Լոս Անջելեսի գաւառի բնակիչներն այսուհետ հնարաւորութիւն ունեն արտակարգ իրավիճակների դէպքում թեքստային հաղորդագրութիւն ուղարկել 911 ծառայութեանը: Նոր համակարգը, որ կոչւում է Text-to-911, հնարաւորութիւն է տալիս այն մարդկանց, ովքեր ունեն լսղողութեան, կամ խօսքի հետ կապուած խնդիրներ, կամ տուեալ պահին խօսելու համար ապահով միջավայր չէ, հաղորդագրութեամբ կապուելու 911 ծառայութեան հետ: Գլենդելի, Բըրբենքի, Լոնգ Բիչի եւ Լոս Անջելեսի բնակիչներն արդէն կարող են օգտուել 911ին հաղորդագրութիւններ ուղարկելու ծառայութիւնից:
Գլենդելի Ոստիկանական բաժանմունքի խօսնակ, սերժանտ Դենիըլ Սաթըլզը յայտնել է, որ հաղորդագրութեան ուղարկելու եւ համակարգի կողմից այն ընդունելու միջեւ ժամանակահատուածը կարող է տարբերուել ակնթարթից մինչեւ մի քանի րոպէ՝ պայմանաւորուած հաղորդակցութիւնը ուղարկած մարդու գտնուելու վայրից եւ բջջային կապի ծառայութիւնից: Այն հասանելի չէ, երբ մարդն օգտւում է ռոմինգ ծառայութիւնից, լուսանկարներ եւ տեսանիւթեր չեն ընդունւում, իսկ հաղորդագրութիւնները պէտք է ուղարկուեն պարզ անգլերէն լեզուով առանց յապաւումների:
Ինչեւէ, հաղորդագրութեան համակարգը չի ենթադրում փոխարինում զանգին: