Thursday, August 11, 2022
No Result
View All Result
Asbarez - Armenian
NEWSLETTER
Aug. 10, 2022 PDF
ENG
  • Home
  • Հայաստան
  • Գլխաւոր Լուրեր
  • Գաղութի Կեանքէն
  • Գաղութներ
  • Յօդուածներ
  • Home
  • Հայաստան
  • Գլխաւոր Լուրեր
  • Գաղութի Կեանքէն
  • Գաղութներ
  • Յօդուածներ
No Result
View All Result
Asbarez - Armenian
ENG
No Result
View All Result
Home NY2022

«Թուրքիայի Բանագնացի Ընտրութիւնը Բաւական էր, որ Հայաստանը Հրաժարուէր Այդ Երկրի Հետ Բանակցելուց»

Asbarez Staff by Asbarez Staff
January 5, 2022
in NY2022, Գաղութի Կեանքէն, Գլխաւոր Լուրեր, Հայաստան, Հարցազրոյց
0

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ «ԱՍՊԱՐԷԶ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԱՐԱ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ ՀԵՏ

Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Ինչպէս նախորդ 112 տարիներին, «Ասպարէզ»ն իր առաքելութեանը հաւատարիմ, չնայած բազմաթիւ դժուարութիւններին այս տարի եւս ամէնօրեայ լուսաբանութիւններով ներկայացրեց Հայաստանում, Արցախում ու Սփիւռքում ընթացող իրադարձութիւնները՝ լուրերով ու վերլուծութիւններով: «Ասպարէզ»ի գլխաւոր խմբագիր Արա Խաչատրեան հարցազրոյցում անդրադառնում է 2021 թուականի համահայկական նշանակութեան գլխաւոր հարցերին ու մեր առջեւ ծառացած մարտահրաւէրներին:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- «Ասպարէզ»ն ամէնօրեայ տեղեկատուութեամբ արձանագրել է հայկական աշխարհում տեղի ունեցող իրադարձութիւնները, եւ այս տարին եւս ցաւօք լի էր կորուստներով: Ինչպէ՞ս կ՛ամփոփէք 2021ը:

ԱՐԱ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- 2020 թուականն աւարտուեց Նոյեմբերի 9ի յայտարարութեան հետեւանքներով, երբ Արցախի կարեւոր շրջաններ յանձնուեցին Ադրբեջանին, եւ 2021 թուականը դիմաւորեցինք անորոշ վիճակում: Այնուհետեւ, Յունուարի 11ին ստորագրուեց Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ եւս մէկ յայտարարութիւն, որ առնչւում էր հաղորդակցութեան միջոցների ապաշրջափակմանը, սահմանագծմանն ու սահմանազատմանը: Այս ամէնն առիթ տուեց ենթադրելու, որ Ադրբեջանը նախապէս էր մշակել ծրագրեր, որոնք սկսեց  իրագործել: Մայիսին էլ ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստան՝ խախտելով սահմանները եւ ցայսօր իր գրաւած շրջաններում է ու ճնշումներ է բանեցնում Հայաստանի վրայ: Տարօրինակ կացութիւն է ստեղծուել, երբ Ադրբեջանի պահուածքին ի պատասխան քայլեր տեսանելի  չեն ո՛չ Հայաստանի կառավարութեան, ո՛չ միջազգային դերակատարների՝ Ռուսաստանի, Եւրոպայի, կամ Ամերիկայի ներկայացուցիչների կողմից. թւում է, թէ որպէս դիտորդ ուղղակի հետեւում են իրավիճակին: 

Միաժամանակ, մտահոգիչ է Հայաստանի ներքաղաքական վիճակը: Թւում է, թէ երկրի համար այս օրհասական պահին, քաղաքական ուժերը պէտք է համախմբուեն եւ Հայաստանի ապագայի հարցով որոշումներ կայացնեն, այնինչ, խորհրդարանը վերածել են դպրոցի բակի՝ շիշ են նետում միմեանց վրայ, հայհոյում են իրար ու ծեծկռտուք են կազմակերպում: Խորհրդարանում տեսանելի չէ քաղաքական բարձր գիտակցութիւնը, այն որ ներկայացուած ուժերը աշխատում են ժողովրդի համար, ժողովրդի ձայնն են, եւ որեւէ կողմի դէպքում նկատելի չէ այդ առաքելութիւնը: Այո, յայտարարութիւններ են հնչում, բայց այս պահին խորհրդարանը փակուղում է: Նեղանալով, բոյկոտելով կամ չմասնակցելով նիստերին հարցեր չեն լուծւում, եւ ասածիս օրինակ է այն,  որ երբ ընդդիմութիւնը չմասնակցեց քուէարկութիւններին, Փաշինեանի կուսակցութիւնը իր ուզած որոշումներն ընդունեց՝ պատերազմի, բիւջէի, կամ սոցիալ-տնտեսական ոլորտներում:

Ըստ երեւոյթին, ներկայի կառավարութիւնը բոլոր որոշումները կայացրել է արդէն, եւ հարցը գործելաձեւում է՝ թէ ինչն ինչպէս պէտք է իրականացնի: Որովհետեւ, եթէ օրինակ, ինչ-որ մէկն իմ տուն մտնի առանց իմ ցանկութեան, ես ինչ-որ քայլեր կը ձեռնարկեմ անցանկալի անձին տնիցս դուրս հանելու համար: Բայց Հայաստանն արդէն ստորագրել է համաձայնագրեր, եւ որոշ հետեւանքներ էլ չեն հանրայնացւում եւ տեղեկացւում ենք աւելի ուշ, օրինակ այն, որ Օգոստոսին պարզուեց, որ 2020ի Դեկտեմբերին Սիւնիքում որոշակի տարածք է յանձնուել Ադրբեջանին: 

Զուգահեռաբար, պատերազմից մէկ տարի անց Հայաստանում մեկնարկում է Թուրքիայի հետ բարիդրացիական յարաբերութիւններ հաստատելու գործընթաց, եւ այդ նպատակով կողմերն արդէն նշանակել են բանագնացնէր: Ըստ երեւոյթին, սա նաեւ Միացեալ Նահանգների առաջարկն է Թուրքիային, ինչը նշանակում է, որ տարածաշրջանային անցուդարձերն աւելի լայն տեսանկիւնից պէտք է դիտարկել:

Հայաստանն իրադարձութիւնների կենտրոնում է եւ անելիքներ ունի՝ պէտք է  իր շահերը պաշտպանի: Իմ կարծիքով մեր երկիրը  դեռ պատերազմի մէջ է, եւ երեսուն տարի շարունակ եղել է պատերազմում, բայց իշխանութեան տարբեր ներկայացուցիչները չեն ցանկացել  ընդունել այդ իրականութիւնն ու համապատասխանաբար  առաջ շարժուել: Այսօր էլ, Հայաստանի եւ Արցախի ներկայկացուցիչները, որ այցելում են ԱՄՆ ասում են, որ ամէն ինչ լաւ կը լինի, բայց չգիտեմ ինչով է պայմանաւորուած նրանց լաւատեսութիւնը՝ արդեօք յո՞յս են ներշնչում, թէ իսկապէս տուեալներ կան, որ լաւ է լինելու, բայց չեն բացայայտում:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Արցախն այսօր համահայկական օրակարգի առաջնայնութիւնը պէտք է լինի՝ կարգավիճակի հարցը, արցախցիների անվտանգութիւնը, տնտեսական զարգացումը: Սա է Արցախում ադրբեջանի կողմից տարուող նախայարձակ քաղաքականութեան դէմ պայքարի միակ ձեւը: Ըստ ձեզ հայկական կողմը համապատասխան աշխատանքներ կատարո՞ւմ է այս ուղղութեամբ:

ԱՐԱ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Արցախի հարցն աւելի է բարդացել պատերազմից յետոյ, եւ 2021 թուականին ականատես եղանք, որ Ադրբեջանը տարածքները գրաւելուց յետոյ էլ շարունակում է սպառնալ արցախահայութեանը: Միաժամանակ, Թուրքիան եւ Ադրբեջանը ակտիւ շինարարութիւն են սկսել թէ՛ գրաւեալ տարածքներում եւ թէ այլ շրջաններում՝ զարգացնելու համար Արցախն ընդհանրապէս: Այստեղ հարց է առաջանում, թէ ինչո՛ւ վերջին երեսուն տարիներին Արցախի զարգացման խնդիրները շարունակաբար մեր առաջնահերթութիւնը չեն հանդիսացել, ինչը կարող էր աւելի բարենպաստ կացութիւն ստեղծել Արցախում:

Այս պահին Արցախի համար ամենակարեւոր խնդիրն այն է, որ ժողովուրդը չարտագաղթի եւ մնայ իր հողում, որքան էլ դժուար լինի: Թէեւ ռուսական խաղաղապահների ներկայութիւնն Արցախում ինչ-որ ձեւով հանդարտացրել է ադրբեջանական տրամադրութիւնները, բայց մշտական սպառնալիքը շարունակում է ազդել ժողովրդի հոգեբանութեան վրայ:

Արցախի արտգործանախարարն ու այլ պաշտօնեաներ շարունակաբար կրկնում են, որ ադրբեջանական ռազմավարութիւնն այն է, որ ստեղծեն վախի այնպիսի մթնոլորտ, որ բնակիչները լքեն Արցախը, եւ Ադրբեջանն իր ցանկալի քաղաքականութիւնը վարի  տարածաշրջանում: Մենք, համախմբուած մեր ազգի շահերի շուրջ, պէտք է ամէն բան անենք, որ կասցուի այդ երեւոյթը: Պէտք է նկատի ունենանք, որ Արցախը երեսուն տարի առաջ անկախութիւն է հռչակել, դա իր նշանակութիւնն ունի ոչ միայն ժողովրդավարութեան սկզբունքի, նաեւ՝ ազգերի ինքնորոշման հարցի առումով, եւ պէտք է ամէն գնով պահպանուի:

Երեսուն տարի շարունակ, Արցախի ճանաչման խնդիրը Հայաստանի օրակարգում էր,  եւ տարբեր ժամանակներում իշխանութիւնները չէին ընդունում՝ պատճառաբանելով, որ  Արցախի ճանաչումը դուռ  կը բացի պատերազմի, եւ  բոլորս էլ անցեալ տարի ականատես եղանք, որ առանց այդ ճանաչումով էլ պատերազմի դուռը բաց էր:

Համաձայն եմ Արցախի կառավարութեան ներկայացուցիչների հետ, որ կարգավիճակի շուրջ ընթացող որեւէ բանակցութիւն պէտք է նախատեսի, որ Արցախը երբեք չպիտի լինի Ադրբեջանի կազմում: Ներկայում, երբ խօսք է գնում, որ բանակցութիւնները պէտք է ընթանան ԵԱՀԿ Մինկսի խմբի շրջանակներում, պէտք է հաշուի առնուի Արցախի ժողովրդի արդէն արտայայտած կամքն առ այն, որ Արցախը չպէտք է  որեւէ կարգավիճակ ունենայ Ադրբեջանի վերահսկողութեան ներքոյ:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայաստանը բանակցութիւններ է սկսում Թուրքիայի հետ հայկական կողմի համար ոչ-բարենպաստ ժամանակաշրջանում, երբ քիչ հաւանական է, որ բանակցութիւնները որեւէ կերպ դրական կը լինեն մեր համար: Թուրքիան շարունակում է իր նախապայմանները, որոնք չեն ներառում հայկական կողմի շահերը, միաժամանակ, բանագնաց է նշանակում  հակահայկական գործունէութեամբ յայտնի դիւանագէտի: Ի՞նչ սպառնալիքներով է յղի ՀՀ իշխանութիւնների այս նախաձեռնութիւնը:

ԱՐԱ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Հայաստանը շարունակում է այն թէզը, որ բանակցութիւններն ընթանալու են առանց նախապայմանների, բայց շատ յստակ են Թուրքիայի առաջադրած նախապայմանները: Թուրքիայի նախագահ Էրդողանն անձամբ է յայտարարել, որ հաճոյքով Հայաստանի հետ կը նստի սեղանի շուրջ խօսելու, եթէ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, որ մեր պատկերացմամբ ներառում է նաեւ Արցախը: Այդ նախապայմանն արդէն իսկ պէտք է ահանզանգ առաջացնէր Երեւանում: Միաժամանակ, Էրդողանն ու Թուրքիայի այլ պաշտօնեաներ խօսում են Զանգեզուրի միջանցքի մասին, Թուրքիան ներկայացնում է բանակցութիւններում մի բանագնացի, ում նշանակումն արդէն բաւական էր, որ Երեւանը հրաժարուէր բանակցութիւններից, որովհետեւ այդ անձը՝ Սերդար Քըլըչը, ԱՄՆում Թուրքիայի դեսպան աշխատած տարիներին վարել է ծայրայեղ հակահայ քաղաքականութիւն: 2019 թ?ին, երբ ԱՄՆ օրէնսդիր մարմնում մեծ թափ էր ստացել Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի ընդունման գործընթացը, Քըլըչն էր, որ հսկայական ջանքեր էր գործադրում կասեցնելու այն: Նա էր, որ արտօնեց բռնութիւնները Վաշինգտոնում Էրդողանի դէմ ցոյցի դուրս եկած հայ, քուրդ ցուցարարների դէմ: Եւ այդ անձն է Թուրքիան ներկայացնելու Հայաստանի հետ բանակցութիւններում: Իսկ հայկական կողմը բանագնաց է նշանակում իշխող կուսակցութեան քաղաքական թիմի անդամի, ով նաեւ, մասնագիտական ու փորձի առումով զիջում է Քըլըչին:

Սա էլ մէկ այլ վտանգաւոր միտում է Հայաստանում, որ եւս մէկ անգամ դրսեւորուեց երկու շաբաթ առաջ, երբ Օմբուդսմենի պաշտօնի թեկնածու առաջարկուեց կրկին իշխող ուժի ներկայացուցիչը, ով չունի բաւարար պատրաստաւածութիւն: Սա շատ մտահոգիչ է, որովհետեւ ում էլ նշանակեն որեւէ պաշտօնում, պէտք է արդարացուած լինի, եւ չպէտք է առաջնորդուել քաղաքական-կուսակցական պատկանելիութեամբ:

2022 թուականն աւելի բարդ է լինելու, որովհետեւ իմ կարծիքով, այն ինչ  տեղի ունեցաւ 44 օրեայ պատերազմի ժամանակ՝ վաղուց որոշուած սցենար էր: Եւ սա դաւադրութեան տեսութիւն չէ, քանզի շատ յստակ է, եւ բոլորս էլ ականատես եղանք, որ որքան էլ օրինակ, Ֆրանսիայի նախագահը հայամէտ յայտարարութիւններ էր անում, այն ինչ նախատեսուած էր՝ պիտի իրականանար: Անցած տարիներին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդութիւնը ներկայի քարտէզն էր պահանջում, եւ Հայաստանում 25 տարի իշխանութեան ներկայացուցիչներն ընդունել էին դա որպէս հիմք բանակցութիւնների համար, որտեղ խօսք կար Ադրբեջանին տարածքներ յանձնելու մասին, բայց  իհարկէ ո՛չ Շուշին, ո՛չ էլ՝ Հադրութը, եւ ոչ առաւել եւս  Գեղարքունիքն ու Սիւնիքը:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.-  Հայ արեւմտամէտ ուղղութեան ներկայացուցիչները պնդում են, որ  փրկութիւնը Հայաստանի արտաքին քաղաքական ուղղութիւնը փոխելու մէջ է:

ԱՐԱ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Այն խմբերը, ովքեր կարծում են, որ Հայաստանը պէտք է կառչի արեւմուտքին՝ ուշացել են մի փոքր, որովհետեւ երեսուն տարուայ ընթացքում Հայաստանում չի ստեղծուել միջավայր, որտեղ արեւմուտքն ինչ-որ լուրջ դերակատարութիւն կարող է ունենալ: Ինչի՞ մասին է խօսքը, եթէ էներգետիկ համակարգը, հաղորդակցութեան միջոցները վաճառուած են ռուսներին, Ռուսաստանը Արցախում ունի զինուած ներկայութիւն, նրանց զինուժը հսկում է Սիւնիքի ճանապարհները: Դա իրական չէ: Եթէ Հայաստանի իշխանութիւնները երբեւէ հետաքրքրուած լինէին անվտանգութեան ապահովմամբ՝ կարող էին քայլեր անել, որ աւելի հաւասարակշռուած լինէր Հայաստանը, բայց այդպէս չէ: Ընդդմիութիւնն էլ այս հարցում այլընտրանք չի առաջարկում, որովհետեւ մենք վարժուած չենք, որ զուտ Հայաստանի տեսանկիւնից կերտենք մեր քաղաքականութիւնն ու անվտանգութիւնը:

Վտանգաւոր երեւոյթներ են  այս պահին տեղի ունենում մեր շուրջ՝ Հայաստան-Թուրքիայի յարաբերութիւնների կարգաւորում, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից առաջարկուած տարածաշրջանային համագործակցութեան «3+3» ձեւաչափ, եւ Արեւմուտքը չի հակադարձում նշուած գործընթացներին: Տարածաշրջանում արեւմուտքի բանբերը՝ Վրաստանը, յայտարարեց, որ չի մասնակցելու այդ ձեւաչափին, բայց փաստօրէն, անցեալ շաբաթ Մոսկուայում հանդիպում եղաւ «3+3»ի միւս երկրների ներկայացուցիչների միջեւ, որն ըստ յաջորդող տեղեկութիւնների եւ մասնակիցների յայտարութիւնների՝ անցաւ «դրական եւ ուրախ մթնոլորտում»:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչո՞ւ է լուռ Սփիւռքը: 2009 թուականին, երբ Սերժ Սարգսեանը ստորագրեց հայ-թուրքական արձանագրութիւնները, ամերիկահայ համայնքն ընդվզեց, բողոքի բազմաթիւ ցոյցեր կազմակերպուեցին: Այսօր, երբ հայ-թուրքական բանակցութիւնները՝ խաղաղութեան կեղծ օրակարգի ներքոյ ուղղակի սպառնալիք են  Հայաստանի պետականութեանը, Սփիւռքի արձագանգն աննշմարելի է:

ԱՐԱ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Կան մի շարք պատճառներ, որոնցից օրինակ է այն, որ երբ խօսում ես խնդիրների մասին՝լսող չկայ: Մէկ այլ կարեւոր երեւոյթ կայ. պատերազմի արդիւնքից յուսալքութիւնը, որ լուրջ ազդեցութիւն է ունեցել համայնքի վրայ: Մենք որպէս սփիւռքահայեր, ովքեր ամէն օր  հետեւում են Հայաստանի անցուդարձին, պայքարել են ու աջակցել ՀՀ պետականութեան զօրացմանը, 2020 թուականին ապրեցինք պահեր, որ յուսահատեցնող էին: Շատերը, աշխատանքային յագեցած հեւքի պատճառով դեռ առիթ էլ չեն ունեցել դադար վերցնել, ու զգալ հարուածի ողջ ուժգնութիւնը: Մէկ տարուց աւելի է, որ կարծես թմբիրի մէջ լինենք Սփիւռքի գրեթէ բոլոր համայնքներում: Կալիֆորնիայում էլ, ականատես ենք, որ այն համախմբումը, որ ոտքի հանեց հազարաւոր մարդկանց պատերազմի ժամանակ՝ այս պահին նուազել է:

Մենք հեռատես չգտնուեցինք մեր յաղթանակը պահելու հարցում: Սփիւռքը դրամ հաւաքեց ու դպրոցի շէնք կառուցեց հայրենիքում, բայց փորձ չարեց աջակցել կրթական համակարգի փոփոխմանը: Աշակերտը նոր գրասեղանի շուրջ հետեւեց հին՝ հիմնականում խորհրդային տարիների դասին, շատ քիչ փոփոխութիւններ տեղի ունեցան կրթութեան ոլորտում: Անկախ պետութիւն ունեցողը պիտի շեշտեր ազգայինը, պատմութիւնը,  եւ վերլուծէր, թէ ինչպէ՛ս է այն ազդել ներկայի վրայ: Պետականութեան գաղափարը չմտաւ կրթական համակարգ: Սփիւռքը մեծամասամբ մնաց չուսումնասիրուած: 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպե՞ս էք գնահատում Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների ներկայ փուլը:

ԱՐԱ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները իրականութեան մէջ խորքային ձեւով երբեք չի քննուել: Ես չեմ զգում, որ Հայաստանի իշխանութիւնները սկսած Լեւոն Տէր Պետրոսեանից մինչեւ Փաշինեան, կարողացել են ըմբռնել Սփիւռքի կարողականութիւնը, եւ ճիշդ ձեւով օգտագործել: Հայաստանում միշտ բանավիճել եմ այն հարցում, թէ ինչն է խոչընդոտում, որ նորովի սերունդներն մատուցենք օրինակ, թէ Սփիւռքը ինչ է: Սփիւռքը լոկ համայքներ չեն տարբեր երկրներում, եւ եթէ քննես իւրաքանչիւրի պատմութիւնը՝ ստեղծման պատճառներն ու ձեւերը շատ տարբեր են:  Իրանի համայնքն օրինակ, չի ստեղծուել Ցեղասպանութիւնից յետոյ, մինչ Ամերիկայինը՝ ստեղծուել է 1800ականների ջարդերի հետեւանքով, կամ այս համայնքների մէջ ինչպէս են սերունդները հայ մնացել, աղիւս առ աղիւս ստեղծել կազմակերպութիւնները, հաստատութիւնները, դպրոց, եկեղեցի, կենտրոն՝ պահպանելու համար  հայկական ինքնութիւնը: Այս հարցը չի ուսումնասիրուել խորութեամբ, եւ չի փոխանցուել սերունդներին, եւ նոյնն էլ Սփիւռքի կրթական համակարգի դէպքում. մենք երբեք մեր աշակերտներին, չենք պատմել դժուարութիւնների մասին, մտածելակերպի, որի մէջ Խորհրդային տարիներին սերունդներ են մեծացել, եւ այդ մշակոյթների բախումը պատերազմից յետոյ յստակ ձեւով արտայայտուեց: 

Սփիւռքը 70-75 տարի անկախ Հայաստանի երազով է կրթել սերունդներին, ռոմանտիկ ձեւով է մօտեցել հայրենիքին, իսկ 1988 թուականի երկրաշարժից յետոյ, Սփիւռքի առաքելութիւնը հայրենիքի նկատմամբ դարձաւ հիմնականում միայն օգնութիւնը: Նոյն տարում մէկ այլ անկիւնադարձային երեւոյթ տեղի ունեցաւ՝ Ղարաբաղեան շարժման սկիզբը, սակայն դա այնքան լայն տարածում չգտաւ ինչպէս երկրաշարժը, եւ օգնութիւնը որպէս պարտաւորութիւն ինչ-որ ձեւով մնաց Սփիւռքի վրայ: Այո պէտք է օգնէինք, բայց դա ծրագրուած ձեւով չեղաւ: Ստեղծուեց Հայաստան Հիմնադրամ, տարբեր կուսակցութիւններ իրենց ձեւերով  իրականացրեցին աջակցութիւն, բազմիցս տեղի ունեցան Սփիւռք-Հայաստան համաժողովներ, բայց դրանք աւելի շատ տօնախմբութիւններ էին, քան հարցերը խորութեամբ քննարկելու առիթներ: Հայաստանի կողմից ակնկալիք չեղաւ, որ դպրոցի շէնքը կառուցում էք, լաւ է, բայց ներգրաւուէք նաեւ բովանդակութեան մէջ: 2018 թուականին, ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը Լոս Անջելեսում իր հանրային ելոյթի ժամանակ ներկայացնում էր ձեռքբերումները, պատմում կրթական հաստատութեան մասին, երբեք Սփիւռքին չասաց, որ Հայաստանը զէնք չունի, եւ չհարցրեց, թէ  ինչպէ՛ս կարելի է զէնք հայթայթել: Այսօր էլ ոչինչ չի փոխուել, եւ աւելի է բարդացել: Օրինակ, քննարկւում է մի նոր գաղափար, ըստ որի, Սփիւռքի հարցերով յանձնակատարի գրասենեակը առանձին ներակայացուցիչներ պէտք է ունենայ Սփիւռքի համայնքներում: Դա իմ համար մեծ խնդիր է, որովհետեւ Հայաստանն ունի իր պաշտօնական ներկայացուցիչները, ի դէմս դեսպանատների, հիւպատոսարանների, որոնց հետ համայնքի կազմակերպութիւնները յարաբերութիւնների երկարամեայ փորձ ունեն, որոնք զերծ են մնացել Հայաստանի ներքին քաղաքական ելեւէջներից: Իսկ այդ նոր գաղափարով, ի՞նչ սկզբունքով է նշանակուելու յանձնակատարի ներկայացուցիչը եւ ի՞նչ գործառոյթներ պէտք է ունենայ: Նաեւ մտահոգիչ է այն փաստը, որ դիւանագիտական պաշտօնների, օրինակ՝ ԱՄՆում ՀՀ դեսպան  նշանակւում է անձ, ով բացարձակ փորձառութիւն չունի:

Ընդհանրապէս Հայաստանի արտաքին քաղաքական ոլորտում խնդիր կայ: Եթէ լսես ՀՀ արտգործնախարար Արարատ Միրոզեանի խօսքը եւ աչքերդ մի պահ փակես՝ կարող ես մտածել, որ նախկին արտգործնախարարներն են խօսում՝ Էդվարդ Նալբանդեանը կամ Վարդան Օսկանեանը: Նախկին պաշտօնեաներն ասում էին, որ Հայաստանը կատարում է միջազգային պարտաւորութիւնները, եւ Ադրբեջանն է, որ չի կատարում դրանք, եւ խոչընդոտում է համատեղ աշխատանքներին: Միրզոյեանն այժմ էլ նոյնն է կրկնում, այն դէպքում, երբ այսօր, անցեալի հետ համեմատած Հայաստանում ադրբեջանցի զինուորներ կան, եւ այս դէպքում այդ պաշտօնեայի խօսքը չի կարող պատահել, որ նոյն յանկերգն ունենայ: Ես կարծում եմ, որ որպէս ազգ, ժողովուրդ, մենք բոլորս պարտաւոր ենք ճիշդ ձեւով գնահատել անցեալը, որպէսզի կարողանանք ճիշդ որոշումներ ընդունել ներկայում: Մեր համայնք էլ, պէտք է ճիգ թափի համախմբուելու, օրակարգերը քննելու եւ  հասկանալու, թէ մեր դերը ինչ պիտի լինի: Մեր համայնքը  արձագանգողի դերում է, երբ մի տեղ խնդիր կայ՝ աջակցեն: Բայց շատ աւելի խորը խնդիրներ կան: Եւ հիմա, ընդհանրապէս Հայաստանում, եւ այստեղ անցեալը մոռանալու եւ ներկայի վրայ կենտրոնանալու այդ տգէտ մտայնութիւնը կայ, ըստ որի, եթէ անցեալում սխալ է եղել, անցել գնացել է, եկէք հիմա դատապարտենք այսինիչին՝ կոչելով թուրք, դաւաճան եւ հարցը լուծուած է: Ես, իմ անձնական կեանքում, անուանարկումներով հարց չեմ լուծում: Եթէ խնդիր կայ՝ գործնական, քայլ եմ անում, որ այդ խնդիրը լուծուի, որովհետեւ հեշտ է համակարգչի առաջ նստած, ծածկանունների հետեւում հայհոյել մարդկանց ու մտածել, որ ազգօգուտ աշխատանք է կատարւում: Կարող ենք այդ վարքը շարունակել, եւ յետոյ ականատես լինել, թէ ինչպէս է մեր երկիրն անկում ապրում, բայց հպարտ զգանք, որ վիրաւորել ենք մէկին՝ ասելով, այն ինչ մտածում ենք, առանց անդրադառնալու, թէ դրանք ինչ հետեւանքներ կարող են ունենալ աձնի վրայ, հաւաքականի վրայ:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- «Ասպարէզ»ը 113 տարի շարունակ, Ամերիկայի հայ համայնքի համար շարունակում է հանդիսանալ տեղեկատուութեան գլխաւոր աղբիւրներից, նաեւ՝ ազգային ինքնութեան պահպանման իւրատեսակ դարբնոց, քարոզչութեան գլխաւոր հարթակներից: Ներկայի բազմաթիւ մարտահրաւէրների այս շրջանում, ի՞նչ ձեռքբերումներ ու խնդիրներ ունի «Ասպարէզ»ը:

ԱՐԱ ԽԱՉԱՏՐԵԱՆ.- Համավարակից առաջ «Ասպարէզ»ի տպագիր տարբերակը լոյս էր տեսնում ամէն օր: Կային  դժուարութիւններ, որից  մեր ընթերցողը տեղեակ չէր, օրինակ, երբ փոստայիւն ծառայութեան պատճառով թերթը ժամանակին չէին ստանում եւ զանգահարում էին պահանջելու: Մեր համար սա ի հարկէ ոգեւորիչ էր. նշանակում է՝ ժողովուրդը սպասում է թերթին: Համաճարակը բազմապատկեց մեր դժուարութիւնները՝ յատկապէս նիւթական, սակայն «Ասպարէզ»ը չընկրկեց ինչպէս նախորդ 113 տարիներին, քանի որ առաքելութիւն ունի, այն է՝ հանրութեանը տեղեկութիւն հաղորդելը, նրանց ուղղորդելն ու  աշխատացնելը, կողմնորոշուելու հնարաւորութիւններ ընձեռելը: Բարեբախտաբար, մեզ յաջողուեց ընթերցողներին վարժեցնել թերթի հայերէն առցանց տարբերակից օգտուելուն: Նաեւ այս տարի թարմացրեցինք մեր կայքը, արդիականացնում ենք տեղեկատուութեան մատուցման ձեւերը՝ յօդուածները համալրելով տեսանիւթերով եւ «Զում» համակարգի միջոցով առցանց  տեսահարցազրոյցներով: «Ասպարէզ»ի իւրայատկութիւնը նա է, որ կարողացել է մէկ դարից աւելի համահունչ լինել  արդիականացումներին: Այսօր, ընթերցողը կարող է կարդալ «Ասպարէզ»ը կայքում, ինչպէս նաեւ «Ֆէյսբուք» եւ «Թուիթեր» սոցիալական կայքերում: Ուրախութեամբ նշեմ, որ Յունուարին կը ներկայացնենք մեր նոր հաւելուածը, ինչը հնարաւորութիւն կը տայ նաեւ այս ձեւաչափով ծանօթանալու մեր լրատուութեանը: Միաժամանակ, մեր համայնքը կարող է ստանալ «Ասպարէզ»է տպագիր տարբերակը՝ բաժանորդագրուելով կամ գնելով այն հայկական վաճառասրահներից:

«Ասպարէզ»ը շարունակում է հաւատարիմ մնալ իր կարեւոր սկզբունքին՝ խօսքի ազատութեան իրաւունքի  արտայայտմանը: Տարիներ շարունակ մեր էջերը բաց են եղել տարբեր կարծիքների համար, ինչը համահունչ է  Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնական սկզբունքներին ու գաղափարախօսութեանը, որի պահպանումն ու տարածումը «Ասպարէզ»ի համար մնում է անսակարկելի:

Լոս Անջելեսում տպագիր մամուլը ցաւօք անկում է ունեցել, թերթեր են փակուել, եւ «Ասպարէզ»ը փորձել է փակել  այդ բացերը՝ ապահովելով այլազանութիւնը, որ շատ կարեւոր է համայնքի համար: Այս առումով, մեր լրատուամիջոցի դէմ լինում են նաեւ արշաւներ. անհատներ, ովքեր անձնական  պատճառներով որոշում են չընթերցել մեզ՝ քարոզում են միւսներին էլ հրաժարուել, ինչը ոտնձգութիւն եմ համարում թերթի նկատմամբ: Սակայն այդ երեւոյթը չի խանգարելու, որ շարունակենք հետեւել մեր սկզբունքներին, եւ յոյս ունենք, որ յաջորդ տարին կը լինի աւելի բեղուն եւ լի դրական տեղեկատուութեամբ: 

Ամփոփելով նշեմ, որ 113 տարիների ընթացքում «Ասպարէզ»ում բաւական իրադարձութիւններ են լուսաբանուել՝ Հայոց Ցեղասպանութիւնը, Հայաստանի Անկախացումը, համայնքի վերականգնումը, երկրաշարժը, պատերազմները, բայց որպէս լրագրող, խմբագիր նախորդ ու այս տարում չափազանց դժուար էր ինձ համար Շուշիի յանձումը, Սիւնիք ներխուժումը վերնագրեր են, որ մեծ ցաւով ու դժուարութեամբ ենք հրատարակել:

Մաղթում եմ, որ 2022ը լինի յոյսի, լոյսի ու ձեռքբերումների տարի:

ShareTweet
Previous Post

Քաղաքական Աշխարհը «Ճիշդ Կարդալու» Հմտութիւնը

Next Post

Շնորհակալութիւններ

Next Post
Շնորհակալութիւններ

Շնորհակալութիւններ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Ստեփանակերտէն Կը Հաստատեն, Որ Պաշտպանութեան Բանակէն Հրաժարելու Ծրագիր Չունին

Ստեփանակերտէն Կը Հաստատեն, Որ Պաշտպանութեան Բանակէն Հրաժարելու Ծրագիր Չունին

10 hours ago
Հաստատուեցաւ Ռուսիոյ Խաղաղապահներուն Եւ Ատրպէյճանի Ներկայացուցիչներուն Հետ Բալասանեանի՝ Բերձոր Այցելելու Լուրը

Հաստատուեցաւ Ռուսիոյ Խաղաղապահներուն Եւ Ատրպէյճանի Ներկայացուցիչներուն Հետ Բալասանեանի՝ Բերձոր Այցելելու Լուրը

10 hours ago

Connect with us

  • About
  • Advertising
  • Subscribe
  • Contact

© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.

No Result
View All Result
  • Home
  • Հայաստան
  • Գլխաւոր Լուրեր
  • Գաղութի Կեանքէն
  • Գաղութներ
  • Սիւնակներ
    • ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ
    • ՎԱՉԷ ԲՐՈՒՏԵԱՆ
    • ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
    • Սասունեանի Անկիւնը
    • ԲԺԻՇԿ ԿԱՐՊԻՍ ՀԱՐՊՈՅԵԱՆ
    • ԳՐԻԳՈՐ ԵՊՍ. ՉԻՖԹՃԵԱՆ

© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.
Blindness Mode
Allows using the site with your screen-reader
This mode configures the website to be compatible with screen-readers such as JAWS, NVDA, VoiceOver, and TalkBack. A screen-reader is software for blind users that is installed on a computer and smartphone, and websites must be compatible with it.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Navigation Keys

    Asbarez - Armenian Accessibility Statement

    Accessibility Statement

    • asbarez.am
    • August 11, 2022

    Compliance status

    We firmly believe that the internet should be available and accessible to anyone, and are committed to providing a website that is accessible to the widest possible audience, regardless of circumstance and ability.

    To fulfill this, we aim to adhere as strictly as possible to the World Wide Web Consortium’s (W3C) Web Content Accessibility Guidelines 2.1 (WCAG 2.1) at the AA level. These guidelines explain how to make web content accessible to people with a wide array of disabilities. Complying with those guidelines helps us ensure that the website is accessible to all people: blind people, people with motor impairments, visual impairment, cognitive disabilities, and more.

    This website utilizes various technologies that are meant to make it as accessible as possible at all times. We utilize an accessibility interface that allows persons with specific disabilities to adjust the website’s UI (user interface) and design it to their personal needs.

    Additionally, the website utilizes an AI-based application that runs in the background and optimizes its accessibility level constantly. This application remediates the website’s HTML, adapts Its functionality and behavior for screen-readers used by the blind users, and for keyboard functions used by individuals with motor impairments.

    If you’ve found a malfunction or have ideas for improvement, we’ll be happy to hear from you. You can reach out to the website’s operators by using the following email

    Screen-reader and keyboard navigation

    Our website implements the ARIA attributes (Accessible Rich Internet Applications) technique, alongside various different behavioral changes, to ensure blind users visiting with screen-readers are able to read, comprehend, and enjoy the website’s functions. As soon as a user with a screen-reader enters your site, they immediately receive a prompt to enter the Screen-Reader Profile so they can browse and operate your site effectively. Here’s how our website covers some of the most important screen-reader requirements, alongside console screenshots of code examples:

    1. Screen-reader optimization: we run a background process that learns the website’s components from top to bottom, to ensure ongoing compliance even when updating the website. In this process, we provide screen-readers with meaningful data using the ARIA set of attributes. For example, we provide accurate form labels; descriptions for actionable icons (social media icons, search icons, cart icons, etc.); validation guidance for form inputs; element roles such as buttons, menus, modal dialogues (popups), and others. Additionally, the background process scans all of the website’s images and provides an accurate and meaningful image-object-recognition-based description as an ALT (alternate text) tag for images that are not described. It will also extract texts that are embedded within the image, using an OCR (optical character recognition) technology. To turn on screen-reader adjustments at any time, users need only to press the Alt+1 keyboard combination. Screen-reader users also get automatic announcements to turn the Screen-reader mode on as soon as they enter the website.

      These adjustments are compatible with all popular screen readers, including JAWS and NVDA.

    2. Keyboard navigation optimization: The background process also adjusts the website’s HTML, and adds various behaviors using JavaScript code to make the website operable by the keyboard. This includes the ability to navigate the website using the Tab and Shift+Tab keys, operate dropdowns with the arrow keys, close them with Esc, trigger buttons and links using the Enter key, navigate between radio and checkbox elements using the arrow keys, and fill them in with the Spacebar or Enter key.Additionally, keyboard users will find quick-navigation and content-skip menus, available at any time by clicking Alt+1, or as the first elements of the site while navigating with the keyboard. The background process also handles triggered popups by moving the keyboard focus towards them as soon as they appear, and not allow the focus drift outside of it.

      Users can also use shortcuts such as “M” (menus), “H” (headings), “F” (forms), “B” (buttons), and “G” (graphics) to jump to specific elements.

    Disability profiles supported in our website

    • Epilepsy Safe Mode: this profile enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
    • Visually Impaired Mode: this mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
    • Cognitive Disability Mode: this mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
    • ADHD Friendly Mode: this mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.
    • Blindness Mode: this mode configures the website to be compatible with screen-readers such as JAWS, NVDA, VoiceOver, and TalkBack. A screen-reader is software for blind users that is installed on a computer and smartphone, and websites must be compatible with it.
    • Keyboard Navigation Profile (Motor-Impaired): this profile enables motor-impaired persons to operate the website using the keyboard Tab, Shift+Tab, and the Enter keys. Users can also use shortcuts such as “M” (menus), “H” (headings), “F” (forms), “B” (buttons), and “G” (graphics) to jump to specific elements.

    Additional UI, design, and readability adjustments

    1. Font adjustments – users, can increase and decrease its size, change its family (type), adjust the spacing, alignment, line height, and more.
    2. Color adjustments – users can select various color contrast profiles such as light, dark, inverted, and monochrome. Additionally, users can swap color schemes of titles, texts, and backgrounds, with over 7 different coloring options.
    3. Animations – epileptic users can stop all running animations with the click of a button. Animations controlled by the interface include videos, GIFs, and CSS flashing transitions.
    4. Content highlighting – users can choose to emphasize important elements such as links and titles. They can also choose to highlight focused or hovered elements only.
    5. Audio muting – users with hearing devices may experience headaches or other issues due to automatic audio playing. This option lets users mute the entire website instantly.
    6. Cognitive disorders – we utilize a search engine that is linked to Wikipedia and Wiktionary, allowing people with cognitive disorders to decipher meanings of phrases, initials, slang, and others.
    7. Additional functions – we provide users the option to change cursor color and size, use a printing mode, enable a virtual keyboard, and many other functions.

    Browser and assistive technology compatibility

    We aim to support the widest array of browsers and assistive technologies as possible, so our users can choose the best fitting tools for them, with as few limitations as possible. Therefore, we have worked very hard to be able to support all major systems that comprise over 95% of the user market share including Google Chrome, Mozilla Firefox, Apple Safari, Opera and Microsoft Edge, JAWS and NVDA (screen readers), both for Windows and for MAC users.

    Notes, comments, and feedback

    Despite our very best efforts to allow anybody to adjust the website to their needs, there may still be pages or sections that are not fully accessible, are in the process of becoming accessible, or are lacking an adequate technological solution to make them accessible. Still, we are continually improving our accessibility, adding, updating and improving its options and features, and developing and adopting new technologies. All this is meant to reach the optimal level of accessibility, following technological advancements. For any assistance, please reach out to