Monday, January 30, 2023
No Result
View All Result
Asbarez - Armenian
NEWSLETTER
Jan. 18, 2023 PDF
ENG
  • Home
  • Հայաստան
  • Գլխաւոր Լուրեր
  • Գաղութի Կեանքէն
  • Գաղութներ
  • Յօդուածներ
  • Home
  • Հայաստան
  • Գլխաւոր Լուրեր
  • Գաղութի Կեանքէն
  • Գաղութներ
  • Յօդուածներ
No Result
View All Result
Asbarez - Armenian
ENG
No Result
View All Result
Home Կիզակէտ

ԼՂՀ Նախագահ Արկատի Ղուկասեանի Ելոյթը Լոս Անճելըսի World Affairs Council-ի Մէջ

by Asbarez Staff
November 29, 2006
in Կիզակէտ
0
Share on FacebookShare on Twitter

1999 թուականին ես արդէն հնարաւորութիւն եմ ունեցել հանդէս գալ այս հեղինակաւոր կենտրոնում։ Թւում է, քիչ ժամանակ է անցել՝ ընդամէնը եօթ տարի։ Բայց այդ ժամանակամիջոցում թէ՛ աշխարհում, թէ՛ ԱՄՆում, թէ մեզ մօտ՝ Ղարաբաղում, բաւականին կարեւոր իրադարձութիւններ են տեղի ունեցել։ Չեմ կարող չյիշատակել 2001 թուականի Սեպտեմբերի 11ի ահաբեկչական գործողութիւնը, ինչպէս նաեւ Քաթրին փոթորկի աւերիչ հետեւանքներն անցեալ տարի։ Հաւատացէք, այդ իրադարձութիւնները ցնցել էին նաեւ մեզ։ Իրավիճակը երկրագնդի մի շարք տարածաշրջաններում բաւականին անկայուն է եւ, ցաւօք, առկայ է հարեւան տարածաշրջաններում այդ անկայունութեան տարածման վտանգը։ Այնուամենայնիւ, յուսանք, որ մարդիկ իրենց մէջ զօրութիւն եւ իմաստնութիւն կը գտնեն ցաւոտ հարցերն առանց բռնութեան լուծելու համար։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեանը, ապա միակ ոլորտը, որտեղ վերջին եօթ տարում փաստօրէն ոչ մի դրական տեղաշարժ չի կատարուել, ընդ որում՝ ոչ մեր մեղքով, ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորումն է։ Ցաւօք, Ատրպէյճանի ղեկավարութիւնն առաջուայ պէս գերադասում է գործել պատմական զարգացման տրամաբանութեանը հակառակ, ինչը ոչ միայն չի նպաստում հակամարտութեան լուծմանը, այլեւ լուրջ արգելապատնէշ է դառնում ընդհանուր առմամբ տարածաշրջանում ամուր խաղաղութեան եւ կայունութեան հաստատման ճանապարհին։ Հէնց Ատրպէյճանի թուացեալ առաւելութիւնների վերաբերեալ չարդարացուած յոյսերն են, որ իր ժամանակին նրա ղեկավարութեանը դրդեցին գնալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան համատարած շրջափակման, ապա եւ նրա դէմ լայնածաւալ ռազմական գործողութիւնների սանձազերծման։ Ատրպէյճանի պատրանքները եւ մարտական գործողութիւնների ընթացքում հրադադարի համաձայնագիր ստորագրելու նրա մերժումները, ինչը բազմիցս հաստատուել է միջազգային միջնորդների կողմից, արդիւնքում յանգեցրին ԼՂՀին յարակից եօթ շրջանների լրիւ կամ մասնակի կորստին։ Այլ կերպ ասած, ներկայիս status quo-ն Ատրպէյճանի յարձակապաշտութեան բնականոն ու տրամաբանական հետեւանքն է։

Այսօր պաշտօնական Պաքուն փորձում է մեզ սարսափեցնել նաւթատոլարների մուտքերի հաշուին իր ռազմական ամավարկի աճով։ Պաքուի իշխանութիւնների նման վարքագիծն անհեռանկար է։ Ղարաբաղեան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծում չունի։ Պատերազմը միայն անասելի կորուստներ ու նոր տառապանքներ կը բերի երկու ժողովուրդներին։ Ատրպէյճանի ղեկավարութիւնը պէտք է հրաժարուի զառանցանքային, ինքնակործանման տանող վրէժխնդրական մտադրութիւններից եւ բոլոր հարցերը լուծի, ինչքան էլ որ դրանք բարդ լինեն, բանակցութիւնների սեղանի շուրջ, Լեռնային Ղարաբաղի՝ որպէս հակամարտութեան լիազօր կողմի, պարտադիր մասնակցութեամբ։ Ղարաբաղեան հարցի ուժային լուծման կոչերը կարելի է բացատրել ոչ այլ կերպ, քան որպէս հարեւան երկրում ժողովրդավարական աւանդոյթների բացակայութիւն, աւանդոյթներ, որոնք ենթադրում են քաղաքակիրթ շփում քաղաքական ընդդիմախօսների հետ, սեփական դիրքորոշման պաշտպանութիւն բանակցութիւնների սեղանի շուրջ՝ պարտադիր հաշուի առնելով միւս կողմերի, ինչպէս նաեւ աշխարհի եւ տարածաշրջանի պետութիւնների շահերը։

ԼՂՀ արտաքին քաղաքական գործունէութիւնն առաջին հերթին ուղղուած է Ատրպէյճանի հետ հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը։ Ատրպէյճանի հետ իր փոխյարաբերութիւնների նկատմամբ ղարաբաղեան կողմի հայեցակարգային մօտեցումը բխում է այն հանգամանքի ըմբռնումից, որ այսօր աշխարհում ձեւաւորւում են միջազգային յարաբերութիւնների նոր նորմեր ու կանոններ, որոնք, այդ ամէնի անշեղ պահպանման պայմաններում, բոլոր ժողովուրդներին եւ պետութիւններին իրենց ազգային շահերը պաշտպանելու հաւասար իրաւունքներով կ’օժտեն։ Հէնց համաշխարհային այս միտումն է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերեալ քաղաքական համաձայնագրի հասնելու յոյս է ներշնչում մեզ։ Ցանկացած պարագայում՝ խաղաղութեան համաձայնութեան հասնելը չպէտք է կասկածի տակ դնի ԼՂՀ ժողովրդի կատարած պատմական ընտրութիւնը։

Խաղաղ կարգաւորմանը մեր հաւատարմութիւնը թուլութեան նշան չէ եւ ամենեւին էլ չի նշանակում, թէ պատերազմի դէպքում մենք ի զօրու չենք պաշտպանելու մեր հայրենիքը։ Եթէ պաշտօնական Պաքուն, այնուամենայնիւ, նախապատուութիւնը տայ հիմնախնդրի լուծման ուժային մեթոտներին եւ դիմի այդ աստիճան անմիտ քայլի, ապա նա արժանի հակահարուած կը ստանայ ԼՂՀ Պաշտպանութեան բանակի կողմից, որն ի զօրու է յաջողութեամբ լուծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան եւ նրա ժողովրդի անվտանգութեան ապահովմանն ուղղուած ամենաբարդ խնդիրները։ Բայց, կրկնում եմ, հիմնախնդիրը պատերազմի միջոցով լուծում չունի, եւ ռազմական ամավարկի հետ կապուած յոյսերը, վրէժխնդրութեան յոյսերը վատ, ես կ’ասէի՝ ինքնակործանման տանող յոյսեր են։

Ինչ վերաբերում է կարգաւորման հեռանկարին, ապա մեզ համար միանգամայն անընդունելի է այնպիսի մի կարգաւորում, որը կարող է կասկածի տակ դնել Լեռնային Ղարաբաղի անվտանգութիւնը, էլ չեմ ասում՝ անկախութիւնն Ատրպէյճանից։ Վստահ եմ, որ ցանկացած հարցի, այդ թւում՝ տարածքների ու փախստականների հարցի լուծման փորձ, որ կը ձեռնարկուի կարգավիճակի վերաբերեալ հիմնարար խնդրից տարանջատ, փակ ուղի է։ Մեզ համար փակ թեմաներ չկան, բայց դա ամենեւին էլ չի նշանակում, թէ մենք պատրաստ ենք միակողմանի զիջումների։ Մեր զիջումների աստիճանն ուղղակիօրէն կախուած է ատրպեճանական կողմի զիջումների աստիճանից։

Մենք ընտրել ենք անկախութեան ուղին, որպէսզի լիովին իրացնենք Ատրպէյճանի ղեկավարութեան կողմից կոպտօրէն ոտնահարուած մեր իրաւունքներն ու ազատութիւնները։ Ժամանակը ցոյց է տուել, որ իրաւացի էինք եւ ճիշդ ուղի ենք ընտրել։ Տեսէք, թէ Ատրպէյճանի իշխանութիւններն այսօր ինչ պահուածք ունեն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Նրանք սպառնում են ոչնչացնել մեզ, եթէ մենք չհամաձայնենք վերադառնալ Ատրպէյճանի կազմ։ Մի՞թէ դա լուրջ է։ Մի՞թէ քաղաքակիրթ ղեկավարներն իրենց հարեւաններին համատեղ գոյակցելու կոչ են անում սպառնալիքներով եւ ահաբեկմամբ։ Դա պարզապէս անտրամաբանական է։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ատելութիւն չի տածում ատրպէյճանցիների նկատմամբ։ Մինչդեռ այնտեղ պետական մակարդակով ատելութիւն է սերմանւում հայութեան հանդէպ։ Դրա վկայութիւններից մէկն էլ այն է, որ Ատրպէյճանում Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը մատուցւում է որպէս հայ-ատրպեճանական հակամարտութիւն, ինչը բաւական վտանգաւոր միտում է եւ լուրջ խոչընդոտ դիմակայութեան առանցքային հարցերից մէկի լուծման՝ հակամարտ կողմերի ժողովուրդների միջեւ պատմական հաշտութեան հաստատման ճանապարհին։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը de facto կայացել է, եւ դա շատերն են աշխարհում ընդունում։ Մենք կարողացել ենք ոչ միայն պաշտպանել մեր անկախութիւնն Ատրպէյճանի կողմից սանձազերծուած պատերազմում, այլեւ համեմատաբար սեղմ պատմական ժամանակամիջոցում գրեթէ յաղթահարել դրա հետեւանքները եւ կառուցել մի պետութիւն, որը մի շարք չափորոշիչներով առաջ է անցել ճանաչուած շատ պետութիւններից։ Ես գտնում եմ, որ հանրապետութեան ձեռքբերումները հիմնւում են այն բանի վրայ, որ մեր պետութեան կառուցման փիլիսոփայութեան անկիւնաքարը ժողովրդավարութեան եւ քաղաքացիական հասարակութեան կառուցման գիտակցուած ընտրութիւնն է։ Դա դժուարին ճանապարհ է, եւ մենք ստիպուած էինք անցնել բազմաթիւ փորձութիւնների միջով։ Մեր հանրապետութեան ժողովրդավարական զարգացման պատմութեան մէջ շրջադարձային էր 2000 թուականը, երբ հանրապետութիւնը վերջնականապէս յաղթահարեց յետպատերազմեան սինտրոմը եւ ամուր կանգնեց զարգացման ժողովրդավարական ուղու վրայ։

Ժողովրդավարութեան հիմնական խորհրդանիշերից մէկը ընտրութիւններն են։ Եւ այստեղ հպարտանալու շատ բան ունենք։ Ընտրութիւնները ԼՂՀում անց են կացւում բարձր մակարդակով եւ առանց էական խախտումների, եւ դա հաստատել են առանց բացառութեան բոլոր միջազգային, այդ թւում նաեւ ամերիկեան դիտորդները։ Մեր ընտրութիւններում յաղթում է նաեւ ընդդիմութիւնը։ Այսպէս էր, օրինակ, 2004 թուականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններում, երբ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի՝ Ստեփանակերտի, քաղաքապետ ընտրուեց ընդդիմութեան թեկնածուն։ Վերջին մի քանի տարում մեր հանրապետութեան՝ ընտրութիւնները կարգաւորող օրէնսդրական դաշտում լուրջ փոփոխութիւններ են տեղի ունեցել ժողովրդավարացման եւ թափանցիկութեան ապահովման ուղղութեամբ։ Եկող տարի մեզ մօտ տեղի կ’ունենան նախագահական ընտրութիւնները։ Ու թէկուզ ես չեմ առաջադրելու իմ թեկնածութիւնը, բայց, յենուելով մեր կայացած հիմնարկների վրայ, ես կ’անեմ ինձնից կախուած ամէն ինչ մեր երկրի ժողովրդավարացման դրական միտումների շարունակման ու զարգացման համար։

Վերջին ամիսներս մեզ մօտ տեղի են ունենում ԼՂՀ սահմանադրութեան քննարկումները։ Դրանց մասնակցում են ինչպէս քաղաքական կուսակցութիւնները, նոյնպէս եւ ոչ կառավարական կազմակերպութիւնները։ Այդ գործընթացի արդիւնքում կ’ունենանք մի փաստաթուղթ, որը կ’արտացոլի մեր ժողովրդի իղձերը եւ հասարակութեան միակամութիւնը մեր պետական շինարարութեան առնչութեամբ։ ԼՂՀ ժողովուրդը սահմանադրութեան նախագծի վերաբերեալ իր դիրքորոշումը կ’արտայայտի 2006 թուականի Դեկտեմբերի 10ի հանրաքուէի ժամանակ։

Նշեմ, որ այն պարագայում, երբ մեր միջազգային գործընկերները ողջունում են այս եւ միւս ժողովրդավարական գործընթացները, միեւնոյն ժամանակ ԼՂՀն առաջուայ պէս մնում է պաշտօնապէս չճանաչուած պետութիւն։ Գործնականում դա նշանակում է, որ մենք զրկուած ենք միջազգային հանրութեան աջակցութիւնից, այդ թւում՝ միջազգային կառոյցներից վարկեր եւ ֆինանսական օգնութիւն ստանալու հնարաւորութիւնից։ Եւ դա այն դէպքում, երբ մեր ժողովուրդն անցել է մի պատերազմի միջով, որը վիթխարի վնաս է հասցրել Լեռնային Ղարաբաղին։ Նոյնիսկ այնպիսի մի զուտ մարդասիրական ոլորտում, ինչպիսին փախստականների խնդիրն է, ԼՂՀն դարձեալ զրկուած է միջազգային կազմակերպութիւնների օգնութիւնից։ Մեր փախստականները նրանց տեսադաշտից դուրս են մնացել։ Բայց չէ՞ որ այդ մարդիկ մեղաւոր չեն, որ ապրում են չճանաչուած պետութիւնում։ Դա հէնց այն պարագան է, երբ քաղաքական նկատառումները չպէտք է փոխարինեն մարդասիրականին։ Այս առումով կարեւոր է ԱՄՆի օրինակը, որը շարունակում է պատերազմից տուժած Ղարաբաղի բնակչութեանն աջակցութեան ցուցաբերման մարդասիրական ծրագիրը։ Մենք դրա համար անչափ շնորհակալ ենք ամերիկեան ժողովրդից եւ իշխանութիւններից։

Չնայած միջազգային կառոյցների կողմից օգնութեան բացակայութեանը, այնուամենայնիւ, կեանքը մեր հանրապետութիւնում ուժականօրէն (տինամիք) զարգանում է։ Մենք հպարտանալու շատ բան ունենք նաեւ տնտեսութեան մէջ։ Վերջին տարիներս մեր հանրապետութիւնում դիտւում է կայուն տնտեսական աճ։ Շարունակւում են կառուցուածքային վերափոխումները՝ կապուած շուկայական ենթակառուցուածքի ստեղծման ու կատարելագործման, ձեռնարկատիրութեան զարգացման հետ։ Յատուկ ուշադրութիւն է դարձւում փոքր եւ միջին պիզնէսի զարգացմանը, որը պետական աջակցութիւն է ստանում։ Վերջին տասնամեակում համախառն ներքին արդիւնքի միջին տարեկան աճը կազմում է համարեայ 10 տոկոս։ Հարկային դաշտի ազատականացման շնորհիւ աւելացել են մասնաւոր ներդրումները ԼՂՀ տնտեսութեան մէջ։ Վերջին 7 տարում դրանց համընդհանուր ծաւալը հասել է առնուազն 80 միլիոն տոլարի։ Հիմնականում դրանք այն ներդրումներն են, որոնք կատարում են մեր հայրենակիցները ԱՄՆից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Աւստրալիայից, Զուիցերիայից, Լիբանանից, Քանատայից, Հայաստանից եւ այլ երկրներից։ Աստիճանաբար թափ են առնում նաեւ տեղական գործարարները, որոնց ներդրումները հանրապետութեան տնտեսութեան մէջ օրէցօր աւելանում են։ Այսօր Լեռնային Ղարաբաղն իր արտադրանքն արտահանում է Հայաստան, ԱՄՆ, Ռուսաստան, Եւրոպայի երկրներ։ Արտահանման ծաւալը 1999 թուականի համեմատութեամբ աճել է 16 անգամ։

Բառացիօրէն վերջերս՝ այս տարուայ Հոկտեմբերի սկզբներին, 77 ամերիկացի քոնկրէսականներ նամակով դիմել են նախագահ Ճորճ Պուշին, որում մատնանշել են Միացեալ Նահանգների եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ կապերի ընդլայնման անհրաժեշտութիւնը։ Օգտուելով առիթից, թոյլ տուէք ներկայացնել, թէ ինչպէս ենք տեսնում ԱՄՆի եւ այլ երկրների հետ յարաբերութիւնների ընդլայնման խնդիրը։

Նախ եւ առաջ, դժուար է գերագնահատել ԱՄՆի՝ որպէս բանակցային գործընթացում միջնորդի դերը։ Ըստ իս, ԱՄՆը եւ մեր տարածաշրջանում կայունութեան պահպանմամբ շահագրգիռ աշխարհի միւս առաջատար երկրները պէտք է աշխուժօրէն կասեցնեն ղարաբաղեան հակամարտութիւնը վերստին ռազմականացնելու փորձերը։ Այդտեղ հնարաւոր են մի շարք քայլեր՝ ընդհուպ մինչեւ Ատրպէյճանին սպառազինութիւնների մատակարարման միջազգային արգելանքը, մանաւանդ, հաշուի առնելով այն փաստը, որ այդ երկիրն արդէն իսկ խախտում է իր ստանձնած պարտաւորութիւնները Եւրոպայում սովորական սպառազինութիւնների վերաբերեալ պայմանագրի համաթեքսթում։

Ես միջնորդ երկրներին կոչ եմ անում նաեւ նախաձեռնել, որպէսզի մշակուի պատերազմի վերսկսման անթոյլատրելիութեան եւ առկայ հիմնախնդիրները բանակցութիւնների սեղանի շուրջ լուծելու անհրաժեշտութեան մասին յուշագիր, որը ներկայացուի հակամարտութեան կողմերի ստորագրմանը։ Նման քայլը կը դառնար հիմնախնդիրների քաղաքակիրթ լուծման սկզբունքներին կողմերի հաւատարմութեան ակնյայտ դրսեւորում, իսկ բուն փաստաթուղթը՝ տարածաշրջանի ապագայ կառուցուածքի անկիւնաքարը։

Երկրորդ, ԼՂՀի եւ աշխարհի միջեւ յարաբերութիւնների մակարդակը ոչ մի կերպ չի կարող եւ չպէտք է որոշուի Ատրպէյճանի կողմից։ Եթէ Ատրպէյճանն ի զօրու լինէր դրան, ապա, հաւատացէք, մեզ մօտ չի արձանագրուի եւ ոչ մի ժողովրդավարական կամ տնտեսական զարգացում։ Աւելին՝ մեր երկիրը դատապարտուած կը լինի կործանման, քանզի մենք գործ ունենք բռնապետական, չափազանց յարձակապաշտ եւ վտանգաւոր վարչակարգի հետ։ Ատրպէյճանը չպէտք է վէթոյի իրաւունք ունենայ ԼՂՀ զարգացման հարցերում։

Ուստի մենք կ’ուզենայինք տեսնել առաւել աշխոյժ ամերիկեան եւ միջազգային մասնակցութիւն Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարական ու տնտեսական զարգացման գործընթացին։ Այո, մենք որոշակի յաջողութիւններ ունենք, բայց մենք առաջուայ պէս ունենք նաեւ չլուծուած շատ հարցեր եւ մենք, ի հարկէ, դեռ սովորելու բան ունենք։

Լեռնային Ղարաբաղը երկրագնդի գողտրիկ անկիւններից է՝ բարի, կենսուրախ մարդկանցով, աշխարհի անզուգական գեղեցկութեամբ։ Այսօր Ղարաբաղն ունի անհրաժեշտ ենթակառուցուածքը՝ ինչպէս պիզնէսի վարման, նոյնպէս եւ հանգստի ու զբօսաշրջութեան կազմակերպման համար։ Ես ձեզ հրաւիրում եմ Ղարաբաղ, եկէք եւ անձամբ ճանաչէք մեր երկիրը։

Asbarez Staff

Asbarez Staff

Next Post

«Դաւթեան Եւ Մարիամեան» Կրթական Հաստատութիւնը Մեծապէս Գնահատեց Կլէնտէյլի Միացեալ Դպրոցական Կրթաշրջանը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Քոնկրեսականներ Եւ Շարք Մը Կազմակերպութիւններ Կը Կազմեն Արցախին Աջակցող Save Karabakh Համախմբումը

Քոնկրեսականներ Եւ Շարք Մը Կազմակերպութիւններ Կը Կազմեն Արցախին Աջակցող Save Karabakh Համախմբումը

6 hours ago
Եգիպտոս Հայ-Ատրպէյճանական Տագնապի Լուծման Համար Չէզոք Միջնորդութիւն Կ՛առաջարկէ 

Եգիպտոս Հայ-Ատրպէյճանական Տագնապի Լուծման Համար Չէզոք Միջնորդութիւն Կ՛առաջարկէ 

6 hours ago

Connect with us

  • About
  • Advertising
  • Subscribe
  • Contact

© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.

No Result
View All Result
  • Home
  • Հայաստան
  • Գլխաւոր Լուրեր
  • Գաղութի Կեանքէն
  • Գաղութներ
  • Սիւնակներ
    • ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ
    • ՎԱՉԷ ԲՐՈՒՏԵԱՆ
    • ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
    • Սասունեանի Անկիւնը
    • ԲԺԻՇԿ ԿԱՐՊԻՍ ՀԱՐՊՈՅԵԱՆ
    • ԳՐԻԳՈՐ ԵՊՍ. ՉԻՖԹՃԵԱՆ

© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.
Blindness Mode
Allows using the site with your screen-reader
This mode configures the website to be compatible with screen-readers such as JAWS, NVDA, VoiceOver, and TalkBack. A screen-reader is software for blind users that is installed on a computer and smartphone, and websites must be compatible with it.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Navigation Keys

    Asbarez - Armenian Accessibility Statement

    Accessibility Statement

    • asbarez.am
    • January 30, 2023

    Compliance status

    We firmly believe that the internet should be available and accessible to anyone, and are committed to providing a website that is accessible to the widest possible audience, regardless of circumstance and ability.

    To fulfill this, we aim to adhere as strictly as possible to the World Wide Web Consortium’s (W3C) Web Content Accessibility Guidelines 2.1 (WCAG 2.1) at the AA level. These guidelines explain how to make web content accessible to people with a wide array of disabilities. Complying with those guidelines helps us ensure that the website is accessible to all people: blind people, people with motor impairments, visual impairment, cognitive disabilities, and more.

    This website utilizes various technologies that are meant to make it as accessible as possible at all times. We utilize an accessibility interface that allows persons with specific disabilities to adjust the website’s UI (user interface) and design it to their personal needs.

    Additionally, the website utilizes an AI-based application that runs in the background and optimizes its accessibility level constantly. This application remediates the website’s HTML, adapts Its functionality and behavior for screen-readers used by the blind users, and for keyboard functions used by individuals with motor impairments.

    If you’ve found a malfunction or have ideas for improvement, we’ll be happy to hear from you. You can reach out to the website’s operators by using the following email

    Screen-reader and keyboard navigation

    Our website implements the ARIA attributes (Accessible Rich Internet Applications) technique, alongside various different behavioral changes, to ensure blind users visiting with screen-readers are able to read, comprehend, and enjoy the website’s functions. As soon as a user with a screen-reader enters your site, they immediately receive a prompt to enter the Screen-Reader Profile so they can browse and operate your site effectively. Here’s how our website covers some of the most important screen-reader requirements, alongside console screenshots of code examples:

    1. Screen-reader optimization: we run a background process that learns the website’s components from top to bottom, to ensure ongoing compliance even when updating the website. In this process, we provide screen-readers with meaningful data using the ARIA set of attributes. For example, we provide accurate form labels; descriptions for actionable icons (social media icons, search icons, cart icons, etc.); validation guidance for form inputs; element roles such as buttons, menus, modal dialogues (popups), and others. Additionally, the background process scans all of the website’s images and provides an accurate and meaningful image-object-recognition-based description as an ALT (alternate text) tag for images that are not described. It will also extract texts that are embedded within the image, using an OCR (optical character recognition) technology. To turn on screen-reader adjustments at any time, users need only to press the Alt+1 keyboard combination. Screen-reader users also get automatic announcements to turn the Screen-reader mode on as soon as they enter the website.

      These adjustments are compatible with all popular screen readers, including JAWS and NVDA.

    2. Keyboard navigation optimization: The background process also adjusts the website’s HTML, and adds various behaviors using JavaScript code to make the website operable by the keyboard. This includes the ability to navigate the website using the Tab and Shift+Tab keys, operate dropdowns with the arrow keys, close them with Esc, trigger buttons and links using the Enter key, navigate between radio and checkbox elements using the arrow keys, and fill them in with the Spacebar or Enter key.Additionally, keyboard users will find quick-navigation and content-skip menus, available at any time by clicking Alt+1, or as the first elements of the site while navigating with the keyboard. The background process also handles triggered popups by moving the keyboard focus towards them as soon as they appear, and not allow the focus drift outside of it.

      Users can also use shortcuts such as “M” (menus), “H” (headings), “F” (forms), “B” (buttons), and “G” (graphics) to jump to specific elements.

    Disability profiles supported in our website

    • Epilepsy Safe Mode: this profile enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
    • Visually Impaired Mode: this mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
    • Cognitive Disability Mode: this mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
    • ADHD Friendly Mode: this mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.
    • Blindness Mode: this mode configures the website to be compatible with screen-readers such as JAWS, NVDA, VoiceOver, and TalkBack. A screen-reader is software for blind users that is installed on a computer and smartphone, and websites must be compatible with it.
    • Keyboard Navigation Profile (Motor-Impaired): this profile enables motor-impaired persons to operate the website using the keyboard Tab, Shift+Tab, and the Enter keys. Users can also use shortcuts such as “M” (menus), “H” (headings), “F” (forms), “B” (buttons), and “G” (graphics) to jump to specific elements.

    Additional UI, design, and readability adjustments

    1. Font adjustments – users, can increase and decrease its size, change its family (type), adjust the spacing, alignment, line height, and more.
    2. Color adjustments – users can select various color contrast profiles such as light, dark, inverted, and monochrome. Additionally, users can swap color schemes of titles, texts, and backgrounds, with over 7 different coloring options.
    3. Animations – epileptic users can stop all running animations with the click of a button. Animations controlled by the interface include videos, GIFs, and CSS flashing transitions.
    4. Content highlighting – users can choose to emphasize important elements such as links and titles. They can also choose to highlight focused or hovered elements only.
    5. Audio muting – users with hearing devices may experience headaches or other issues due to automatic audio playing. This option lets users mute the entire website instantly.
    6. Cognitive disorders – we utilize a search engine that is linked to Wikipedia and Wiktionary, allowing people with cognitive disorders to decipher meanings of phrases, initials, slang, and others.
    7. Additional functions – we provide users the option to change cursor color and size, use a printing mode, enable a virtual keyboard, and many other functions.

    Browser and assistive technology compatibility

    We aim to support the widest array of browsers and assistive technologies as possible, so our users can choose the best fitting tools for them, with as few limitations as possible. Therefore, we have worked very hard to be able to support all major systems that comprise over 95% of the user market share including Google Chrome, Mozilla Firefox, Apple Safari, Opera and Microsoft Edge, JAWS and NVDA (screen readers), both for Windows and for MAC users.

    Notes, comments, and feedback

    Despite our very best efforts to allow anybody to adjust the website to their needs, there may still be pages or sections that are not fully accessible, are in the process of becoming accessible, or are lacking an adequate technological solution to make them accessible. Still, we are continually improving our accessibility, adding, updating and improving its options and features, and developing and adopting new technologies. All this is meant to reach the optimal level of accessibility, following technological advancements. For any assistance, please reach out to