
Կոճապղպեղը (ginger) ամրապնդում է մարմնի դիմադրողական համակարգը եւ լաւացնում ընդհանուր ինքնազգացողութիւնը: Պայմանաւորուած կորոնավարակի տարածման հետ, կոճապղպեղի օգտագործումը մեծ տարածում ստացաւ եւ շատերն էին օգտւում դրա օգտակար յատկութիւններից: Փորձենք թուարկել դրանք․
– Կոճապղպեղն օժտուած է հակաբորբոքային, քրտնաբեր, խորխաբեր ու տաքացնող յատկութիւններով, այդ պատճառով էլ շատ օգտակար է գրիպի, հարբուխի բուժման եւ կանխարգելման հարցերում:
– Օգնում է կարգաւորել արեան շրջանառութիւնը, նպաստում է արեան մաքրմանը, խոլեստերոլի մակարդակի նուազմանը, ամրացնում է սրտամկանը եւ անօթների պատերը:
– Օնկոլոգիական (ուռուցքաբանական) հիւանդութիւնների կանխարգելման հիանալի միջոց է:
– Կոճապղպեղը լաւացնում է ամբողջ մարսողական համակարգի աշխատանքը եւ լաւացնում է ախորժակը:
– Օգնում է մարմնից դուրս բերել խարանները եւ թունաւոր նիւթերը
– Նպաստում է մարմնի նիւթափոխանակութեան արագացմանը:
– Հրաշալի օգնական է աւելորդ քաշի դէմ պայքարողների համար:
– Վերացնում է բերանի տհաճ հոտը եւ նպաստում բերանի խոռոչի հիւանդութիւնների բուժմանը:
– Կոճապղպեղն օգնում է նաեւ սրտխառնոցի, յղի կանանց տոքսիկոզի եւ գլխապտոյտի դէմ:
– Օժտուած է ցաւազրկող յատկութեամբ:
– Կոճապղպեղը նաեւ աֆրիոդիզիակ է, նպաստում է սեռական հակման բարձրացմանը:
– Օգնում է յաղթահարել դաշտանային ցաւը:
– Այն լաւացնում է տրամադրութիւնը, օգնում է հանգստանալ եւ ազատուել սթրեսից (ճնշուածութենէն):
– Դանդաղեցնում է ծերացման գործընթացները:
– Լաւացնում է յիշողութիւնը:
Մասնագէտները կարծում են, որ կոճապղպեղը լիովին անվնաս է օրգանիզմի համար, սակայն հազուադէպ կարող է նաեւ կողմնակի ազդեցութիւն ունենալ` այրոց, փորկապութիւն եւ այլն: Բացի այդ` յիշէք, որ անգամ ամենաօգտակար մթերքը չափից շատ օգտագործելու դէպքում կարող է վնասել:
Նիւթի աղբիւրը՝ Sotskiy.am կայք