Այս տարի Հայաստան Համահայկական հիմնադրամը շարունակում է իր որդեգրած սահմանամերձ համայնքների զարգացման եւ Լեռնային Ղարաբաղից տեղահանուած մեր հայրենակիցներին աջակցելու առաքելութիւնը։ Մարդկային հրատապ կարիքները լուծելու նպատակով հիմնադրամը կազմակերպում է ամէնամեայ հեռուստամարաթոնը (պատկերասփիւռի դրամահաւաքը )` «Քեզ համար, Հայաստան» խորագրի ներքոյ, Նոյեմբերի 23ին։
Կենտրոնանալով սահմանամերձ համայնքների կենսունակութեան բարձրացման եւ տեղահանուած ընտանիքների համար արժանապատիւ կեանքի ապահովման վրայ՝ հիմնադրամը առաջնահերթութիւն կը տայ կենսապայմանների բարելաւմանն ուղղուած նախաձեռնութիւններին: Հրատապ աջակցութեան հետ, հիմնադրամը նախատեսում է իրականացնել միջնաժամկէտ եւ երկարաժամկէտ ծրագրեր, որոնք նախատեսուած են յատկապէս գիւղական վայրերում բնակութիւն հաստատած տեղահանուած ընտանիքների համար:
Ձեր մասնակցութիւնն ու ներդրումը զգալի փոփոխութիւններ կը բերեն մեր հայրենակիցների կեանքում։ Միացէ՛ք եւ նուիրաբերէ՛ք հիմա:
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ