
Լոնդոնի «Քլինգեն» երգչախումբ եւ մշակութային ասոցիացիան (միութիւնը) կազմակերպել էր «Յաւերժ Բախ» խորագրով համերգ-ցուցահանդէս, որը տեղի ունեցաւ Շաբաթ, 2024 թուականի Մարտի 9ին, Լոնդոնի Քենսինգթոն թագաւորական համայնքի Սբ․ Քաթբերթ եկեղեցում:
Միջոցառման պրոդիւսերը (արտադրողը), մենեջերը (տնօրէնը) եւ գեղարուեստական ղեկավարը բրիտանահայ մայեստրօ Սիփան Օլահն էր:
Բեթհովենը, ասել է, որ Բախը (գերմաներէն նշանակում է «առուակ») պէտք է անուանակոչուէր «Meer» (գերմաներեն` «ծով»), քանի որ նրա երաժշտութիւնը շատ մեծ ու անսահման է:
Մայեստրօ Սիփան Օլահն իր գործընկերների հետ շատ զգոյշ է ընտրել երաժշտական ստեղծագործութիւնները` մէկ միջոցառման ընթացքում ներկայացնելու մեծ երաժշտի տարբեր գլուխ գործոցները: Համերգի սկզբում ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Անգլիական եկեղեցու հոգեւորական հայր Փօլ Բեգոթը:
Հանդիսութիւնը Բախի աստուածային Air on the G-ից No 3 սիւիտից` գրուած է լարայինների համար, որը կատարեց «Քլինգեն» կամերային (սենեկային) նուագախումբը` մայեստրօ Սիփան Օլահի ղեկավարութեամբ:
Յաջորդեց դաշնամուրային կոնցերտ թիւ I ռէ մինորը` 3 մասից: Այն հիանալի կատարեց դաշնակահար Վալերի Այվազեանը, ով ժամանել էր Գլազգոյից` Լոնդոնում այս կոնցերտը կատարելու համար: Սա Վալերիի դեբիւտային (սկիզբի) ելոյթն էր Լոնդոնում:
Բախի յայտնի «Bist du bei Mir» արիան` «Երբ դու ինձ հետ ես», կատարեցին հմայիչ սոպրանօ Նարինէ Մալխասեանը եւ դաշնակահարուհի Մարիաննա Աբրահամեանը:
Մէկ այլ վոկալ ստեղծագործութիւն` «Deposuit potentes» արիան Բախի Magnificat-ից, կատարեց յայտնի տենոր Սիփան Օլահն իր «Քլինգեն» կամերային նուագախմբի հետ:


Բախի նուագախմբային սիւիտ No. 2-ը աշխարհում ամենասիրուած երաժշտական ստեղծագործութիւններից մէկն է:
Այս միջոցառման ընթացքում հանդիսատեսը այս գեղեցիկ սիւիտից լսեց «Պոլոնեզ», «Կրկնակի Պոլոնեզ», «Մենուետ» եւ «Բադիներէ» հատուածները` անզուգական ֆլէյտահար Նիկա Փինթերի եւ «Քլինգեն» կամերային նուագախմբի կատարմամբ` մայեստրօ Սիփան Օլահի ղեկավարութեամբ:
20 րոպէանոց ընդմիջման ընթացքում ներկաները վայելեցին Քարդիֆից ժամանած բրիտանահայ նկարչուհի Մարիամ Թորոսեանի գեղանկարների եւ քանդակների ցուցահանդէսը: Մարիամը յատուկ ժամանել էր Ուելսի Քարդիֆ քաղաքից` յատուկ այս միջոցառման ժամանակ Լոնդոնում առաջին անգամ ներկայացնելու իր արուեստը:
Բախի «Herz und Mund und Tat und Leben» կանտատը յայտնի է իր երգչախմբային եւ նուագախմբային «Jesus bleibet meine Freude» – «Յիսուս, մարդու ցանկութեան ուրախութիւն» ստեղծագործութեամբ:
Լոնդոնում գործող բրիտանահայկական «Քլինգեն» երգչախումբը, «Քլինգեն» կամերային նուագախմբի եւ հոբոյահար Ջեք Յակոբ Մուրադեանի եւ մայեստրօ Սիփան Օլահի հետ կատարեցին այս ստեղծագործութիւնը` տպաւորիչ կերպով: Այս ելոյթին յաջորդեց Բախի մէկ այլ գլուխգործոց Դաշնամուրային կոնցերտ No. 5 ֆա մինոր` 3 մասից, որը կատարեց անզուգական դաշնակահարուհի Մարիաննա Աբրահամեանը, որը յատուկ ժամանել էր Գլազգոյից այս երեկոյի բացառիկ միջոցառման համար: Սա Մարիաննայի առաջին ելոյթն էր «Քլինգեն» կամերային նուագախմբի եւ մայեստրօ Սիփան Օլահի հետ:
Բախի Կանտատից «Wir eilen mit schwachen»` «Մենք քեզ ենք ձգտում եւ տենչում, մեր քայլերով, ո՜վ Յիսուս, ո՜վ Տէր փրկութեան» զուգերգը կատարեցին տաղանդաւոր երաժիշտներ` սոպրանօ Հայարփի Եղիկեանը եւ մեցցօ սոպրանօ Հելեն Ռոչշելը՝ «Քլինգեն» կամերային նուագախմբի հետ:
Միջոցառման աւարտին հոբոյի եւ ջութակի համար 3 մասից բաղկացած սքանչելի կոնցերտը կատարցին հրաշալի երաժիշտներ Ջեք Յակոբ Մուրադեանը – հոբօ եւ Պաուլա Գորբանովան – ջութակ` «Քլինգեն» կամերային նուագախմբի հետ` մայեստրօ Սիփան Օլահի ղեկավարութեամբ:

Քենսինգթոնի եւ Չելսիի թագաւորական համայնքի փոխքաղաքապետ Դորի Շմեթերլինգը միջոցառման աւարտին յատուկ ելոյթ ունեցաւ այս հիասքանչ համերգի մասին եւ շնորհակալութիւն յայտնեց Սիփան Օլահին եւ նրա հայ եւ բրիտանացի գործընկերներին իրենց վիրտուոզ (առաքինական) կատարումների համար: Նա նաեւ նշեց, որ այս միջոցառումը Քենսինգթոնում Covid-ի համաճարակից յետոյ Բախին նուիրուած ամենամեծ միջոցառումն էր, եւ ինքը շատ հպարտ է զգում, որ հայերը կարողացել են Լոնդոնի սրտում կազմակերպել այս ճոխ մշակութային անմոռանալի միջոցառումը:
Միջոցառմանը ներկայ էին նաեւ Միացեալ Թագաւորութիւնում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսեանը, Հայ առաքելական եկեղեւոյ Մեծ Բրիտանիայի եպիսկոպոս Յովակիմ Մանուկեանը, Միացեալ Թագաւորութեան հայկական Համայնքային խորհրդի նախագահ Արմանդ Աբրահամեանը, Շնորհք քհնյ. Բաղդասարեանը եւ հայր Զադիկ Աւետիքեանը եւ շուրջ 200 երաժշտասէր հանդիսատես:
KCCA-ի մասին աւելին իմանալու համար այցելէք կայքը:
(Թղթակցութիւնը՝ միութենէն)