ԱԽԱԼՔԱԼԱՔ, «Ա-Ինֆօ».- Արդէն յայտնի են Չաւախքի շրջանային խորհուրդներու մեծամասնական պատգամաւորներու անունները:
Ախալքալաքի շրջանին մէջ հայերէն մեծամասնական կարգով պատգամաւոր ընտրուած են Նայիրի Իրիցեան (Ախալքալաք), Վիթալիկ Թորոսեան (Խանդօ), Սիմոն Մանասեան (Ալաստան), Գրիգոր Ծորմուտեան (Ազավրեթ), Նորիկ Կարապետեան (Կաջօ), Գրիգոր Մանուշեան (Արագվա), Դաւիթ Ռստակեան (Բարալեթ), Արարատ Բեգրակեան (Վաչիան), Աւետիս Ափոզեան (Զակ), Սարգիս Ուզունեան (Կարտիկամ), Աբրահամ Կարապետեան (Կարծախ), Անդրանիկ Աբէլեան (Գումբուրդօ), Արշակ Ափոյեան (Սուլդա), Հրաչ Մովսէսեան (Խաւէթ), Անաստաս Քոսեան (Դիլիսկա), Արամ Ափարեան (Տուրցխ), Պօղոս Բերիկեան (Խոսպիօ): Մնացած հինգ պատգամաւորները ազգութեամբ վրացիներ են:
Ախալքալաքի շրջանին մէջ 32 պատգամաւորներէն նախնական տուեալներով ընտրուած են 27 հայեր: Կուսակցական առումով «Միասնական ազգային շարժում»ը կ’ունենայ 25 պատգամաւոր, 6 պատգամաւոր կ’ունենայ «Արդիւնաբերութիւնը կը փրկէ Վրաստանը» կուսակցութիւնը, մէկ պատգամաւոր անկախ է (Դաւիթ Ռստակեան):
Նինոծմինդայի շրջանին մէջ մեծամասնական հիմունքով բոլոր 10 պատգամաւորները հայեր են՝ Սուրէն Մոսոյեան (Նինոծմինդա), Սիմոն Թումասեան (Գորելովկա), Վաղինակ Ղազարեան (Գանձա), Վալերի Անտոնեան (Գոնդուրա), Սեդրակ Շահբազեան (Խանչալի), Յովսէփ Նիկողոսեան (Հեշտիա), Սայեաթ Մկոյեան (Սաթխա), Մասիս Աղայեան (Փարվանա), Ռուբիկ Բաբաջանեան (Փոկա), Նորայր Շաշվերդեան (Չիգրաշէն): Ընդհանուր առմամբ շրջանային խորհուրդին մէջ 20 պատգամաւորներէն միայն մէկը վրացի է: Պատգամաւորներէն երեքը անկախ են, մնացեալը կը ներկայացնեն «Միասնական ազգային շարժումը»:
Ասպինձայի շրջանի միակ հայ պատգամաւորը Դամալայի ներկայացուցիչ Էմին Բալոյեանն է: Բորժոմի շրջանի միակ հայ պատգամաւորը Ալիկ Յարութիւնեանն է (Տապածղուր):
Ախալցխայի շրջանին մէջ մեծամասնական կարգով հայերէն պատգամաւոր ընտրուած են Ռոպերթ Մուրադեան (Սազել), Արտօ Յակոբեան (Պամաճ), Գէորգ Էքնոսեան (Սուխլիս), Արամ Վարդանեան (Ծուղրութ), Եուրա Մելքոնեան (Ծղալթբիլա): Համամասնական կարգով, կապուած իշխանութեան քաղաքականութենէն, կրնան եւս 2-3 հայ պատգամաւորներ արձանգրուիլ: Ախալցխայի շրջանային խորհուրդի պատգամաւորներու ընդհանուր թիւը 26 է:
Ծալկայի շրջանին մէջ հայերէն մեծամասնական պատգամաւոր ընտրուած են Արայիկ Նալբանդեան (Ղուշչի), Սերկէյ Խզանեան (Ղզլքիլիսա), Ռուբէն Հանէսեան (Օզնի), Գոչա Խաչատուրեան (Աշխալա), Արմէն Ղարագուլեան (Դարաքեւ), Ռեզօ Նարինեան (Դաշբաշ), Անդրանիկ Գրիգորեան (Չիֆթիքիլիսա), Սարգիս Յովհաննիսեան (Խաչգեղ), Լեւոն Մարկոսեան (Այազմա), Սամսոն Թամարեան (Նարդեւան), Մհեր Թորոսեան (Բուռնաշեթ), Անդրանիկ Ներսիսեան(Ղաբուռ): Համամասնական կարգով «Արդիւնաբերութիւնը կը փրկէ Վրաստանը» կուսակցութեան ցուցակով պատգամաւոր ընտրուած են երկու հայ, իսկ «Միասնական ազգային շարժում» կուսակցութեան ցուցակով՝ մէկ հայ: