ԵՐԵՒԱՆ.-. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսին տնօրինութեամբ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իր աշխարհասփիւռ թեմերով նախաձեռնած է 1988ի երկրաշարժին հետեւանքով տուժած եւ առ այսօր տնակներու մէջ բնակող ընտանիքներուն բնակարաններով ապահովելու ծրագիր մը:
«Նպատակ ունենալով զօրակցել սոցիալական ծանր պայմաններում բնակուող ընտանիքներին՝ առաջիկայ ամիս, ծրագրի առաջին փուլում, Հայոց եկեղեցու կողմից կ՛ընծայուի տասը բնակարան՝ եօթը՝ Գիւմրի քաղաքում, երեքը՝ Սպիտակում», կը յայտնէ Մայր Աթոռի տեղեկատուական համակարգի տնօրէն Վահրամ քհնյ. Մելիքեան