Wednesday, August 10, 2022
No Result
View All Result
Asbarez - Armenian
NEWSLETTER
Aug. 10, 2022 PDF
ENG
  • Home
  • Հայաստան
  • Գլխաւոր Լուրեր
  • Գաղութի Կեանքէն
  • Գաղութներ
  • Յօդուածներ
  • Home
  • Հայաստան
  • Գլխաւոր Լուրեր
  • Գաղութի Կեանքէն
  • Գաղութներ
  • Յօդուածներ
No Result
View All Result
Asbarez - Armenian
ENG
No Result
View All Result
Home Գլխաւոր Լուրեր

Հայոց Լեռնաշխարհի Բացառիկ Յուշակոթողները` Վիշապաքարերը Ներկայացուեցին Կալիֆորնիայի Համալսարանում

by Asbarez Staff
June 30, 2022
in Գլխաւոր Լուրեր, Հայաստան, Հարցազրոյց, Մշակոյթ
0

 

1 of 7
- +

Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

«Վիշապը. հեքիաթից իրականութիւն» այս խորագիրն էր կրում «Եու.Սի.Էլ.Էյ.»ում կայացած Հայաստանի Գիտութիւնների Ազգային ակադեմիայի Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի տնօրէն, դոկտոր Արսէն Բոբոխեանի դասախօսութիւնը: Համալսարանի «Ռոյս» սրահում նա ներկայացրեց Վիշապաքար կոչուող յուշարձանների մասին, որոնք միայն Հայկական լեռնաշխարհին բնորոշ, վաղ շրջանի ամենաուշագրաւ կոթողներն են: Վաւերագրական ֆիլմով ուղեկցող Բոբոխեանի զեկոյցը պատմում էր նաեւ չորս հազար տարուայ ծագում ունեցող քարակոթողների պեղման, յայտնաբերման ու վերականգնման աշխատանքների մասին, որոնց անմիջական մասնակիցներից է նաեւ բանախօսը:

Դասախօսութեանը հետեւեց համալսարանի գլխաւոր` «Փաուել» գրադարանում կազմակերպուած ցուցահանդէսը, որտեղ ներկայացուած էին վիշապաքարերի երեսուն մեծադիր լուսանկարներ: Դրանց մասին այցելուներին մանրամասն տեղեկացրեցին Արսէն Բոբոխեանն ու հնագէտ Արտաւազդ Զաքեանը, ով նաեւ Հայաստանում գործող Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանութեան ծառայութեան ցուցահանդէսների կազմակերպման բաժնի ղեկավարն է: Օրուայ գլխաւոր բանախօս Բոբոխեանը նաեւ ներկայացրեց «Ատրպետի գիտական արկածները եւ վիշապ քարակոթողների յայտնագործումը» վերնագրով իր մենագրութիւնը: Ձեռնարկը հայկայկան ժողովրդական մեղեդիների կատարումներով ամբողջացրեց «Եու.Սի.Էլ.Էյ.»ի հայկական համոյթը:

Գիտական այս բացառիկ միջոցառումը կազմակերպել էր «Եու.Սի.Էլ.Էյ.»ի «Նարեկացի» հայագիտութեան ամբիոնը`«Եու.Սի.Էլ.Էյ.»ի «Խոստում» հայկական ինստիտուտի, «Արարատ-Էսքիճեան» թանգարանի եւ Հայկական ուսումնասիրութիւնների ու հետազօտութիւնների ազգային միութեան հետ համագործակցութեամբ, Կոթսենի հնագիտութեան ինստիտուտի Հայկական հնագիտութեան եւ ազգագրութեան հետազօտական ծրագրի եւ ՀՀ ԳԱԱ Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի մասնակցութեամբ:

«Ես հինգ տարի առաջ ծանօթացայ Բոբոխեանին ու Զաքեանին ու նրանց գործունէութեանը, եւ ցանկացայ, որ հայ համայնքը տեղեկանայ, թէ ինչ աշխատանքներ են իրականացւում Հայաստանում հնագիտութեան ոլորտում, եւ յատկապէս այն ուղղութիւններում, որոնք աշխարհին եւս մէկ ձեւով փաստում են, որ Հայոց աշխարհը պատմականօրէն հայինն է», նշեց «Արարատ-Էսքիճեան» թանգարանի տնօրէն Մակի Գոշինը: Նա ընդգծում է ոլորտին Սփիւռքի ֆինանսական աջակցութեան անհրաժեշտութիւնն ու իր օրինակով` խօսքը գործի վերածում: Գոշինի հետ միասին «Ասպարէզ»ին հիւրընկալած Արսէն Բոբոխեանն ու Արտաւազդ Զաքեանն նշում են, որ հայ ազգի առջեւ ծառացած  ամենաէական ու արդիական հարցերից է այն, որ պէտք է հոգատար լինենք ու խնամենք մեր պատմութեան ու մշակոյթի լուռ վկաներին` բացառիկ յուշարձանները:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Վիշապաքարերը բնորոշ են միայն Հայոց լեռնաշխարհին: Ի՞նչ խորհուրդ են կրում, եւ ի՞նչ նպատակով են ստեղծուել:

ԱՐՍԷՆ ԲՈԲՈԽԵԱՆ.- Վիշապաքարերը խաչքարերի նախնական տեսակն են, որ հանդիպում են հայկական լեռնաշխարհում շատ վաղ շրջանից` շուրջ չորս-հինգ հազար տարի առաջ, բրոնզէ դարից սկսած: Այս հսկայական քարէ կոթողներն այնքան մեծ նշանակութիւն են ունեցել հայկական լեռնաշխարհի բնակիչների համար, որ յիշողութիւնը պահպանւում է մինչեւ հիմա: Վիշապաքարերը ծածկագրեր են, որոնք եթէ փորձենք հասկանալ` շատ բաներ կը բացայայտուի մեր համար, եւ առաջին հերթին պէտք է նրանց խնամել:

ԱՐՏԱՒԱԶԴ ԶԱՔԵԱՆ.- Գիտական տեսանկիւնից վիշապաքարերը լուրջ երեւոյթ են եւ համաշխարհային նշանակութիւն ունեն մի քանի առումով: Առաջինը, բարձր լեռներում գտնուող արձաններ են, որ մշակուած են` նրանց վրայ բոլոր կողմերից երեք տիպի պատկերների փորագրութիւններ կան` ձկնակերպ, ցլակերպ եւ ձկնացլակերպ: Ցլակերպ վիշապաքարն իրենից ներկայացնում է կենդանու` ցլի, կովի կամ եզի ամբողջական փորագրութիւն: Ձկնակերպի պատկերը ձուկն է, ձկնացլակերպը երկու գլուխ ունի` ցուլի եւ ձկան եւ ամբողջական կառուցուածք` ոտքեր, պոչ: Բացի դրանից, հանդիպում ենք թռչունների` արագիլի, կռունկի եւ այլ մանր թռչունների պատկերներ, կան օձի պատկերներ, խորհրդանիշներ:

Քարակոթողներից շատերը, վիշապաքարի պաշտամունքի վերանալուց յետոյ ունեցել են երկրորդական, երրորդական օգտագործում: Գառնիի տաճարի կողքին, օրինակ, կայ մի փոքր կոտրուած վիշապաքար, որի վրայ Արգիշտի առաջինը թողել է իր արձանագրութիւնը` Գառնիանի երկիրը գրաւելու մասին: Քրիստոնէութեան ժամանակրջանում էլ, վիշապաքարերը բաւական հետաքրքիր, երկրորդական օգտագործում են ունեցել` դրանց վրայ  խաչքարեր են կերտուել, միաժամանակ պահպանելով արդէն առկայ, օրինակ` ցուլի պատկերը, կամ արձանագրութիւններ, թէ ում է նուիրուած տուեալ խաչքար վիշապաքարը:

Շատ վիշապաքարեր կարելի է ասել կրօնապաշտամունքային կամ ծիսական որոշակի դրսեւորումներ են:

Վիշապաքարերը միշտ ուղղահայեաց դիրքով են եղել: Շատ հետաքրքիր դիտարկում ունենք, որ իրենք կարծես նայում են դէպի Արարատեան դաշտավայր եւ դէպի Արարատ, որ կրկին հայեացք է յիշողութեան, որը նաեւ մեր այսօրուայ հայեացքն է ուղղուած է Արարարտին: Այնպէս որ բաւական հետաքրքիր երեւոյթ է հայկական լեռնաշխարհում, եւ Հայաստանի տարածքում:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Պաշտամունքային առումով, ինչ են իրենից ներկայացրել վիշապաքարերը:

ԱՐԵԷՆ ԲՈԲՈԽԵԱՆ.- Վիշապաքարերը սրբավայրերի կարեւորագոյն կէտեր են, որ հիմնականում եղել են բացօթեայ, եւ ոչ թէ տաճար կամ եկեղեցի: Դրանք եղել են բարձր կամ միջին լեռնային գօտիներում: Դէպի այդ սրբավայրեր իրականացուել են ուխտագնացութիւններ, որ մինչ օրս էլ իրականացւում են:

Վիշապի պաշտամունքը կապուած է եղել մի քանի երեւոյթների հետ, եւ առաջին հերթին այն մարմնաւորել է բնութեան տարերքները` կրակ, օդ, հող, ջուր: Վիշապ հասկացութիւնը փոթորիկի է նմանուել` վերեւից իջնում է, եւ ինչ որ բաներ հաւաքելով հեռանում: Ինքը ոչ թէ բարի կամ չար կերպար է, այլ երկուսից անդին է: Վիշապաքարերի ծագման եւ պաշտամունքի ժամանաշրջանը գիտութեան մէջ սինկրետիկ (տարբեր հաւատքներու միաձուլում) են անուանում, այսինքն` մի վայրում միաւորուած են տիեզերականն ու իրականը, աշխարհիկը եւ դա տարերայինն է: Վիշապներն այդ ժամանակի աստուածութիւններ են, որոնց միջոցով փորձ է կատարուել կարգաւորել աշխարհի բնական գոյութիւնը, ընթացքը: Վիշապին ուղղուած աղօթքները կապուած են եղել պտղաբերութեան, ցորեն-գարի, ջուր ունենալու հետ հիմնականում: Եւ պատահական չէ, որ վիշապաքարերը կենդանակերպ են: Մարդակերպութիւնն աւելի ուշ երեւոյթ է, եւ դրա հետ մէկտեղ առաջացել է չարն ու բարին, որ վաղ հասարակութիւններին բնորոշ չէ:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Վիշապաքար կամ վիշապ անուանումն ինչպեէ՞ս է ի յայտ եկել:

ԱՐՍԷՆ ԲՈԲՈԽԵԱՆ.- Յստակ չէ, թէ մեզանից չորս հազար տարի առաջ այդ քարերին ինչպէս են կոչել: Վիշապ անուանումը մենք գիտենք հինգերորդ դարից սկսած, երբ  մեր հայ հեղինակներ` Մովսէս Խորենացին, Եզնիկ Կողբացին անդրադարձել են, եւ Կողբացին ասում է, որ վիշապը կարող է ցլային, ձկնային, եղնիկային լինել, երբեմն էլ` մարդակերպ դառնալ: Այսինքն, վիշապի արմատները  շատ հին են, անուանումն էլ` ժողովրդական է: Վիշապ ասելով ժողովուրդը նկատի ունի, որ այն հսկայ է, մեծ է, անըմբռնելի է, ամէնուր է, անկառավարելի է, եւ վատ է եւ լաւ է` այսինքն տարերային կերպար է:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ – Քանի՞ վիշապաքար կայ այսօր Հայաստանում:

ԱՐՍԷՆ ԲՈԲՈԽԵԱՆ.- Հայաստանի ներկայի տարածքում, մինչ այսօր շուրջ հարիւր վիշապ ենք յայտնաբերել: Ջաւախքի տարածքում էլ կայ մօտ քառասունը: Արեւմտեան Հայաստանում էլ, ըստ առկայ տուեալների, կարող է լինել շուրջ յիսուն: Հայաստանում վիշապաքարերը կենտրոնացած են Գեղամայ լեռներում, Արագածի վրայ: Արարատեան դաշտը, որ պատմական Հայաստանի կենտրոնական դաշտն է միշտ եղել, մի քանի կողմից շրջապատուած է լեռներով, որոնք կարծես գրկում են դաշտավայրը: Դրանք Արագածի, Գեղամայ եւ Վարդենիսի լեռներն են, այսինքն վիշապաքարերը կարծես գրկել են ամբողջ Արարատեան դաշտավայրը եւ նայել են ներքեւ: Նրանց գտնուելու տեղանքները նաեւ ջրաբաշխական համակարգերի կարեւոր կէտերն են եղել եւ ջուր են ապահովել դէպի Արարատեան դաշտ:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ- Որտե՞ղ կարելի է տեսնել վիշապաքարեր Երեւանում:

ԱՐՍԷՆ ԲՈԲՈԽԵԱՆ.- Վիշապաքարերը, նախնական վայրից տեղահանուել են պահպանութեան խնդիրներ լուծելու, հասարակութեանը ցոյց տալու նպատակով հաւանաբար, եւ տեղադրուել են Հայաստանի տարբեր շրջաններում: Երեւանում, Պոպլաւոկ կոչուող հատուածում երկար տարիներ սխալ` հորիզոնական դիրքով կար հիբրիդ (խառնածին) տիպի` ձկան եւ ցուլի ամբողջական պատկերներ կրող վիշապաքար: Նրա դիրքը շտկուել է, եւ այժմ ուղղահայեաց դիրքով է: Մէկ այլ վիշապաքար կայ Տորք Անգեղի արձանի շուրջ:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ- Վիշապի երեւոյթն ու պաշտամունքը տարածուած է եղել նաեւ այլ մշակոյթներում: Տարածաշրջանում կա՞ն հայկական վիշապաքարերին նմանուող յուշարձաններ, եւ ի՞նչ առանձնայատկութիւն ունեն հայկական վիշապները:

ԱՐՏԱՒԱԶԴ ԶԱՔԵԱՆ.- Հայկական վիշապաքարերը եզակի են, իրենց դրսեւորումներով,  պատկերագրութեամբ եւ բնորոշ են միայն հայկական աշխարհին: Տարբեր երկրներում, այդ թւում` Չինաստանում, ԱՄՆում, Եւրոպական երկրներում կան արձաններ, տոտեմներ, որոնք փայտից են, քարից են եւ իրենց վրայ ունեն որոշակի պատկերագրութիւն, բայց դրանք բացարձակապէս տարբեր են հայկականից, եւ բնորոշ են իրենց միջավայրերին` անտառներում, անապատներոյմ, սարերում, եւ այդ տարածաշրջանի հասարակութեան պաշտամունքային, ծիսական, աշխարհընկալման դրսեւորումներ են:

Հայկական վիշապը տարբերւում է չինական, հին արեւելեան վիշապներից: Հայկական վիշապը վեր է նիւթականութիւնից` աւելի ոգեղէն վիճակում է: Այն տարածքները, որտեղ վիշապաքարեր կան` լեռներն են, որտեղ քիչ մարդ կայ նոյնիսկ այսօր, եւ այնտեղ զգալի է մի տեսակ անտեսանելի ազդեցութիւն:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր ամենամեծ մտահոգութիւնը յուշարձան-կոթողների նկատմամբ խնամքի բացակայութիւնն է: Ի՞նչ սպառնալիքներ կան օրինակ վիշապաքարերի դէպքում:

ԱՐՍԷՆ ԲՈԲՈԽԵԱՆ.- Մեր ազգային հարցերում շատ մեծ բաց կայ` ներդրումներ չեն կատարւում երկրի խնամքի ուղղութեամբ: Հայաստանը, դա իր յուշարձաններն են, երկրում բնակուող մարդիկ են, որ խնամքի ու հոգածութեան կարիք ունեն:

Վիշապաքարերի դէպքում հնարաւոր վտանգները նրանց աւերումն է նախնական միջավայրում եւ տեղափոխումը ստորին, դաշտավայրային շրջաններ: Մենք ստանձնել ենք այս մի տեսակի յուշարձանի խնամքը, որ Հայաստանի համար կարեւոր, բրենդային (վաճառանշային) նշանակութիւն ունի: Սակայն կան բազմաթիւ այլ կարեւոր յուշարձաններ, որ առաւել խնամքի կարիք ունեն: Մենք ապրում ենք մեր պատմական հայրենիքի շատ փոքր տարածքում, բայց դա էլ լաւ չենք խնայում, եւ այդ դէպքում ինչպէս կարող ենք խօսել այլ տարածքների մասին: Ամենակարեւոր հարցը, որ պէտք է ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Սփիւռքում գիտակցենք, որ ամէն մի քար Հայաստանում պէտք է խնամենք եւ ներդրում անենք դրանց պահպանման  ուղղութեամբ, եթէ  ցանկանում ենք մեր երկիրը պահել:

ԱՐՏԱՒԱԶԴ ԶԱՔԵԱՆ.- Շատ վիշապաքարեր, որոնք տեղահանուել են իրենց նախնական վայրերից եւ տեղադրուել նոր տարածքներում` շրջուած են, նոյնիսկ գլխիվայր, ինչը չի նպաստում դրանց պահպանմանը: ՀՀ ԳԱԱ Հնագիտութեան եւ  ազգագրութեան ինստիտուտը, Եւրոպական  գործընկերների հետ միասին, սկսեց «Վիշապաքար» անուանումով  գիտական ծրագիրը, որի հիմնական նպատակներից է հետազօտել վիշապաքար երեւոյթը ժամանակակից հնագիտութեան մեթոդներով: Բացի գիտական ուսումնասիրութիւնից, ծրագիրն ուղղուած է նաեւ վիշապաքարերի  վերականգնմանն ու ամրակայմանը, դրանց դիրքի շտկմանը, ճիշդ վայրերում դրանք տեղադրելուն` հեռանկարում ունենալով վիշապաքարերի տեղափոխումն իրենց նախնական միջավայր: Միաժամանակ, նախատեսում ենք, որ վիշապաքարերը, նաեւ ժայռապատկերներ, յետագայում ներառել ԵՈՒՆԵՍՔՕի նիւթական ժառանգութեան ցանկերում` դրանք դարձնելով Հայաստանի եւս մէկ այցեքարտ, ինչով  կարող ենք ներկայանալ աշխարհին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանութեան ծառայութեան եւ «Արխէոարտ եւ լաբ» հասարակական կազմակերպութեան համատեղ մէկ այլ ծրագիր`ԳԱԱ Հնագիտութեան եւ Ազգագրութեան ինստիտուտի վերահսկողութեամբ, իրականացնում է կոտրուած վիշապաքարերի վերականգնում եւ նորովի տեղադրում: Նրանց  կողքին տեղադրւում են QR կոդերով տեղեկատուական ցուցանակներ, նկարահանում ենք վաւերագրական ֆիլմ վիշապաքարերի մասին:

Բացառիկ այս կոթողների մասին իրազեկման կարեւոր ձեռնարկ էր նաեւ Միացեալ Նահանգներում մեր գործընկերների կողմից կազմակերպուած հրաւէրը, ու «Եու.Սի.Էլ.Էյ.»ում վիշապաքարերի ներկայացումը: 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հնագիտութեան ոլորտում առկայ խնդիրների լուծման հարցում ինչպէ՞ս կարող է Սփիւռքը մասնակցել:

ԱՐՍԷՆ ԲՈԲՈԽԵԱՆ.- Վիշապաքարերը մի երեւոյթ է, որ տանում է դէպի մեր ակունքները: Նրա արտացոլումները տարածուած են ամբողջ Հայաստանով, մեր ազգի յիշողութեան մէջ, հեքիաթներում, ազգագրութեան, հնագիտութեան մէջ: Այսինքն, սա արքետիպային (նախատպային) է, որի նշանակութիւնը եթէ ամբողջովին ընկալենք` կարող ենք ինքներս մեզ էլ հասկանալ: Վիշապաքարը Միացեալ Նահանգներում ներկայացնելու հարցով «Արարատ-Էսքիճեան» թանգարանի հետ մեր այս համատեղ ձեռնարկը Սփիւռք-Հայաստան համագործակցութեան շատ լաւ օրինակ է: Այն հնարաւոր դարձաւ Մակի Գոշինի նախաձեռնութեամբ, ով միջոցնէր էր հայթայթել, որ այսօրինակ ձեռնարկը հնարաւոր դառնայ` ծանօթացնելու վիշապաքարերը թէ՛ հայ համայնքին եւ թէ՛ օտարազգի մասնագէտներին:

Սփիւռքը կարող է նպաստել Հայաստանի զարգացմանը ոչ միայն տնտեսական ներդրումներով: Հնագիտութեանն աջակցութիւնը, մեր պատմական յուշարձանների խնամքը, դրանց ներկայացումը աշխարհում կարեւոր հարցեր են, որոնք համահայկական հոգածութեան կարիք ունեն: Անհրաժեշտ են ներդրումներ այնպիսի ուղղութիւններով նաեւ, որոնք կրթում են, նոր սերունդ են ձեւաւորում`պատմութեան, ազգային արժէքների շուրջ, սովորեցնում են նրանց սիրել հայրենիքն ու ըստ այդմ` հոգ տանել նրա մասին: 

ԱՐՏԱՒԱԶԴ ԶԱՔԵԱՆ.- Մենք պէտք է ապագային ուղղուած ծրագրեր մտածենք:

Վիշապաքարերի դէպքում, օրինակ, մենք կարող ենք ունենալ զբօսաշրջային երթուղի, որտեղ տուեալ յարակից համայնքի բնակիչները կը կարողանան ծրագրեր իրականացնել, համայնքը կսկսի աշխատել: Կրթական համակարգի առումով ասեմ, որ մենք  բազմաթիւ լաւ ուսանողներ ունենք, ովքեր տարբեր պատճառներով չեն կարողանում շարունակել զբաղուել  գիտութեամբ, յատկապէս` հնագիտութեամբ, որն այսօր Հայաստանի համար ամենակարեւոր ուղղութիւններից է:

Յորդորում ենք, որ Սփիւռքի կառոյցները, համայնքը աջակցի կառոյցների, ինչպիսին օրինակ հնագիտութեան ինստիտուտն է` միջոցնէր ուղղելով գիտական, ծրագրերին:

ShareTweet
Asbarez Staff

Asbarez Staff

Next Post
ՀՕՄը Կը Պատուէ Իր Նուիրատուները

ՀՕՄը Կը Պատուէ Իր Նուիրատուները

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Recommended

Ստեփանակերտէն Կը Հաստատեն, Որ Պաշտպանութեան Բանակէն Հրաժարելու Ծրագիր Չունին

Ստեփանակերտէն Կը Հաստատեն, Որ Պաշտպանութեան Բանակէն Հրաժարելու Ծրագիր Չունին

5 hours ago
Հաստատուեցաւ Ռուսիոյ Խաղաղապահներուն Եւ Ատրպէյճանի Ներկայացուցիչներուն Հետ Բալասանեանի՝ Բերձոր Այցելելու Լուրը

Հաստատուեցաւ Ռուսիոյ Խաղաղապահներուն Եւ Ատրպէյճանի Ներկայացուցիչներուն Հետ Բալասանեանի՝ Բերձոր Այցելելու Լուրը

5 hours ago

Connect with us

  • About
  • Advertising
  • Subscribe
  • Contact

© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.

No Result
View All Result
  • Home
  • Հայաստան
  • Գլխաւոր Լուրեր
  • Գաղութի Կեանքէն
  • Գաղութներ
  • Սիւնակներ
    • ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ
    • ՎԱՉԷ ԲՐՈՒՏԵԱՆ
    • ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
    • Սասունեանի Անկիւնը
    • ԲԺԻՇԿ ԿԱՐՊԻՍ ՀԱՐՊՈՅԵԱՆ
    • ԳՐԻԳՈՐ ԵՊՍ. ՉԻՖԹՃԵԱՆ

© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.
Blindness Mode
Allows using the site with your screen-reader
This mode configures the website to be compatible with screen-readers such as JAWS, NVDA, VoiceOver, and TalkBack. A screen-reader is software for blind users that is installed on a computer and smartphone, and websites must be compatible with it.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Navigation Keys

    Asbarez - Armenian Accessibility Statement

    Accessibility Statement

    • asbarez.am
    • August 10, 2022

    Compliance status

    We firmly believe that the internet should be available and accessible to anyone, and are committed to providing a website that is accessible to the widest possible audience, regardless of circumstance and ability.

    To fulfill this, we aim to adhere as strictly as possible to the World Wide Web Consortium’s (W3C) Web Content Accessibility Guidelines 2.1 (WCAG 2.1) at the AA level. These guidelines explain how to make web content accessible to people with a wide array of disabilities. Complying with those guidelines helps us ensure that the website is accessible to all people: blind people, people with motor impairments, visual impairment, cognitive disabilities, and more.

    This website utilizes various technologies that are meant to make it as accessible as possible at all times. We utilize an accessibility interface that allows persons with specific disabilities to adjust the website’s UI (user interface) and design it to their personal needs.

    Additionally, the website utilizes an AI-based application that runs in the background and optimizes its accessibility level constantly. This application remediates the website’s HTML, adapts Its functionality and behavior for screen-readers used by the blind users, and for keyboard functions used by individuals with motor impairments.

    If you’ve found a malfunction or have ideas for improvement, we’ll be happy to hear from you. You can reach out to the website’s operators by using the following email

    Screen-reader and keyboard navigation

    Our website implements the ARIA attributes (Accessible Rich Internet Applications) technique, alongside various different behavioral changes, to ensure blind users visiting with screen-readers are able to read, comprehend, and enjoy the website’s functions. As soon as a user with a screen-reader enters your site, they immediately receive a prompt to enter the Screen-Reader Profile so they can browse and operate your site effectively. Here’s how our website covers some of the most important screen-reader requirements, alongside console screenshots of code examples:

    1. Screen-reader optimization: we run a background process that learns the website’s components from top to bottom, to ensure ongoing compliance even when updating the website. In this process, we provide screen-readers with meaningful data using the ARIA set of attributes. For example, we provide accurate form labels; descriptions for actionable icons (social media icons, search icons, cart icons, etc.); validation guidance for form inputs; element roles such as buttons, menus, modal dialogues (popups), and others. Additionally, the background process scans all of the website’s images and provides an accurate and meaningful image-object-recognition-based description as an ALT (alternate text) tag for images that are not described. It will also extract texts that are embedded within the image, using an OCR (optical character recognition) technology. To turn on screen-reader adjustments at any time, users need only to press the Alt+1 keyboard combination. Screen-reader users also get automatic announcements to turn the Screen-reader mode on as soon as they enter the website.

      These adjustments are compatible with all popular screen readers, including JAWS and NVDA.

    2. Keyboard navigation optimization: The background process also adjusts the website’s HTML, and adds various behaviors using JavaScript code to make the website operable by the keyboard. This includes the ability to navigate the website using the Tab and Shift+Tab keys, operate dropdowns with the arrow keys, close them with Esc, trigger buttons and links using the Enter key, navigate between radio and checkbox elements using the arrow keys, and fill them in with the Spacebar or Enter key.Additionally, keyboard users will find quick-navigation and content-skip menus, available at any time by clicking Alt+1, or as the first elements of the site while navigating with the keyboard. The background process also handles triggered popups by moving the keyboard focus towards them as soon as they appear, and not allow the focus drift outside of it.

      Users can also use shortcuts such as “M” (menus), “H” (headings), “F” (forms), “B” (buttons), and “G” (graphics) to jump to specific elements.

    Disability profiles supported in our website

    • Epilepsy Safe Mode: this profile enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
    • Visually Impaired Mode: this mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
    • Cognitive Disability Mode: this mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
    • ADHD Friendly Mode: this mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.
    • Blindness Mode: this mode configures the website to be compatible with screen-readers such as JAWS, NVDA, VoiceOver, and TalkBack. A screen-reader is software for blind users that is installed on a computer and smartphone, and websites must be compatible with it.
    • Keyboard Navigation Profile (Motor-Impaired): this profile enables motor-impaired persons to operate the website using the keyboard Tab, Shift+Tab, and the Enter keys. Users can also use shortcuts such as “M” (menus), “H” (headings), “F” (forms), “B” (buttons), and “G” (graphics) to jump to specific elements.

    Additional UI, design, and readability adjustments

    1. Font adjustments – users, can increase and decrease its size, change its family (type), adjust the spacing, alignment, line height, and more.
    2. Color adjustments – users can select various color contrast profiles such as light, dark, inverted, and monochrome. Additionally, users can swap color schemes of titles, texts, and backgrounds, with over 7 different coloring options.
    3. Animations – epileptic users can stop all running animations with the click of a button. Animations controlled by the interface include videos, GIFs, and CSS flashing transitions.
    4. Content highlighting – users can choose to emphasize important elements such as links and titles. They can also choose to highlight focused or hovered elements only.
    5. Audio muting – users with hearing devices may experience headaches or other issues due to automatic audio playing. This option lets users mute the entire website instantly.
    6. Cognitive disorders – we utilize a search engine that is linked to Wikipedia and Wiktionary, allowing people with cognitive disorders to decipher meanings of phrases, initials, slang, and others.
    7. Additional functions – we provide users the option to change cursor color and size, use a printing mode, enable a virtual keyboard, and many other functions.

    Browser and assistive technology compatibility

    We aim to support the widest array of browsers and assistive technologies as possible, so our users can choose the best fitting tools for them, with as few limitations as possible. Therefore, we have worked very hard to be able to support all major systems that comprise over 95% of the user market share including Google Chrome, Mozilla Firefox, Apple Safari, Opera and Microsoft Edge, JAWS and NVDA (screen readers), both for Windows and for MAC users.

    Notes, comments, and feedback

    Despite our very best efforts to allow anybody to adjust the website to their needs, there may still be pages or sections that are not fully accessible, are in the process of becoming accessible, or are lacking an adequate technological solution to make them accessible. Still, we are continually improving our accessibility, adding, updating and improving its options and features, and developing and adopting new technologies. All this is meant to reach the optimal level of accessibility, following technological advancements. For any assistance, please reach out to