«Ունենք ընտանիք, որի երեք անդամն աշխատում է: Աշխատանքի մէջ յաճախ առաջանում են լեզուական խնդիրներ, այդ պատճառով մենք ռուսերէն լեզուի դասընթացներ ենք անցկացնում, որպէսզի սպասարկման ոլորտում նուազագոյն ռուսերէնով կարողանան աշխատել», ըսած է ան։
Նայիրա Եդիգարեան նշած է, որ իրենք կը տրամադրեն նաեւ իրաւաբանական, կրթական աջակցութիւն:
«Մենք կրթութիւնը ընտրել ենք որպէս ինտէգրացիայի ամենակարճ ճանապարհ, եւ սիրիահայ ուսանողներին կրթաթոշակ վճարելը արդէն իսկ մեծ գործ է: Բոլոր սիրիահայերը, որոնք մտնում են հանրապետութիւն, արդէն իսկ մեր մասին գիտեն, եղել է դէպք, որ մարդը եկել է գրանցուելու եւ մենք արձանագրել ենք, որ նա ընդամէնը առաւօտեան է եկել Հայաստան, իսկ երեկոյեան՝ մեր կենտրոն: Մենք տալիս ենք նաեւ ֆինանսական օգնութիւն, երբ մարդիկ ծանր կացութեան մէջ են, բնակվարձի հատուցում, համագործակցում ենք զբաղուածութեան պետական ծառայութեան, ինչպէս նաեւ՝ անհատ ձեռներէցների հետ», ըսած է ան։
Պատասխանելով այն հարցումին, որ կա՞ն սուրիահայեր, որոնք ստանալով իրենց անհրաժեշտ աջակցութիւնը դուրս ելած են կեդրոնէն՝ Եդիգարեան դիտել տուած է. «Կենտրոնից դուրս չեն գալիս, մնում են տուեալների բազայում, որովհետեւ նրանք մեր շահառուներն են, եւ նոյնիսկ եթէ չունեն ֆինանսական օգնութեան կարիք, մշակութային միջոցառումներին մասնակցում են: Սա ինտէգրացիային ուղղուած քայլ է»։
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.