ՖԻՖԱն հրապարակեց աշխարհի ֆութպոլի ազգային խումբերուն նոր դասաւորումը, ուր աշխարհի ախոյեան Իտալիա երեք դիրքի ոստում մը արձանագրելով բարձրացաւ երկրորդ դիրքին: Անիկա այժմ միայն քսան կէտով ետ կը մնայ առաջին դիրքը գրաւող Պրազիլէն: Սեպտեմբերէն ի վեր, Իտալիա յաջողեցաւ ապահովել 66 կէտ, մինչ Պրազիլ կորսնցուց 14 կէտ: Նահանջողներուն շարքին էր Հայաստանի հաւաքականը, որ 7 դիրք նահանջելով իջաւ 119րդ դիրքին:
ՖԻՖԱին կողմէ յաջորդ դասաւորումը պիտի հրապարակուի Նոյեմբեր 22ին:
Ստորեւ՝ նոր դասաւորումը (փակագիծին մէջ նշուած են անցեալ ամսուան անոնց գրաւած դիրքերը).-
1. Պրազիլ (1) 1560
2. Իտալիա (5) 1540
3. Ֆրանսա (2) 1483
4. Արժանթին (3) 1446
5. Անգլիա (4) 1370
6. Գերմանիա (8) 1339
7. Հոլանտա (6) 1313
8. Չեխիա (7) 1253
9. Փորթուկալ (9) 1224
10. Սպանիա (10) 1198