ԵՐԵՒԱՆ, «Լրագիր».- Պաշտպանության նախարարութեան խօսնակ Շուշան Ստեփանեան յայտնեց, որ Հայաստանի զինուած ուժերը հիմնած են նոր դիրք մը, որ կարելիութիւն կու տայ պատժիչ գործողութիւններու ձեռնարկելու։
«Հիւսիս-արեւելեան սահմանագօտու նոր յենակէտն է: Տեղը պատահական չի ընտրուել. հետախուզական, ինժեներական, միւս ծառայութիւնները համապատասխան տեղազննում են անցկացրել, որոշել հէնց տուեալ տեղանքում նոր դիրք հիմնելու նպատակայարմարութիւնը: Մի քանի տարի առաջ էլ հենց այդ տեղամասում հակառակորդը դիվերսիոն (հետախուզական-Խմբ.) գործողութիւն էր իրականացրել, ինչի հետեւանքով ցաւալի կորուստներ ունեցանք:
«Նոր դիրքը նոր հնարաւորութիւններ է ստեղծել: Այն բարձրադիր գօտում է, իշխող դիրք ունի աւելի արդիւնաւէտ մարտ վարելու համար: Հակառակորդի միանգամից մի քանի դիրք մեր տեսադաշտում է:
«Այժմ դիտարկման ու հսկման մեր հնարաւորութիւնները էապէս աւելացել են: Աւելացել են նաեւ կրակային խոցման հնարաւորութիւնները: Գործնականում այս տեղամասում հակառակորդն այլեւս չի կարող լուրջ գործողութիւններ ձեռնարկել, այլապէս կը պատժուի շատ խիստ: Հէնց դրա համար էլ զօրամասում տուեալ յենակէտն անուանում են «պատժիչ»: