users can choose the best fitting tools for them, with as few limitations as possible. Therefore, we have worked very hard to be able to support all major systems that comprise over 95% of the user market share including Google Chrome, Mozilla Firefox, Apple Safari, Opera and Microsoft Edge, JAWS and NVDA (screen readers), both for Windows and for MAC users.

    Notes, comments, and feedback

    Despite our very best efforts to allow anybody to adjust the website to their needs, there may still be pages or sections that are not fully accessible, are in the process of becoming accessible, or are lacking an adequate technological solution to make them accessible. Still, we are continually improving our accessibility, adding, updating and improving its options and features, and developing and adopting new technologies. All this is meant to reach the optimal level of accessibility, following technological advancements. For any assistance, please reach out to