ԱԽԱԼՔԱԼԱՔ «Ա-Ինֆօ».- Յուլիս 12ին Պաթում այցելեցին Վրաստանի մէջ Հայաստանի դեսպան՝ Հրաչ Սիլվանեան եւ Վրաստանի մէջ Հայաստանի հիւպատոս՝ Արթուր Սարգսեան:
Անոնք հանդիպում ունեցան Պաթումի քաղաքապետ՝ Իրաքլի Թաւարտկիլածէի հետ եւ քննեցին Պաթումի մէջ հայկական հիւպատոսարան ունենալու հարցը:
Հանդիպման ներկայ էին Պաթումի հայկական համայնքի ներկայացուցիչները, համայնքի նախագահ՝ Գրիգոր Վարդանեանի գլխաւորութեամբ: