Գերյոգնելու ու հիւծուածութեան դէմ պայքարել սկսենք նախ եւ առաջ ստուգելով ախտանշանները: Երբեմն մենք ինքներս չենք էլ գիտակցում, որ հանգստի կարիք ունենք: Եկէ՛ք հետեւենք, թէ ինչպէս է անցնում մեր օրը․
– Օրուայ վերջում դուք ուժասպառ էք եւ նիրհում էք բազմոցին:
– Շաբաթուայ վերջին առաւօտեան անկողնուց վեր կենալը աներեւակայելի դժուար է:
– Հանգստեան օրերին դուք չափից շատ էք քնում:
– Որքան էլ քնէք, դուք միեւնոյն է, յոգնած էք արթնանում:
– Առանց սուրճի անհնար է օրն անցկացնել:
Ի տարբերութիւն այսպիսի ժամանակաւոր յոգնածութեան դէպքերին, որը վերանում է հանգստից յետոյ, լինում է նաեւ հիւծուածութիւն կամ ուժասպառութիւն յիշեցնող ընդհանուր թուլութիւն, որ որեւէ ակնյայտ արտաքին պատճառ չունի:
Նման դէպքերում, ֆիզիկական յոգնածութիւնից բացի, առաջ են գալիս նաեւ յուզական եւ հոգեբանական «հիւծման» նշաններ։ Յոգնածութեան դրուագները կարելի է կրճատել ինքնօգնութեան որոշ միջոցներով: Եթէ դրանք օգուտ չեն տալիս կամ կարծում էք, որ ձեր յոգնածութեան պատճառը ինչ-որ հիւանդութիւն կամ առողջական խնդիր է, դիմէք ձեր բժշկին:
Յոգնած մարդը լաւագոյնը գիտի ինչպէս հանգստանալ: Սակայն խորհուրդ ենք տալիս նաեւ կարդալ մեր այս խորհուրդները․
– Հանգստացէք եւ թոյլ տուէք ինքներդ ձեզ ոչինչ չանել:
– Մի կողմ դրէք հեռախօսը, կարդացէք ինքնազարգացման մասին գրքեր:
– Խաղացէք կենդանիների հետ:
– Գրկէք սիրելիներին:
– Արէք այն, ինչ ժպիտ է պարգեւում, եղէք ստեղծագործական, լսէք ձեր նախասիրած երաժշտութիւնը:
– Ներէք այն մարդուն, որից երկար ժամանակ նեղուած էինք:
– Արէք այն ինչ երկար ժամանակ տարակուսում էինք:
– Ընդմիջում վերցրէք համացանցային սոցիալական (ընկերային) ցանցերից:
– Բաւականաչափ քնէք, մարմնամարզութեամբ զբաղուէք, քայլէք արեւի տակ:
– Փորձէք եօգա կամ մտածողութեան շարժման այլ ձեւեր:
– Կերէք առողջ սնունդ:
Թւում է, թէ ցանկը երկար է, բայց սա ընդամէնը ինքներդ ձեզ սիրելու բանաձեւն է: