«Սուրբ Անտոնիօ» կենտրոն, որտեղ հաճելիօրէն եւ սրբօրէն կատարւում են գեղեցիկ տօներ եւ միջոցառումներ։
Կենտրոնի իւրաքանչիւր օրը յագեցած է գեղեցիկ եւ միտք արտայայտող ծրագրերով։ Ես՝ Աստղիկ Բեջանեանս, յաճախելով այդ կենտրոն իւրաքանչիւր մէկ օրը ինձ համար ուրախալի է ինչու չէ նաեւ հոգեպէս հարուստ մի օր։
Մենք պատկառելի տարիք առած մարդիկ, կարծես արդէն քոյր-եղբայր դարձած՝ յաճախելով այդ կենտրոն ունենում ենք յագեցած հիանալի օր շնորհիւ իր աշխատակազմի։
Այդ աշխատակազմի խելացի բանիմաց ղեկավարների՝ Նազոյի, Յարութիւնի եւ Նելլիի ոգեշնչման արդիւնքն է, որ հիացմունքով են վերաբերւում իւրաքանչիւր իրականացուող միջոցառմանը, նկատելով, տեսնելով եւ արժանուոյն գնահատական տալով։ Առանձնակի գնահատական կ՛ուզեմ տալ, մեր կենտրոնի աշխատակից Ռուզաննային, որը անընդհատ կարծես պրպտումների մէջ լինի, որպէսզի իւրաքանչիւր օր լեցուն լինի մեզ համար, հետաքրքիր նորութիւններով կամ ինտելեկտուալ (մտային) խաղերով։
Գալով միջոցառումներին՝ մեր Ռուզաննան ունի այն կազմակերպելու հիանալի շնորհք, օժտուած լինելով բարձր ճաշակով։ Միջոցառումները Ռուզաննայի մօտ սկզբում առաջացնում են միտք եւ գաղափար, այնուհետ այն կարծես թեւեր առնելով՝ թեւանում են կենտրոնի շէնքի կամարների տակ դառնալով բուն միջոցառում։
Ունեցանք յաջողուած բեմադրութիւններ՝ «Կիկոսի Մահը», այնուհետ Սուրբ Ծնունդին նուիրուած «Յիսուսի Ծնունդը» բեմադրութիւնը. նա կազմակերպեց «Սուրբ Վալենթին» օրուան առիթով գեղեցիկ աւանդական հայկական հարսանիք։ Այս բոլորը կատարուեցին կենտրոնի յաճախող հիանալի պապիկ-տատիկների շնորհիւ, որոնք, ճիշդ է, տարիք են առել, բայց ունենալով իրենց մէջ ջահել եւ ուրախ հոգիներ՝ զարմանալիօրէն չեն էլ ուզում յիշել իրենց տարիքի մեծութեան հանգամանքը։
Ուզում եմ նշել, որ մեր կենտրոնը միայն հայեր չեն յաճախում. այստեղ գալիս են նաեւ այլ ազգի ներկայացուցիչներ՝ մեքսիքացիներ եւ արաբներ։
Իմ յաճախելու ընթացքում ես տեսնում եմ մեր հայերի եւ այլ ազգիների ջերմ շփումը միմեանց հետ։
Այլ ազգի մեր հարեւանները նոյնպէս ունեն իրենց ղեկավարող ակտիւիստներ (գործիչները), որոնք նոյնպէս բանիմաց եւ խելացի կանայք են։ Իրենք նոյնպէս ունենում են իրենց ազգերին յարիր միջոցառումները։
Մենք՝ հայերս սիրով մասնակցում ենք նրանց կողմից կազմակերպուած իւրաքանչիւր խաղի կամ ծրագրի։ Ի հարկ է, կենտրոնում հայերս այլ ազգի ներկայացուցիչների հետ շփւում ենք ջերմ, սիրալիր, այնպէս որ կարծես բոլորս հաճելիօրէն խառնուել ենք միմեանց հետ եւ կարծես թէ դարձել ենք մի շատ լաւ մեծ ընտանիք, որը շատ գովելի է։ Մեր իւրաքանչիւր միջոցառում ընթանում է ուրախ մթնոլորտի մէջ։
Կենտրոնը ունի ասմունքի ժամ, ունի երգ-երաժշտութեան ժամ, ինչու չէ նաեւ ֆիզիկական (մարմնական) կուլտուրայի (մշակութեան) ժամ։ Այս բոլորը՝ կեանքի է կոչւում շնորհալի, ինտելեկտով (իմացականութեամբ) հարուստ աշխատակիցներ Ռուզաննայի եւ Ջինայի շնորհիւ, որոնք սիրտ ու հոգի դնելով այդ բոլորի մէջ՝ արդէն իսկ վայելում են մեր սէրն ու յարգանքը։
Լինելով Քրիստոնեայ ազգ՝ պատրաստւում ենք նշել գալիք »Սուրբ Զատիկը« իր գեղեցիկ եւ վառ գոյների մէջ։
Սիրելի Ռուզաննա, մենք այժմ սիրով սպասում ենք այդ «Սուրբ Զատիկ» միջոցառմանը, գիտենալով եւ սպասելով, թէ դուք ինչքան գեղեցիկ եւ հարուստ գոյների կոլորիտով (գոյներով) կը զարդարենք եւ կեանքի կը կոչենք այդ հրաշալի տօնը։ Սրտով սպասում ենք։
Եւ սիրելի իմ հայ ժողովուրդ, ինչքան մենք այսպէս նուիրուենք բարի եւ գեղեցիկ գործերի, կ՛արժանանանք մեծն Յիսուսի սիրուն եւ գնահատանքին, կ՛առնենք նրա եւ Աստուծոյ մեծ օրհնութիւնը։
Գիտենանք, որ մարդ եթէ գումարով հարուստ է, բայց չունի խիղճ, սէր եւ հաւատք Աստուծոյ նկատմամբ, նրա հարստութիւնը անպայմանօրէն մի օր կը դառնայ զեռօ եւ նա կը կանգնի իր կոտրուած դաշտակի առջեւ։
Իսկ ով չունի հպարտութիւն, բայց ունի խիղճ, ունի հարուստ հոգի, ունի սէր եւ հաւատք Բարձրեալի նկատմամբ, ապա հաւատանք, որ Աստուած երբեք նրան աներես չի անի, երբեք նրան սոված չի թողնի իր իսկ օրհնութեամբ արժանավայել կը տնօրինի նրա կեանքը։
Ուրեմն սիրելի իմ հայ ժողովուրդ, սիրենք Աստծուն, լինենք ազնիւ, ապրենք շիտակ կեանքով եւ սիրենք միմեանց։
Սէրս եւ յարգանքս քեզ սիրելի կենտրոն։
Կենտրոնի յաճախող՝
Աստղիկ Բեջանեան
6 Մարտ 2023