ԳԼԵՆՏԵԼ.- Կալիֆորնիայի հայ գրողների միութեան (ԿՀԳՄ) գրական-գեղարուեստական յաջորդ երեկոն, որ նուիրւում է Հայաստանի Ա. Հանրապետութեան 100ամեակին, տեղի կ՛ունենայ Մայիսի 25ին, Գլենդել քաղաքի Հայ Երիտասարդաց կենտրոնում (212 Չեսնատ փողոց, Աստուածածին Հայկական եկեղեցուոյ հարեւանութեամբ), երեկոյեան ժամը 7ին:
ԿՀԳՄ բոլոր անդամների մասնակցութիւնը պարտադիր է եւ սպասելի: Թեմատիկ հակիրճ ելոյթների համար՝ նախապէս ցուցակագրուել Այիդա Պօղոսեանի մօտ: Երեկոն կը վարի ԿՀԳՄի վարչութեան գործող նախագահ, արձակագիր եւ երգահան Հենրիկ Անասեանը: Կը տրուի համեստ հիւրասիրութիւն:
(Թղթակցութիւնը՝ ԿՀԳՄէն)