ԼՈՆՏՈՆ, «Ռոյթըրզ».- Արհեստավարժ թենիսի չորս «Կրէնտ սլէմ» մակարդակի մրցաշարքներէն մէկը հանդիսացող «Ուիմպըլտըն» մրցաշարքին կազմակերպիչները հրապարակեցին յառաջիկայ Յունիս 25էն Յուլիս 8 տեղի ունենալիք մրցաշարքին տղոց եւ կանանց առաջին 32 դասուած մարզիկներուն անունները։ Զուիցերիացի Ռոժէ Ֆետերէր եւ պելճիքացի Ժիւսթին Հենէն, որոնք կը գրաւեն աշխարհի ընդհանուր դասաւորման առաջին դիրքերը, դասուեցան առաջին։
Արժանթինահայ Դաւիթ Նալպանտեան, որ 26րդ դասուած է աշխարհի մէջ, դասուեցաւ 24րդ դիրքին վրայ: Ան 2002ին կրցած էր այս մրցաշարքին աւարտականին հասնիլ:
Նաեւ, այս տարուան մրցաշարքին առաջին անգամ ըլլալով կանանց եւ տղոց ախոյեանները պիտի ստանան հաւասար գումար մը (մօտաւորապէս 1.4 միլիոն տոլար), իսկ մրցանակներուն ընդհանուր գումարը պիտի ըլլայ 22.5 միլիոն տոլար:
121րդ մրցաշարքին ընթացքին, Ֆետէրէր պիտի փորձէ յաջորդաբար հինգերորդ անգամ ըլլալով բարձրացնել մրցաշարքին բաժակը, հաւասարելով շուէտացի Պյոռն Պորկի իրագործումին (1976-1980):
Ստորեւ կու տանք տղոց եւ կանանց առաջին տասնեակները.-
1.- Ռոժէ Ֆետերէր (Զուիցերիա)
2.- Ռաֆայէլ Նատալ (Սպանիա)
3.- Էնտի Ռոտիք (Մ. Նահանգներ)
4.- Նովաք Տիոքովիչ (Սերպիա)
5.- Ֆեռնանտօ Կոնզալէս (Չիլի)
6.- Նիքոլայ Տաւիտենքօ (Ռուսիա)
7.- Թոմաս Պերտիչ (Չեխիա)
8.- Էնտի Մըրի (Անգլիա)
9.- Ճէյմզ Պլէյք (Մ. Նահանգներ)
10.- Մարքոս Պակտաթիս (Կիպրոս)
1.- Ժիւսթին Հենէն (Պելճիքա)
2.- Մարիա Շարափովա (Ռուսիա)
3.- Ելենա Եանքովիչ (Սերպիա)
4.- Էմըլի Մորիսմօ (Ֆրանսա)
5.- Սվեթլանա Քուզնեցովա (Ռուսիա)
6.- Աննա Իվանովիչ (Սերպիա)
7.- Սերենա Ուիլիըմս (Մ. Ն.)
8.- Աննա Շախվեթածէ (Ռուսիա)
9.- Մարթինա Հինկիզ (Զուիցերիա)
10.- Տանիէլա Հանթուշովա (Սլովաքիա):
Նկարին մէջ, Ֆետէրէր եւ Պորկ: