ԵՐԵՒԱՆ, «Երկիր».- «Ուիքիլիքս» կայքում հրապարակուել են ՀՅԴի եւ նրա անդամների վերաբերեալ նամակներ: Առաջիկայում մենք կանդրադառնանք այդ նամակներին, իսկ մինչ այդ ներկայացնում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպան æոն Էւանսի նամակը, որը գրուել է 2006 թուականին, երբ ՕԵԿը դուրս եկաւ կոալիցիայից եւ կրթութեան նախարարի պորտֆելը տրուեց ՀՅԴին: Ստորեւ ներկայացնում ենք զեկոյցը.
Ո՛չ Լեւոն Մկրտչեանի՝ այդ պաշտօնը զբաղեցնելն էր զարմանալի, ո՛չ էլ այն, որ փաթեթը ստացաւ հէնց ՀՅԴն:
Հայաստանում կրթական ոլորտն ամենակոռումպացուածն (ամէնէն փտածը, կաշառակերութեամբ յագեցածը-Խմբ.) է, եւ ՀՅԴն բազմիցս իր դժգոհութիւնն է յայտնել այդ մասին՝ դեռեւս Սերգօ Երիցեանի ղեկավարման օրօք, ով «Օրինաց երկիր» կուսակցութեան երկրորդ դէմքն է: Մինչ կրթութեան նախարարի պորտֆելը ստանալը ՀՅԴն յայտարարել էր, որ չի հանդուրժի Երիցեանի ղեկավարութիւնն անգամ այն ժամանակ, երբ վերջինս դուրս գա ՕԵԿ շարքերից:
Լեւոն Մկրտչեանը 41 տարեկան է: Նա շատ ընկերասէր եւ չափազանց խելացի մարդ է, ինչպէս նաեւ յայտնի է ՀՅԴ շարքերում ու առաջնորդների թւում է: 90ականների սկզբներին նա էր ղեկավարում ՀՅԴն, որն արգելուած էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի իշխանութեան օրօք: 1996-1998 թուականներին նա Հայ Դատի յանձնախմբի անդամ է եղել: Ռոբերտ Քոչարեանի նախագահ դառնալուց յետոյ Լեւոն Մկրտչեանը զբաղեցրել է բազմաթիւ ղեկավար պաշտօններ՝ 1998-1999՝ ԿԳ նախարար, 1999-2000՝ ՀՀ վարչապետի խորհրդական, 2000-2001՝ փոխարտգործնախարար, 2001-2003՝ ԿԳ նախարար: 2003 թուականի մայիս ամսին նա համամասնական ցուցակով ընտրւում է ՀՀ ԱԺ եւ ղեկավարում ՀՅԴ խմբակցութիւնը: Մկրտչեանը ղեկավարել է ԱԺ հայ-ամերիկեան համագործակցութեան խումբը եւ գերազանց տիրապետում է անգլերէնին: Մկրտչեանը աւարտել է ԵՊՀն, գիտութիւնների դոկտոր է: Ամուսնացած է, ունի 1 երեխայ:
Յունիսի 5ին դեսպանը, DCM եւ CAO ընկերութիւնների ներկայացուցիչները հանդիպել են նորանշանակ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչեանի հետ, ով իր պաշտօնը զբաղեցրել է Արթուր Բաղդասարեանի կուսակցութեան՝ Կոալիցիայից դուրս գալուց յետոյ:
Մկրտչեանը հիանալի տպաւորութիւն է թողել՝ պայքարելով կրթական համակարգի բարելաւման համար: Կրթական համակարգը ամենակոռումպացուածն է հետեւաբար շատ դժուար է լուծել մի բան, որ Մկրտչեանի նախորդը չէր ցանկացել իրագործել:
Մկրտչեանը հզօր գործընկեր է բարեփոխումներ կատարելու համար:
Նախարար Լեւոն Մկրտչեանը հրապարակաւ որեւէ բառ չասաց Համաշխարհային բանկի հետ ուսումնական ծրագրերի համագործակցութեան դանդաղ ընթացքի մասին: Նա մանրամասնեց ծրագրի վատ կողմերը՝ բազմաթիւ բաց թողնուած վերջնաժամկէտներ, սխալ հրամաններ եւ այլն: Նա յատկապէս նշել է, որ 1.2 միլիոն ԱՄՆ դոլարը, «մեղմ ասած», չի հասել իր նպատակին: Մկրտչեանը թէեւ յայտնել է իր դժգոհութիւնը Համաշխարհային բանկին, սակայն ցանկութիւն է յայտնել վերահսկել 2006 թուականի նրանց աշխատանքները:
Լեւոն Մկրտչեանն իր մեծագոյն առաքելութիւնն է համարել միջնակարգ կրթութիւնը 10ից 12 տարի դարձնելը: Չնայած բազմաթիւ բողոքներին, թէ 12 տարին շատ է երեխայի համար, նա կարծում է, որ կառավարութիւնը պէտք է բացատրի ծնողներին, որ խորհրդային ժամանակներն անցել են, եւ Հայաստանը պէտք է հետեւի եւրոպական չափանիշներին, այդ ժամանակ ծրագիրը յաջողութիւն կ՛ունենայ:
Մկրտչեանը նաեւ իր դժգոհութիւնն է յայտնել առ այն, որ Երիցեանը Համաշխարհային բանկի կողմից տրամադրուած ողջ գումարը ծախսել է հեռուստատեսային PR (քարոզչութիւն-Խմբ.) անելու համար, որը, սակայն, որեւէ յաջողութիւն չի ունեցել:
2005 թուականի Մայիսին Հայաստանը որդեգրեց Բոլոնեան համակարգը, որի շնորհիւ մինչ 2010 թուականը Հայաստանի կրթական համակարգը կը դառնայ եւրոպականի նման: Այս ծրագրի հիմնական նպատակն է ուսումը դարձնել կրեդիտային: Այժմ միայն Հայաստանի ամերիկեան համալսարանն է օգտագործում այս համակարգը:
Եվ Լեւոն Մկրտչեանի նախարութեան տարիներին զգալիորեն նվազեց կոռուպցիան կրթութեան ոլորտում, իսկ նախարարութունում ԲՈՒՀ-ական ընդունելության քննությունների ընթացում՝ իսպառ դադարեց: Համաշխարհային փորձն էլ 20%-ով ուժեղացրեց դպրոցի գիտելիք տվող ու քաղաքացի դաստիարակող դերը, ինչի արդյունքում ծնողներն այլևս ստիպված չէին պարտք անել, որպեսզի երեխաները դասախոսի մոտ մասնավոր պարապեն ԲՈՒՀ ընդունվելու նպատակով:
Արամ Մանուկեանն ու Նիկոլ Աղբալեանը հավանաբար երկնքից տեսան Լեւոն Մկրտչեանի ու իր հայաստանցի ընկերների հայրենանվեր ներդրումը կրթութեան բնագավառում: