ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Լոս Անջելես Արթ Շօուն», որ ամենահամապարփակ միջազգային ժամանակակից արուեստի ցուցադրութիւնն է Միացեալ Նահանգներում, կը մեկնարկի Փետրուարի 5ին՝ Լոս Անջելեսի «Քընուենշըն» կենտրոնում եւ կը տեւի չորս օր: Այս տարի ներկայացուած կը լինի քաղաքի պատմութեան մէջ ամենամեծ մշակութային ծրագիրը, որը կը նշանաւորի Լոս Անջելեսի մշակութային բազմազանութիւնը: Յատուկ նախագծի շրջանակում կը ցուցադրուեն Հարաւային Կալիֆորնիայում գործող մշակութային հաստատութիւնները, որ ներառում է «Լակմա»ն, «Բրոդ»ը, Լոս Անջելեսի Մշակութային միութիւնը, (LACMA, The Broad, LA Art Association) եւ այլք: Առաջին անգամ մեծ թիւ են կազմելու նաեւ Եւրոպական տաղաւարները, որտեղ կը ցուցադրուեն ժամանակակից եւրոպացի արուեստագէտների աշխատանքները՝ հիմնականում Իսպանիայից, Իտալիայից եւ Մեծ Բրիտանիայից: Ծրագիրը բազմաժանր է՝ գեղանկարչութիւն, քանդակագործութիւն, լուսանկարչութիւն, ինստոլիացիաներ (զետեղումներ-Խմբ.), պերֆորմինգ արթ (կատարողական արուեստ-Խմբ.), միքս (խառը-Խմբ.) մեդիա:
«Մենք ոգեւորուած ենք նշելու «Լոս Անջելես Արթ Շօու»ի (LA Art Show Show) 25ամեակը բացառիկ ձեռնարկով, որը կ՛արտացոլի Լոս Անջելեսի մշակութային բազմազանութիւնն ու բնաշխարհը», յայտնել է գեղարուեստական համակարգող Մարիսա Կէյիչոլօն:
«Լոս Անջելես Արթ Շօու»ն դարձել է այն ձեռնարկը, որի շնորհիւ քաղաքը յաւակնում է դառնալ ժամանակակից արուեստի առաջատար մայրաքաղաքներից: Դրա վկայութիւնն են՝ աշխարհի տարբեր ծայրերից արուեստագէտների մասնակցութիւնը: