Saturday, April 29, 2023
No Result
View All Result
Asbarez - Armenian
NEWSLETTER
APRIL 29, 2023 PDF
ENG
  • Home
  • Հայաստան
  • Գլխաւոր Լուրեր
  • Գաղութի Կեանքէն
  • Գաղութներ
  • Յօդուածներ
  • Home
  • Հայաստան
  • Գլխաւոր Լուրեր
  • Գաղութի Կեանքէն
  • Գաղութներ
  • Յօդուածներ
No Result
View All Result
Asbarez - Armenian
ENG
No Result
View All Result
Home Կիզակէտ

Դեկտեմբեր 10ին՝ Սահմանադրութեան Հանրաքուէ Լեռնային Ղարաբաղում ՏԱՍՆՀԻՆԳ ՏԱՐԻ ԱՌԱՉ ԱՅԴ ՕՐԸ ԱՐՑԱԽՈՒՄ ԱՆՑ Է ԿԱՑՈՒԵԼ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՀԱՆՐԱՔՈՒԷ

by Asbarez Staff
November 7, 2006
in Կիզակէտ
0
Share on FacebookShare on Twitter

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահ Արկատի Ղուկասեանը Նոյեմբերի 3ին ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան սահմանադրութեան նախագծի հանրաքուէ նշանակելու մասին» հրամանագիրը, համաձայն որի, հանրաքուէի օր է նշանակուել 2006թ. Դեկտեմբերի 10ը: Սա նշանակում է, որ միջազգայնօրէն չճանաչուած, սակայն փաստացի անկախ Արցախը 15 տարի անց վերջապէս հնարաւորութիւն է ստանում ունենալու մայր օրէնք՝ սահմանադրութիւն: Թէ ինչն էր պատճառը, որ նախկին տարիներին փորձ չէր արւում ընդունել սահմանադրութիւն, կը փորձենք պատասխանել ստորեւ:

Նախ յիշեցնենք, որ Դեկտեմբերի 10ը յիշարժան օր է ղարաբաղեան պայքարի տարեգրութեան մէջ: 1991թ. այդ օրը Լեռնային Ղարաբաղում անց է կացուել հանրաքուէ: «Համաձա՞յն էք Լեռնային Ղարաբաղի անկախ հանրապետութեան կազմաւորմանը» հարցին «այո» էր պատասխանել արցախահայերի աւելի քան 99 տոկոսը: Լեռնային Ղարաբաղի ատրպեճանաբնակ վայրերում հանրաքուէ տեղի չէր ունեցել, քանի որ Պաքուի ցուցումով ատրպէյճանցիները պոյքոթել էին հանրաքուէն, թէեւ նրանք ներառուած էին ընտրացուցակներում: Իրականում, անկասկած, արցախահայութիւնը իր անկախութիւնը նուաճեց ոչ թէ հանրաքուէով, այլ պատերազմի դաշտում՝ դրա համար վճարելով չափազանց բարձր գին՝ մօտ եօթ հազար մարդու կեանք:

Այն բանից յետոյ, երբ այս տարուայ գարնանից Լեռնային Ղարաբաղում շրջանառութեան մէջ դրուեց եւ սկսուեց աշխուժօրէն քննարկուել սահմանադրութեան նախագիծը, քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում դա անմիջապէս կապուեց 2007 թուականին սպասուող նախագահական ընտրութիւնների հետ: Աւելի՛ն. արցախեան եւ հայաստանեան մամուլում եղան հրապարակումներ, որ սահմանադրութեան շուտափոյթ ընդունումը նպատակ է հետապնդում ապահովել գործող նախագահ Արկատի Ղուկասեանի՝ երրորդ անգամ ընտրուելու հնարաւորութիւնը: Արցախեան օրէնքներով՝ նոյն անձին իրաւունք չի տրւում երկիրը անընդմէջ ղեկավարել երկու անգամից աւելի: Ղուկասեանը նախագահում է 1997 թուականից ի վեր: Սակայն սահմանադրութեան ընդունումը բերում է նոր պետական համակարգի ձեւաւորմանը, որտեղ, այսպէս ասենք, շատ բան իրաւական տեսանկիւնից սկսւում է զերոյից:

Իսկ թէ ինչո՛ւ նախորդ 15 տարիներին Լեռնային Ղարաբաղում փորձ չէր արւում ընդունել սահմանադրութիւն, Ստեփանակերտում եւ Երեւանում ժամանակին բացատրում էին այսպէս. քանի դեռ շարունակւում է ղարաբաղեան կարգաւորման գործընթացը, պէտք է սպասել: Խնդիրն այն է, որ ցանկացած երկրի մայր օրէնքում, այնպէս էլ Լեռնային Ղարաբաղի սահմանադրութեան նախագծում, ամրագրւում է երկրի ինքնիշխանութիւնը եւ անկախութիւնը: Այսինքն քանի դեռ ղարաբաղեան բանակցութիւնները շարունակւում են, պէտք չէ կանխորոշել կարգավիճակը: Միւս կողմից, սակայն, բանակցութիւնները կարող են շարունակուել տասնամեակներ՝ առանց շօշափելի արդիւնքների, ինչպէս մենք ականատեսն ենք արդէն աւելի քան տասը տարի:

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը Դեկտեմբերի 1ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց սահմանադրութեան նախագիծը: Խորհրդարանի քաղաքական ուժերի եւ պատգամաւորների բացարձակ մեծամասնութիւնը ընդունելի է համարում մայր օրէնքի նախագիծը: Բացառութիւն էր կազմում «Հ.Յ.Դ. Շարժում 88» խումբը, որը լուրջ վերապահումներ ունէր նախագծի նկատմամբ: Ընդամէնը երեք անդամներ ունեցող եւ ընդդիմադիր համարուող խումբը, սակայն, դէմ չի քուէարկել։ Խմբի անդամներից Գեղամ Պաղտասարեանը եղել է «ձեռնպահ»։ Միակը, որ դէմ է քուէարկել նախագծին, եղել է անկախ պատգամաւոր Արմէն Աբգարեանը։

Երկրորդ ընթերցման ժամանակ միայն մէկ առաջարկութիւն է հնչել: Պատգամաւոր Մաքսիմ Միրզոյեանը առաջարկել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան փոխարէն գործածել «Ղարաբաղի քրիստոնէական հանրապետութիւն» ձեւը: Միրզոյեանը առաջարկել է պետութեան անուանումից հանել «լեռնային» բառը, քանի որ Ղարաբաղի բաժանումը լեռնային եւ հարթավայրային մասերի արհեստական է արուել՝ ի վնաս արցախահայութեան: Խորհրդարանի ղեկավարութիւնը խոստացել է քննարկել այդ առաջարկութիւնը:

Սահմանադրութեան նախագիծը առաջին ընթերցումից յետոյ հանուել էր համաժողովրդական քննարկման, տպագրուել մամուլում: Քննարկումների եւ բանավէճերի արդիւնքում քաղաքական ուժերը եւ հասարակական կազմակերպութիւնները ներկայացրել էին 127 առաջարկներ: Երկրորդ ընթերցման ժամանակ «Հ.Յ.Դ. Շարժում 88» ընդդիմադիր խմբի ղեկավար Արմէն Սարգսեանը նշել էր, որ խումբը 50 առաջարկ է ներկայացրել, որից 32ը ընդունուել է:

Գեղամ Պաղտասարեանից փորձեցինք ճշդել իր եւ խմբակցութեան դիրքորոշումը։ «Մեր՝ «Հ.Յ.Դ. Շարժում 88» խմբակցութիւնը որոշել էր «դէմ» չքուէարկել, որովհետեւ հոգեբանօրէն շատ ծանր է, երբ մարդ «դէմ» է քուէարկում նորանկախ երկրի սահմանադրութեանը: Կար եւս մէկ հանգամանք. մեր առաջարկութիւնների մի զգալի մասը ընդունուել էր, այդ առումով եւս չէինք կարող «դէմ» քուէարկել», ասաց նա:

Իշխանամէտ «Հայրենիք» պատգամաւորական խմբից Գագիկ Պետրոսեանը պնդում է, որ այս սահմանադրութեան նախագիծը ժողովրդավարական է, որի ընդունումը մէկ քայլ եւս կը մօտեցնի Լեռնային Ղարաբաղին՝ դէպի միջազգային ճանաչում։ «Մեզ շատ է պէտք սահմանադրութիւն: Կարող է հարց ծագել՝ Մեծն Բրիտանիան չունի սահմանադրութիւն, ի՞նչ է եղել: Բայց Մեծն Բրիտանիան ճանաչուած, հզօր պետութիւն է: Երբ մեր երկրի սահմանադրութեան նախագիծը համեմատում ենք ԱՊՀ եւ մեր շրջանի երկրների սահմանադրութիւնների հետ, տեսնում ենք, որ մերն աւելի ժողովրդավարական է», ասում է արցախցի պատգամաւորը:

Գեղամ Պաղտասարեանը մասամբ է համաձայն: Նա նշում է առնուազն 7-8 թերութիւններ, ինչի պատճառով ինքը չէր կարող «կողմ» քուէարկել։

«Չկայ իշխանութեան ճիւղերի յստակ տարանջատում: Ի հարկէ նախագծում կան բաւականին դրական միտումներ, բայց դա բաւարար չի լինի Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարութիւնն ապահովելու համար: Իմ «ձեռնպահ» քուէարկելու համար կար մէկ շատ կարեւոր, սկզբունքային իրողութիւն: Սահմանադրութեան ընդունումը գործող նախագահ Արկատի Ղուկասեանին հնարաւորութիւն է տալիս երրորդ անգամ առաջադրուելու», ընդգծում է նա:

Գագիկ Պետրոսեանը զարմանում եւ նշում է, որ սահմանադրութեան մէջ նման դրոյթ չկայ։ Միւս կողմից, նա ընդունում է, որ նախագահ Ղուկասեանը հնարաւորութիւն է ստանում մասնակցել 2007թ. ընտրութիւններին, քանի որ նոր սահմանադրութիւնը բերում է նոր պետական համակարգի ձեւաւորում: «Սակայն նախագահ Ղուկասեանը արդէն յայտարարել է, որ չի մասնակցելու ընտրութիւններին», աւելացնում է Պետրոսեանը:

Իրաւամբ, Հոկտեմբերի 11ին Արկատի Ղուկասեանը յայտարարել է, որ չի մասնակցելու 2007թ. նախագահական ընտրութիւններին: Բայց արդեօ՞ք յայտարարութիւնը վերջնական որոշում է: Այսպէս, Ղուկասեանի յայտարարութիւնից յետոյ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում իշխանական խմբակցութեան՝ «Ժողովրդավարութեան» ղեկավար Վահրամ Աթանէսեանը նշել է, որ սահմանադրութեան ընդունումից յետոյ նախագահ Ղուկասեանը կը հաւաքի քաղաքական ուժերի ներկայացուցիչներին եւ կը յայտարարի ընտրութիւններին իր վերջնական մասնակցել-չմասնակցելու որոշման մասին:

Թող տպաւորութիւն չստեղծուի, թէ մենք Լեռնային Ղարաբաղի սահմանադրութեան ընդունման խնդիրը անձնաւորում ենք: Անկասկած, թէկուզ միջազգայնօրէն չճանաչուած լինելու հանգամանքին, Արցախին մայր օրէնք անհրաժեշտ է: Սակայն եթէ այն ընդունւում է քաղաքական իրադրութեամբ պայմանաւորուածութեան արդիւնքում, այսինքն՝ որպէսզի գործող նախագահի համար ճանապարհ բացի դէպի երրորդ նախագահական ժամկէտ, ապա դա անընդունելի է եւ հարուածելու է հէնց Լեռնային Ղարաբաղի միջազգային վարկին:

Այո՛, միջազգային հանրութիւնը de jure դեռ չի ճանաչել Արցախը, սակայն բազմիցս տարբեր առիթներով յայտարարել է, որ պետականութեան կառոյցների կայացածութեան, մարդու իրաւունքների յարգման, օրէնքի գերակայութեան, ժողովրդավարութեան հաստատման չափանիշներով Լեռնային Ղարաբաղը չի զիջում ԱՊՀ երկրներին, այդ թւում՝ Ատրպէյճանին եւ Հայաստանին: Աւելի՛ն. եթէ Ատրպէյճանում եւ Հայաստանում վերջին տարիներին ընտրութիւնները որակւում են եւրոպական չափանիշներին չհամապատասխանող, ապա Լեռնային Ղարաբաղում ընտրութիւններն անցնում են աւելի ժողովրդավարական: Օրինակ, Ստեփանակերտի քաղաքապետի վերջին ընտրութիւններում ընդդիմութեան՝ «Հ.Յ.Դ. Շարժում 88» դաշինքի պաշտպանած թեկնածուն յաղթեց իշխանութեան թեկնածուին: Մի բան, որը դժուար է այսօր պատկերացնել ինչպէս Ատրպէյճանում, այնպէս էլ Հայաստանում:

ԱՏՐՊԷՅՃԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՉԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ Է ԴՐՒՈՒՄ

Հայաստանի, Վրաստանի եւ Ատրպէյճանի արտաքին գործերի նախարարները Նոյեմբերի 14ին կը մեկնեն Պրիւքսէլ, որտեղ կը կայանայ երեք երկրների եւ Եւրոմիութեան «Նոր հարեւանութեան» նախաձեռնութեան Գործողութիւնների ծրագրի ստորագրումը: Պրիւքսէլում Վարդան Օսկանեանը կը հանդիպի Ատրպէյճանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամէտիեարովի հետ: Յիշեցնենք, որ Հայաստանի եւ Ատրպէյճանի արտաքին գործերի նախարարները Հոկտեմբերի 6ին հանդիպել էին Մոսկուայում, իսկ Հոկտեմբերի 24ին՝ Փարիզում:

Եթէ Գործողութիւնների ծրագրում յստակ նշւում է Վրաստանի տարածքային ամբողջականութեան պահպանման սկզբունքը (նախկին Խորհրդային Վրաստանի տարածքում կան երկու «սառեցուած» հակամարտութիւններ՝ Աբխազիա եւ Հարաւային Օսէթիա), ապա Ատրպէյճանի դէպքում փաստաթղթում օգտագործուած է այլ ձեւակերպում, որով փորձ չի արւում կանխորոշել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան վերջնական լուծումը:

Ատրպէյճանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամէտովը յայտարարել է, որ Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը «չի կարող փոխարինուել այլընտրանքային արտայայտութեամբ»: Մամէտովն ասել է այս մասին՝ մեկնաբանելով արտաքին կապերի եւ եւրոպական հարեւանութեան քաղաքականութեան հարցերով յանձնակատար Պենիթա Ֆերրերօ-Վալտնէրի յայտարարութիւնն այն մասին, որ Ատրպէյճանի Գործողութիւնների ծրագրում «Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւն» բառերի փոխարէն օգտագործուելու է «այլընտրանքային արտայայտութիւն»:

Պաշտօնական Պաքուն պահաջում էր, որպէսզի իր Գործողութիւնների ծրագրում ընդգրկուի կէտ այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը պէտք է կարգաւորուի Ատրպէյճանի տարածքային ամբողջականութեան շրջանակներում: «Ցաւօք, որոշ երկրներում այս հարցին մօտենում են երկակի չափանիշների տեսակէտից, եւ դրանք սովորաբար քաղաքական քայլեր են, որոնք արւում են որոշակի երկրներին ընդառաջ», նշել է Մամէտովը:

Asbarez Staff

Asbarez Staff

Next Post

Բանակցութիւնները Կը Շարունակուեն Պրիւքսէլում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Ատրպէյճանցի «Բնապահպանները» Յայտարարեցին, Որ Պիտի Դադրեցնեն Իրենց Ցոյցը

Ատրպէյճանցի «Բնապահպանները» Յայտարարեցին, Որ Պիտի Դադրեցնեն Իրենց Ցոյցը

14 hours ago
Կոնգրեսականներ Մոնթեբելլոյում Կոչ Արեցին՝ Կանխելու Նոր Ցեղասպանութիւնը

Կոնգրեսականներ Մոնթեբելլոյում Կոչ Արեցին՝ Կանխելու Նոր Ցեղասպանութիւնը

15 hours ago

Connect with us

  • About
  • Advertising
  • Subscribe
  • Contact

© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.

No Result
View All Result
  • Home
  • Հայաստան
  • Գլխաւոր Լուրեր
  • Գաղութի Կեանքէն
  • Գաղութներ
  • Սիւնակներ
    • ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ
    • ՎԱՉԷ ԲՐՈՒՏԵԱՆ
    • ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
    • Սասունեանի Անկիւնը
    • ԲԺԻՇԿ ԿԱՐՊԻՍ ՀԱՐՊՈՅԵԱՆ
    • ԳՐԻԳՈՐ ԵՊՍ. ՉԻՖԹՃԵԱՆ

© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.
Blindness Mode
Allows using the site with your screen-reader
This mode configures the website to be compatible with screen-readers such as JAWS, NVDA, VoiceOver, and TalkBack. A screen-reader is software for blind users that is installed on a computer and smartphone, and websites must be compatible with it.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Navigation Keys

    Asbarez - Armenian Accessibility Statement

    Accessibility Statement

    • asbarez.am
    • April 29, 2023

    Compliance status

    We firmly believe that the internet should be available and accessible to anyone, and are committed to providing a website that is accessible to the widest possible audience, regardless of circumstance and ability.

    To fulfill this, we aim to adhere as strictly as possible to the World Wide Web Consortium’s (W3C) Web Content Accessibility Guidelines 2.1 (WCAG 2.1) at the AA level. These guidelines explain how to make web content accessible to people with a wide array of disabilities. Complying with those guidelines helps us ensure that the website is accessible to all people: blind people, people with motor impairments, visual impairment, cognitive disabilities, and more.

    This website utilizes various technologies that are meant to make it as accessible as possible at all times. We utilize an accessibility interface that allows persons with specific disabilities to adjust the website’s UI (user interface) and design it to their personal needs.

    Additionally, the website utilizes an AI-based application that runs in the background and optimizes its accessibility level constantly. This application remediates the website’s HTML, adapts Its functionality and behavior for screen-readers used by the blind users, and for keyboard functions used by individuals with motor impairments.

    If you’ve found a malfunction or have ideas for improvement, we’ll be happy to hear from you. You can reach out to the website’s operators by using the following email

    Screen-reader and keyboard navigation

    Our website implements the ARIA attributes (Accessible Rich Internet Applications) technique, alongside various different behavioral changes, to ensure blind users visiting with screen-readers are able to read, comprehend, and enjoy the website’s functions. As soon as a user with a screen-reader enters your site, they immediately receive a prompt to enter the Screen-Reader Profile so they can browse and operate your site effectively. Here’s how our website covers some of the most important screen-reader requirements, alongside console screenshots of code examples:

    1. Screen-reader optimization: we run a background process that learns the website’s components from top to bottom, to ensure ongoing compliance even when updating the website. In this process, we provide screen-readers with meaningful data using the ARIA set of attributes. For example, we provide accurate form labels; descriptions for actionable icons (social media icons, search icons, cart icons, etc.); validation guidance for form inputs; element roles such as buttons, menus, modal dialogues (popups), and others. Additionally, the background process scans all of the website’s images and provides an accurate and meaningful image-object-recognition-based description as an ALT (alternate text) tag for images that are not described. It will also extract texts that are embedded within the image, using an OCR (optical character recognition) technology. To turn on screen-reader adjustments at any time, users need only to press the Alt+1 keyboard combination. Screen-reader users also get automatic announcements to turn the Screen-reader mode on as soon as they enter the website.

      These adjustments are compatible with all popular screen readers, including JAWS and NVDA.

    2. Keyboard navigation optimization: The background process also adjusts the website’s HTML, and adds various behaviors using JavaScript code to make the website operable by the keyboard. This includes the ability to navigate the website using the Tab and Shift+Tab keys, operate dropdowns with the arrow keys, close them with Esc, trigger buttons and links using the Enter key, navigate between radio and checkbox elements using the arrow keys, and fill them in with the Spacebar or Enter key.Additionally, keyboard users will find quick-navigation and content-skip menus, available at any time by clicking Alt+1, or as the first elements of the site while navigating with the keyboard. The background process also handles triggered popups by moving the keyboard focus towards them as soon as they appear, and not allow the focus drift outside of it.

      Users can also use shortcuts such as “M” (menus), “H” (headings), “F” (forms), “B” (buttons), and “G” (graphics) to jump to specific elements.

    Disability profiles supported in our website

    • Epilepsy Safe Mode: this profile enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
    • Visually Impaired Mode: this mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
    • Cognitive Disability Mode: this mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
    • ADHD Friendly Mode: this mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.
    • Blindness Mode: this mode configures the website to be compatible with screen-readers such as JAWS, NVDA, VoiceOver, and TalkBack. A screen-reader is software for blind users that is installed on a computer and smartphone, and websites must be compatible with it.
    • Keyboard Navigation Profile (Motor-Impaired): this profile enables motor-impaired persons to operate the website using the keyboard Tab, Shift+Tab, and the Enter keys. Users can also use shortcuts such as “M” (menus), “H” (headings), “F” (forms), “B” (buttons), and “G” (graphics) to jump to specific elements.

    Additional UI, design, and readability adjustments

    1. Font adjustments – users, can increase and decrease its size, change its family (type), adjust the spacing, alignment, line height, and more.
    2. Color adjustments – users can select various color contrast profiles such as light, dark, inverted, and monochrome. Additionally, users can swap color schemes of titles, texts, and backgrounds, with over 7 different coloring options.
    3. Animations – epileptic users can stop all running animations with the click of a button. Animations controlled by the interface include videos, GIFs, and CSS flashing transitions.
    4. Content highlighting – users can choose to emphasize important elements such as links and titles. They can also choose to highlight focused or hovered elements only.
    5. Audio muting – users with hearing devices may experience headaches or other issues due to automatic audio playing. This option lets users mute the entire website instantly.
    6. Cognitive disorders – we utilize a search engine that is linked to Wikipedia and Wiktionary, allowing people with cognitive disorders to decipher meanings of phrases, initials, slang, and others.
    7. Additional functions – we provide users the option to change cursor color and size, use a printing mode, enable a virtual keyboard, and many other functions.

    Browser and assistive technology compatibility

    We aim to support the widest array of browsers and assistive technologies as possible, so our users can choose the best fitting tools for them, with as few limitations as possible. Therefore, we have worked very hard to be able to support all major systems that comprise over 95% of the user market share including Google Chrome, Mozilla Firefox, Apple Safari, Opera and Microsoft Edge, JAWS and NVDA (screen readers), both for Windows and for MAC users.

    Notes, comments, and feedback

    Despite our very best efforts to allow anybody to adjust the website to their needs, there may still be pages or sections that are not fully accessible, are in the process of becoming accessible, or are lacking an adequate technological solution to make them accessible. Still, we are continually improving our accessibility, adding, updating and improving its options and features, and developing and adopting new technologies. All this is meant to reach the optimal level of accessibility, following technological advancements. For any assistance, please reach out to