ՊԱՔՈՒ, «Արմէնփրէս».- «Թուրքիան մտադիր է Ատրպէյճանի հետ համատեղ ռազմավարութիւն մշակել հայերի Ցեղասպանութեան հարցում հայկական լոպպիի գործողութիւնների նկատմամբ», Պաքուի մէջ լրագրողներուն յայտարարեց Ատրպէյճանի մէջ Թուրքիոյ դեսպան Թուրան Մորալի՝ մեկնաբանելով Հայկական Ցեղասպանութեան ճանաչման գծով Արժանթինի խորհրդարանի որոշումը:
Ըստ Թուրքիոյ դեսպանին, «Արժանթինի խորհրդարանի որոշումն անակնկալ չէր Թուրքիայի համար, քանի որ այդ երկրում ուժեղ հայկական լոպպի է գործում: Այժմ մեզ համար կարեւոր է, թէ այդ հարցում ինչպիսին կը լինի ամերիկեան կողմի դիրքորոշումը», յայտնեց Մորալի:
Ան յայտնեց նաեւ, որ «Թուրքիան ներկայումս ռազմավարական ծրագիր է մշակում հայերի Ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ ընդունուող որոշումների կապակցութեամբ համարժէք միջոցներ ձեռնարկելու մասին: Մենք յուսով ենք, որ այդ ռազմավարութիւնը կը մշակուի Ատրպէյճանի հետ համատեղ»: