ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Սպառողական շուկային մէջ 2006ի Նոյեմբերին, Հոկտեմբերի համեմատ արձանագրուած 1 տոկոս գնաճը ուղեկցուած է տոլարի նկատմամբ դրամի 1.4 տոկոս արժեւորումով: 2006ի Նոյեմբերին 2005ի Դեկտեմբերի համեմատ, դրամը արժեւորուած է 16.4 տոկոսով:
2006ի Նոյեմբերին, տոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժէքը կազմած է 375.84 դրամ, ինչ որ նախորդ տարուան Նոյեմբերի համապատասխան ցուցանիշէն (458.27 դրամ) պակաս է 18 տոկոսով: