ԿՐԻՇԱ ՄԿՐՏՉԵԱՆ
Այսօր (Ուրբաթ, 3 Փետրուարին) Թբիլիսիի Հայկական եկեղեցինիրում տեղի ունեցաւ Սուրբ Սարգսի տօնակատարութիւն: Ժամը 15ի (կէսօրէն ետք ժամը 3ի) սահմաներում Սուրբ Սարգսի տօնին ընդառաջ, ուխտաւորները Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցուց դէպի Սուրբ Սարգիս մատուռ երթ կատարեցին:
Մոմավառութիւնից եւ աղօթքից յետոյ ուխտաւորները շարժուեցին դէպի Սուրբ Գէորգ առաջնորդանիստ եկեղեցի: Եկեղեցում կատարուեց նախատօնակի արարողութիւն եւ երիտասարդների օրհնութեան կարգ, որի աւարտից անմիջապէս յետոյ մասնակիցներին բաժանեցին աղի բլիթներ:
Jnews.ge