ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Երէկ, Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը հրապարակեց ցանկը այն թեկնածուներուն, որոնց կը զօրակցի Քոնկրէսի (Ծերակոյտ եւ Ներկայացուցիչներու տուն) յառաջիկայ ընտրութիւններուն:
Յանձնախումբի Ուաշինկթընի գրասենեակի վարիչ-տնօրէն Արամ Համբարեան դիտել տուաւ, որ այս ձեւով ամերիկահայութիւնը աւելի տեղեկացուած ձեւով պիտի ներկայանայ քուէարկութեան եւ քաջալերեց հայ քուէարկողները, որպէսզի իրենց ձայնը տան այն թեկնածուներուն, որոնց կը զօրակցի Յանձնախումբը:
Նիւ Ճըրզիի մէջ, շրջանի հայութեան համար առաջնահերթութիւն է ծերակուտական Պապ Մենենտեզի վերընտրութիւնը, որ անցեալ ամիս սպասման վիճակի մէջ դրաւ Ռիչըրտ Հոկլընտի Հայաստանի մէջ դեսպանի պաշտօնի նշանակումը՝ Հայկական Ցեղասպանութիւնը ուրացած ըլլալուն պատճառով: Շրջանի Հայ Դատի Յանձնախումբը աշխատանքի լծած է իր բոլոր գործիչներն ու համակիրները, զօրակցելով Մենենտեզի:
Ամերիկայի հայ Դատի Յանձնախումբը իր զօրակցութիւնները կը հրապարակէ հիմնուելով իւրաքանչիւր թեկնածուի «վիճակացոյցին» վրայ, թէ ինչ է տուեալ թեկնածուին կեցուածքը ամերիկահայութեան համար կարեւոր նկատուած հարցերու կապակցութեամբ, ինչպէս՝ Հայկական Ցեղասպանութեան ճանաչում, Ամերիկա-Հայաստան կապերու ամրապնդում, Արցախի անկախութեան զօրակցութիւն, ամերիկեան յաւելեալ օժանդակութիւն եւայլն: Այս վիճակացոյցը կազմուած է տեղական յանձնախումբերուն հետ խորհրդակցաբար:
Ստորեւ Յանձնախումբին զօրակցութեան արժանացած թեկնածուներուն ցանկը՝ նահանգ առ նահանգ (կու տանք Արեւմտեան Ամերիկայի հիմնական նահանգները, փակագիծի մէջ՝ ընտրաշրջանի թիւով):
ԱՐԻԶՈՆԱ.- Էտ Փասթըր (Դ., 4), Ռաուլ Կրիյալվա (Դ., 7):
ՔԱԼԻՖՈՐՆԻԱ.- Ծերակոյտ՝ Տայէն Ֆայնսթայն (Դ.), Ներկայացուցիչներու տուն՝ Մայք Թամսը (Դ., 1), Տէն Լանկրըն (Հ., 3,), Ճան Տուլիթըլ (Հ., 4), Տորիս Մացուի (Դ.,5), Լին Ուոլզի (Դ., 6), Ճորճ Միլըր (Դ., 7), Նենսի Փելոսի (Դ., 8), Պարպրա Լի (Դ., 9), Էլլէն Թաուշըր (Դ., 10), Ռիչըրտ Փոմպօ (Հ., 11), Փիթ Սթարք (Դ., 13), Աննա Իշու (Դ., 14), Մայքըլ Հոնտա (Դ., 15), Զոյի Լոֆկրեն (Դ., 16), Սէմ Ֆար (Դ., 17), Տենիս Քարտոզա (Դ., 18), Ճորճ Ռատանովիչ (Հ., 19), Ճիմ Քոսթա (Դ., 20), Տեւըն Նունեզ (Հ., 21), Լոյիս Քափս (Դ., 23), Էլթըն Կէլըկլի (Հ., 24), Պաք Մք Քէոն (Հ., 25), Պրատ Շըրմըն (Դ., 27), Հաուըրտ Պըրմըն (Դ., 28), Էտըմ Շիֆ (Դ., 29), Հենրի Ուաքսման (Դ., 30), Հաւիէ Պեսեռա (Դ., 31), Հիլտա Սոլիս (Դ., 32), Տայէն Ուաթսըն (Դ., 33), Լիւսի Ռոյպոլ-Ալարտ (Դ., 34), Մաքսին Ուոթըրզ (Դ., 35), Եուանիթա Միլենտըր-Մք Տանըլտ (Դ., 37), Կրէյս Նափոլիթանօ (Դ., 38), Լինտա Սանչէզ (Դ., 39), Էտ Ռոյս (Հ., 40), Ճօ Քալվըրթ (Դ., 43), Քեն Քալվըրթ (Հ., 44), Մէյրի Պոնօ (Հ., 45), Տանա Ռորպաքըր (Հ., 46), Լորեթթա Սանչէզ (Դ., 47), Ճան Քէնպըլ (Հ., 48), Տարիլ Իսա (Հ., 49), Պապ Ֆիլնըր (Դ., 51) եւ Սիւզըն Տէյվիս (Դ., 53):
ՔՈԼՈՐԱՏՕ.- Տայեանա տը Կեթի (Դ., 1), Մարք Ուտալ (Դ., 2) եւ Մերիլին Մասկրէյվ (Հ., 4):
ՕՐԵԿՈՆ.- Ըրլ Պլումենաուըր (Դ., 3) եւ Փիթըր տը Ֆազիօ (Դ., 4):
ԹԵՔՍԱՍ.- Ալ Կրին (Դ., 9), Շիլա Ճէքսըն (Դ., 18), Չարլի Կոնզալէս (Դ., 20), Նիք Լամփսըն (Դ., 22), Լոյտ Տոկեթ (Դ., 25), Ճին Կրին (Դ., 29):
ԵՈՒԹԱ.- Ճիմ Մաթիսըն (Դ., 2):
ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ծերակոյտ Մարիա Քանթուել: ՆՏ, Պրայըն Պէրտ (Դ., 3), Քէթի ՄքՄորիս (Հ., 5), Ճիմ ՄքՏերմոթ (Դ., 7):