Thursday, February 9, 2023
No Result
View All Result
Asbarez - Armenian
NEWSLETTER
FEB. 4, 2023 PDF
ENG
  • Home
  • Հայաստան
  • Գլխաւոր Լուրեր
  • Գաղութի Կեանքէն
  • Գաղութներ
  • Յօդուածներ
  • Home
  • Հայաստան
  • Գլխաւոր Լուրեր
  • Գաղութի Կեանքէն
  • Գաղութներ
  • Յօդուածներ
No Result
View All Result
Asbarez - Armenian
ENG
No Result
View All Result
Home Կիզակէտ

Չաւախքում Կայունութեան Նախապայմանները

by Asbarez Staff
November 15, 2006
in Կիզակէտ
0
Share on FacebookShare on Twitter

2006թ. Հոկտեմբերի 5ին Վրաստանում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւնները եւ դրանց յաջորդած միջադէպերը հայաբնակ Չաւախքում դարձեալ հրատապ դարձրին այդ շրջանի հայ բնակչութեան շահերը ներկայացնող կուսակցութիւնների ու շարժումների իրական եւ աշխոյժ մասնակցութեան հիմնախնդիրները համավրացական ընտրական գործընթացներում։ Կրկին պարզ դարձաւ, որ քանի դեռ վրացական իշխանութիւններն ու հասարակութիւնը չեն ընդառաջի տուեալ շրջանի բնակչութեան շահերը ներկայացնող հայկական հասարակական-քաղաքական շարժումների գրանցմանը, գործունէութեան ծաւալմանը եւ ընտրութիւններին մասնակցելու իրաւունքի թոյլատրմանը, Չաւախքում հակամարտայնութիւնը նուազեցնելու եւ էթնիք փոքրամասնութիւններին Վրաստանի հասարակական-քաղաքական կեանքում ընդգրկելու բոլոր փորձերը միանշանակօրէն անյաջողութեան կը մատնուեն։

Կատարեալ տիրապետումը քաղաքական իրաւունքներին եւ ազատութիւններին, ինչպէս նաեւ մասնակցութիւնը որոշումների ընդունմանը իշխանական կառոյցների տարբեր մակարդակներում կարող են լինել միայն էթնիք փոքրամասնութեան (տուեալ դէպքում՝ ջաւախահայութեան) հոծ բնակութեան վայրերում իշխանական լիազօրութիւնների գործուն ու արդիւնաւէտ առկայութեան պայմաններում։

Վերջինս ենթադրում է էթնիք փոքրամասնութիւնների կողմից հրապարակային գործերի որոշակի մասի իրականացումն ստանձնելու պատասխանատուութիւն տուեալ տարածքում։ Սոյն խնդրի լուծման ընդունուած ձեւ է էթնիք փոքրամասնութեան տարածքային ինքնակառավարումը, որի օգնութեամբ նա դառնում է ներպետական քաղաքական-իրաւական կարգի որակապէս նոր ենթակայ։

Տուեալ դէպքում էթնիք փոքրամասնութեանը կը վերաբերուեն ոչ որպէս անջատ անհատների հանրոյթի, որոնք յաւակնում են իրենց իրաւունքների եւ ազատութիւնների անհատական պաշտպանութեանը, այլ իբրեւ համակարգի, քաղաքական-իրաւական հանրութեան՝ իր լիազօրութիւններով, դրանցից բխող իրաւասութիւններով եւ իր կարգավիճակին հարիր կառավարման համապատասխան պատասխանատուութեամբ։

Տարածքային ինքնակառավարման իրաւունքը սերտօրէն կապուած է քաղաքացիների քաղաքական ընկերակցութիւնների իրաւունքի հետ։ Դրանով հանդերձ, հարկ է առանձնացնել էթնիք փոքրամասնութիւնների՝ Վրաստանի հասարակական-քաղաքական կեանքին համարկուելու այնպիսի կարեւորագոյն գործօններն ու նախապայմանը, ինչպիսիք են քաղաքական կուսակցութիւնների կազմաւորումը, գրանցումն ու մասնակցութիւնը ընտրութիւններին։

Վրացական քաղաքական ընտրանին դեռեւս բացասաբար է վերաբերւում էթնիք փոքրամասնութիւնների քաղաքական կուսակցութիւնների գրանցման գաղափարին։ Այդպիսի կուսակցութիւնների ստեղծումը թւում է քայլ դէպի անջատողականութիւն՝ տարածքային կամ հոգեբանական։

Սակայն այն պայմաններում, երբ Վրաստանի էթնիք փոքրամասնութիւնները մշտապէս դուրս են մնում վրացական հանրութիւնից, երբ նրանց համար քաղաքականապէս արդիական ու պահանջուած չէ գործող որեւէ համավրացական քաղաքական կուսակցութիւն, գործող շրջանային քաղաքական կուսակցութիւնների եւ շարժումների (ինչպիսիք են, օրինակ, «Վիրք»ը, Սամցխէ-Չաւախքի հասարակական-քաղաքական կազմակերպութիւնների խորհուրդը, «Միացեալ Չաւախքը» եւ այլն) գրանցումն արգելելը տեղի բնակչութեանը զրկում է որոշումներ ընդունելու, ընտրելու եւ երկրի կառավարման գործընթացին մասնակցելու՝ իր սահմանադրական իրաւունքներն իրականացնելու հնարաւորութիւնից։

Ինչպէս նշում է գերմանացի յայտնի փորձագէտ Ստեֆան Օտերը. «Փոքրամասնութիւնների համարկումը պատրանք կը լինի այնքան ժամանակ, քանի դեռ նրանք հնարաւորութիւն չեն ստանայ կազմակերպուելու իբրեւ «յատուկ» միաւորումներ, որոնք առաջ կը տանեն խմբային շահերը, այդ թւում՝ այս կամ փոքրամասնութիւնը ներկայացնող կուսակցութիւնների միջոցով այդ շահերը քաղաքական ոլորտում պաշտպանելու ճանապարհով»։

Վրաստանում գոյութիւն ունեցող քաղաքական դաշտի միւս վտանգաւոր հակասութիւնն այն է, որ ներկայ պայմաններում էթնիք կուսակցութիւնների արգելումը յարատեւ է դարձնում այն իրավիճակը, երբ էթնիք փոքրամասնութիւնների ներկայացուցիչները նուազագոյն թուով եւ ձեւական են ներկայացուած հասարակական կուսակցութիւններում, ինչը Սամցխէ-Չաւախքի եւ Քուեմօ-Քարթլիի շրջաններում հիմք է ստեղծում դիւանակալութեան արմատաւորման, ժողովրդավարական հիմնարկների սաղմնային վիճակում մնալուն, կոռուպցիայի եւ քլանայնութեան համար։

Եթէ էթնիք փոքրամասնութիւնների քաղաքական շահերը ներկայացնող ուժերը պաշտօնապէս չեն գրանցուի ու չեն ընդգրկուի քաղաքական գործընթացներում, չեն մասնակցի տեղական եւ խորհրդարանական ընտրութիւններին, դա կ’ամրապնդի ոչ պաշտօնական քաղաքական շարժումների (որոնք աւելի ու աւելի կ’արմատականանան) ստեղծման բաւական բացասական հեռանկարը։ Նրանք, զրկուած լինելով բնականոն քաղաքական պայքարին մասնակցելու եւ իրենց հրատապ քաղաքական պահանջներն առաջ քաշելու հնարաւորութիւնից, ստիպուած կը լինեն (եւ դրա համար կը ստանան բոլոր բարոյական հիմքերը) քաղաքական պայքարը վարել «փողոցում»՝ սահմանափակուած չլինելով սահմանադրական ու հիմնարկային շրջանակներով։

Բնական է, որ դա, օրինակ, Չաւախքում կը յանգեցնի բացասական ներուժի կուտակման, որը, ի դէպ, բացարձակապէս կապ չի ունենայ տարածաշրջանում «ազգայնական» տրամադրութիւնների ուժեղացման հետ։ Ինչպէս խոստովանում է վրացի փորձագէտ Կիա Նոտիան, թէեւ էթնիք փոքրամասնութիւնները Վրաստանում հիմնականում ապրում են իրենց «էթնիք հայրենիքներին» յարող տարածքներում, «խնդիրը էթնիք անջատողականութիւնը չէ։ Թէեւ որոշ վրացիներ փոքրամասնութիւններին կասկածում են գաղտնի ազգայնական նկրտումներ ունենալու համար, վերջիններս որեւէ անջատողական պահանջ չեն դրսեւորել եւ չեն կազմակերպել անջատողական շարժումներ։ Մտահոգողն այդ փոքրամասնութիւնների ընկերային-քաղաքական համարկման բացակայութիւնն է եւ մասնակցութեան ցածր մակարդակը Վրաստանում ծնունդ առնող ժողովրդավարական հիմնարկներում»։

Ի դէպ, վերջին շրջանում նկատւում է մի շարք առաջատար վրացի փորձագէտների եւ երկրի քաղաքական ընտրանու որոշ ներկայացուցիչների մօտեցումների մասնակի փոփոխութիւն Վրաստանում էթնիքական եւ շրջանային ազդակներով քաղաքական կուսակցութիւնների ստեղծման եւ գրանցման հարցում։

Գիտակցւում է, որ Վրաստանի բնակչութեան զգալի մասը (16-17%ից ոչ պակասը) վաղուց արդէն Վրաստանում գոյութիւն ունեցող կուսակցութիւնները չի դիտում որպէս իրենց մասնակցութեան մեքանիզմ երկրի քաղաքական կեանքին։ Միաժամանակ, որոշ նախկին համայնավար երկրների, ասենք՝ Պուլկարիայի փորձը ցոյց է տալիս, որ «էթնիք կուսակցութիւնների ստեղծումը չի յանգեցնի աշխարհի վերջին»։

Վրացի փորձագէտները հիմնաւորուած պնդում են, թէ Վրաստանում գործող եօթտոկոսանոց արգելքի առկայութիւնը ընտրութիւնների ժամանակ լուրջ խնդիրներ է ստեղծում էթնիք կուսակցութիւնների ներկայացուցչութեան համար երկրի խորհրդարանում, եթէ անգամ դրանք օրինականօրէն գրանցուած լինեն։ Դա առաջացնում է ընտրական ցենզի նուազման անհրաժեշտութիւն, որպէսզի Վրաստանի խոշորագոյն փոքրամասնութիւնների ներկայացուցիչները կարողանան իսկապէս ներկայացուած լինել երկրի խորհրդարանում։

Ինչպէս նշում են եւրոպական փորձագէտները, կիսաէթնիք երկրներում անհրաժեշտ է, որ պետութիւնը յատուկ արտօնութիւններ ընձեռի էթնիք փոքրամասնութիւնները ներկայացնող կուսակցութիւններին։

Այդ արտօնութիւնները վերաբերում են ընտրական գործընթացի կազմակերպմանը, ֆինանսաւորմանը, մասնակցութեանը եւ կարող են ներառել.

– շեմի իջեցում խորհրդարան ընտրուելու համար,

– նախատեսուած տեղեր խորհրդարանում,

– մեծամասնութեան նուազեցում կուսակցութիւնների գրանցման ժամանակ,

– փոքրամասնութիւնների համար բարենպաստ՝ ընտրական տեղամասերի թիւ չսահմանափակել մեծամասնական ընտրութիւնների ժամանակ,

– փոքրամասնութիւնները ներկայացնող կուսակցութիւնների արտօնեալ ֆինանսաւորում։

Քանի դեռ չկայ համապատասխան պետական մօտեցում, ձեւաւորուած չեն քաղաքացիական հասարակութեան իրական հիմնարկները, չի ապահովւում օրէնքի ուժի գերակայութիւնը Վրաստանում, էթնիք փոքրամասնութիւնների շահերը ներկայացնող քաղաքական ուժերի ստեղծումն ու գործունէութիւնը, յատկապէս՝ նրանց հոծ բնակութեան շրջաններում (օրինակ՝ Սամցխէ-Չաւախքում եւ Քուեմօ-Քարթլիում) կարեւոր կայունացնող գործօններ են փոքրամասնութիւնների՝ երկրի հասարակական-քաղաքական կեանքին համարկուելու գործում։

Միաժամանակ, չի կարելի բացառել, որ բարենպաստ պայմաններում այդ կուսակցութիւնները կարող են արդիւնաւէտ դեր խաղալ էթնիք փոքրամասնութիւնների՝ հասարակական-քաղաքական կեանքին համարկուելու հարցում եւ կը դառնան Վրաստանի «կուսակցական դաշտի» այնպիսի բնական մաս, որոնք հետագայում կարող են հանդուրժողական պետական մօտեցման յաջող օրինակ ծառայել նաեւ ուրիշ երկրների համար։

Միւս կողմից՝ նման կուսակցութիւնների ստեղծման նախաձեռնութիւնը անկում կ’ապրի, եթէ էթնիք փոքրամասնութիւններն զգան իրենց կարգավիճակի օրէնսդրական պաշտպանուածութեան իրական լինելը, այդ կարգավիճակի ապահովման ներպետական մեքանիզմների գործունութիւնը։

Այդ դէպքում էթնիք փոքրամասնութիւնների կուսակցութիւնները քաղաքական հունից կը տեղափոխուեն հասարակական միաւորումների դաշտ, որոնք զարգացած քաղաքացիական հասարակութիւնում օգնում են քննարկել իրենց խնդիրները եւ իրաւական ժողովրդավարական պետութեան համար էթնիք փոքրամասնութիւնների իրաւունքների ու ազատութիւնների պաշտպանութեան ոլորտում առկայ գործերի իւրօրինակ ցուցանիշ են։

Սակայն Վրաստանի քաղաքական դաշտի իրողութիւնները եւ էթնիք փոքրամասնութիւնների անբաւարար իրաւական ապահովուածութիւնն ու պաշտպանուածութիւնը մատնանշում են այդ բազմազգ պետութեան համար առաւել նպատակայարմար իրավիճակն իրականութիւն դարձնելու երկարաժամկէտութիւնը։

Վերջին երկու մարդահամարների միջեւ անցած 13 տարում էթնիք փոքրամասնութիւնների տեսակարար կշիռը նուազեց գրեթէ երկու անգամ՝ 30%ից հասնելով 16%ի։ Խորհրդարանում պատգամաւորների միայն 6 տոկոսն է ներկայացնում էթնիք փոքրամասնութիւններին, հոծ բնակուող փոքրամասնութիւնների բնակութեան շրջանների տեղական օրէնսդրական ժողովներում լաւագոյն դէպքում՝ մէկ-երկուական պատգամաւոր։

Վրաստանի 1999թ. գումարման խորհրդարանում կային 14 պատգամաւորներ փոքրամասնութիւններից (նոյն այդ 6 տոկոսը), ընդ որում՝ բոլորն էլ «Վրաստանի քաղաքացիների միութիւն» կառավարող կուսակցութիւնից էին, եւ նրանց իրական մասնակցութեան մակարդակը խորհրդարանական կեանքին նուազագոյն էր։ Նոյնօրինակ իրավիճակ է ստեղծւում նաեւ 2003թ. վարդերի յեղափոխութիւնից յետոյ։

Ինչպէս նշում են որոշ վրացի փորձագէտներ, մինչեւ հիմա վարչական եւ իրաւապաշտպան կառոյցներում կատարուած բարեփոխումների արդիւնքներով՝ փոքրամասնութիւնների ներկայացուցիչների թիւը, հակառակ սպասելիքներին, է՛լ աւելի է նուազել, ինչը հաստատում է այն միտումները, որոնք վկայում են, որ էթնիք փոքրամասնութիւնների մեծամասնութեան համար ազդեցիկ ընկերային տեղերը փակ են։ Եւ եթէ շարունակուի ներկայիս status quo-ն, Չաւախքում հասարակական-քաղաքական կեանքի բարելաւման հետ կապուած բոլոր յոյսերը դատապարտուած են անյաջողութեան։

Asbarez Staff

Asbarez Staff

Next Post

Դեսպան Վ. Մելիքեան Հանդիպեցաւ Ում ալ-Քայուան Էմիրութեան Թագաժառանգին Հետ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Քեպեքի Խորհրդարանը Միաձայնութեամբ Ընդունեց Արցախի Շրջափակումը Դատապարտող Բանաձեւ Մը

Քեպեքի Խորհրդարանը Միաձայնութեամբ Ընդունեց Արցախի Շրջափակումը Դատապարտող Բանաձեւ Մը

9 hours ago
ՀՕՄի Արեւմտեան Ամերիկայի Շրջանայինը 50,000 Տոլար Կը Յատկացնէ Սուրիահայութեան

ՀՕՄի Արեւմտեան Ամերիկայի Շրջանայինը 50,000 Տոլար Կը Յատկացնէ Սուրիահայութեան

9 hours ago

Connect with us

  • About
  • Advertising
  • Subscribe
  • Contact

© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.

No Result
View All Result
  • Home
  • Հայաստան
  • Գլխաւոր Լուրեր
  • Գաղութի Կեանքէն
  • Գաղութներ
  • Սիւնակներ
    • ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ
    • ՎԱՉԷ ԲՐՈՒՏԵԱՆ
    • ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
    • Սասունեանի Անկիւնը
    • ԲԺԻՇԿ ԿԱՐՊԻՍ ՀԱՐՊՈՅԵԱՆ
    • ԳՐԻԳՈՐ ԵՊՍ. ՉԻՖԹՃԵԱՆ

© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.
Blindness Mode
Allows using the site with your screen-reader
This mode configures the website to be compatible with screen-readers such as JAWS, NVDA, VoiceOver, and TalkBack. A screen-reader is software for blind users that is installed on a computer and smartphone, and websites must be compatible with it.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Navigation Keys

    Asbarez - Armenian Accessibility Statement

    Accessibility Statement

    • asbarez.am
    • February 9, 2023

    Compliance status

    We firmly believe that the internet should be available and accessible to anyone, and are committed to providing a website that is accessible to the widest possible audience, regardless of circumstance and ability.

    To fulfill this, we aim to adhere as strictly as possible to the World Wide Web Consortium’s (W3C) Web Content Accessibility Guidelines 2.1 (WCAG 2.1) at the AA level. These guidelines explain how to make web content accessible to people with a wide array of disabilities. Complying with those guidelines helps us ensure that the website is accessible to all people: blind people, people with motor impairments, visual impairment, cognitive disabilities, and more.

    This website utilizes various technologies that are meant to make it as accessible as possible at all times. We utilize an accessibility interface that allows persons with specific disabilities to adjust the website’s UI (user interface) and design it to their personal needs.

    Additionally, the website utilizes an AI-based application that runs in the background and optimizes its accessibility level constantly. This application remediates the website’s HTML, adapts Its functionality and behavior for screen-readers used by the blind users, and for keyboard functions used by individuals with motor impairments.

    If you’ve found a malfunction or have ideas for improvement, we’ll be happy to hear from you. You can reach out to the website’s operators by using the following email

    Screen-reader and keyboard navigation

    Our website implements the ARIA attributes (Accessible Rich Internet Applications) technique, alongside various different behavioral changes, to ensure blind users visiting with screen-readers are able to read, comprehend, and enjoy the website’s functions. As soon as a user with a screen-reader enters your site, they immediately receive a prompt to enter the Screen-Reader Profile so they can browse and operate your site effectively. Here’s how our website covers some of the most important screen-reader requirements, alongside console screenshots of code examples:

    1. Screen-reader optimization: we run a background process that learns the website’s components from top to bottom, to ensure ongoing compliance even when updating the website. In this process, we provide screen-readers with meaningful data using the ARIA set of attributes. For example, we provide accurate form labels; descriptions for actionable icons (social media icons, search icons, cart icons, etc.); validation guidance for form inputs; element roles such as buttons, menus, modal dialogues (popups), and others. Additionally, the background process scans all of the website’s images and provides an accurate and meaningful image-object-recognition-based description as an ALT (alternate text) tag for images that are not described. It will also extract texts that are embedded within the image, using an OCR (optical character recognition) technology. To turn on screen-reader adjustments at any time, users need only to press the Alt+1 keyboard combination. Screen-reader users also get automatic announcements to turn the Screen-reader mode on as soon as they enter the website.

      These adjustments are compatible with all popular screen readers, including JAWS and NVDA.

    2. Keyboard navigation optimization: The background process also adjusts the website’s HTML, and adds various behaviors using JavaScript code to make the website operable by the keyboard. This includes the ability to navigate the website using the Tab and Shift+Tab keys, operate dropdowns with the arrow keys, close them with Esc, trigger buttons and links using the Enter key, navigate between radio and checkbox elements using the arrow keys, and fill them in with the Spacebar or Enter key.Additionally, keyboard users will find quick-navigation and content-skip menus, available at any time by clicking Alt+1, or as the first elements of the site while navigating with the keyboard. The background process also handles triggered popups by moving the keyboard focus towards them as soon as they appear, and not allow the focus drift outside of it.

      Users can also use shortcuts such as “M” (menus), “H” (headings), “F” (forms), “B” (buttons), and “G” (graphics) to jump to specific elements.

    Disability profiles supported in our website

    • Epilepsy Safe Mode: this profile enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
    • Visually Impaired Mode: this mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
    • Cognitive Disability Mode: this mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
    • ADHD Friendly Mode: this mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.
    • Blindness Mode: this mode configures the website to be compatible with screen-readers such as JAWS, NVDA, VoiceOver, and TalkBack. A screen-reader is software for blind users that is installed on a computer and smartphone, and websites must be compatible with it.
    • Keyboard Navigation Profile (Motor-Impaired): this profile enables motor-impaired persons to operate the website using the keyboard Tab, Shift+Tab, and the Enter keys. Users can also use shortcuts such as “M” (menus), “H” (headings), “F” (forms), “B” (buttons), and “G” (graphics) to jump to specific elements.

    Additional UI, design, and readability adjustments

    1. Font adjustments – users, can increase and decrease its size, change its family (type), adjust the spacing, alignment, line height, and more.
    2. Color adjustments – users can select various color contrast profiles such as light, dark, inverted, and monochrome. Additionally, users can swap color schemes of titles, texts, and backgrounds, with over 7 different coloring options.
    3. Animations – epileptic users can stop all running animations with the click of a button. Animations controlled by the interface include videos, GIFs, and CSS flashing transitions.
    4. Content highlighting – users can choose to emphasize important elements such as links and titles. They can also choose to highlight focused or hovered elements only.
    5. Audio muting – users with hearing devices may experience headaches or other issues due to automatic audio playing. This option lets users mute the entire website instantly.
    6. Cognitive disorders – we utilize a search engine that is linked to Wikipedia and Wiktionary, allowing people with cognitive disorders to decipher meanings of phrases, initials, slang, and others.
    7. Additional functions – we provide users the option to change cursor color and size, use a printing mode, enable a virtual keyboard, and many other functions.

    Browser and assistive technology compatibility

    We aim to support the widest array of browsers and assistive technologies as possible, so our users can choose the best fitting tools for them, with as few limitations as possible. Therefore, we have worked very hard to be able to support all major systems that comprise over 95% of the user market share including Google Chrome, Mozilla Firefox, Apple Safari, Opera and Microsoft Edge, JAWS and NVDA (screen readers), both for Windows and for MAC users.

    Notes, comments, and feedback

    Despite our very best efforts to allow anybody to adjust the website to their needs, there may still be pages or sections that are not fully accessible, are in the process of becoming accessible, or are lacking an adequate technological solution to make them accessible. Still, we are continually improving our accessibility, adding, updating and improving its options and features, and developing and adopting new technologies. All this is meant to reach the optimal level of accessibility, following technological advancements. For any assistance, please reach out to