All For Health, Health For All համայնքային բժշկական կենտրոնը իր ծառայութիւնները հնարաւորինս յարմարեցրել է այսօրուայ համավարակի պայմաններին: Մենք շարունակում ենք ընդունել մեր հիւանդներին:
Եթէ բժիշկը անհրաժեշտ չի համարում տեսնել հիւանդին, ապա կազմակերպւում է հեռուստաայցելութիւն: Եթէ այցելութիւնը պարտադիր է` ապա յատուկ անվտանգութեան ապահովութեան դէպքում միայն: Նշանակուած ժամին գրասենեակում սպասում են միայն մէկ այցելուի, որպէսզի հիւանդները միմեանց հետ շփուելու հնարաւորութիւն չունենան:
Նոր հիւանդներին տրւում է ժամադրութիւն նոյն օրը կամ մէկ օր յետոյ: Փաստաթղթային գրանցման հիմնական մասը կատարւում է առցանց: Հիւանդի էլեկտրոնային հասցէին են ուղարկւում լրացման կարիք ունեցող փաստաթղթերը, դրանով իսկ կրճատելով գրասենեակում հիւանդի գտնուելու ժամանակը:
Բուժման ընթացակարգում չեն յետաձգուել ժամադրութիւնները, ռեֆերալները, դեղերի վերանորոգումները: Ինչպէս նախկինում` հիմա էլ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու դէպքում մեր կենտրոնից հնարաւոր է դիմել մեդիքալի կամ անդամագրուել անվճար ծրագրերից որեւէ մէկին:
Մեր գրասենեակում ծառայութիւններ կարող են ստանալ այն մարդիկ, որոնք բժշկական օգնութեան կարիք ունեն, սակայն Միացեալ Նահանգներում ժամանակաւոր են եւ օդուղիների փակման պատճառով չեն կարողանում վերադառնալ իրենց երկիր:
All For Health, Health For All բժշկական կենտրոնում շարունակւում է կ’որոնաւիրուսի թեսթաւորումը` այժմ նաեւ այն մարդկանց համար, ովքեր ախտանշաններ չունեն: Թեսթաւորման կարող են դիմել բոլորը, եթէ անգամ մեր հիւանդները չեն կամ առանց բժշկական ապահովագրութեան են:
Զանգահարէք (818) 738-7774 հեռախօսահամարին: