Creative Armenia-ն յաջողութեամբ աւարտեց Artbox Entrepreneur հեղինակային ծրագիրը, որի նպատակն է անհատ ստեղծագործողներին աջակցել դառնալ ստեղծարար ձեռներէցներ:
Երաժշտութեան, նորաձեւութեան եւ արուեստի այլ ոլորտներից 22 արուեստագէտներ մասնակցեցին Artbox-ի 6շաբաթեայ ծրագրին: Շաբաթական աշխատարանների ընթացքում ծրագրի մասնակիցները աշխատել են փորձագէտների եւ կայացած ձեռներէց խորհրդատուների հետ Հայաստանից, Ֆրանսիայից, Մալթայից եւ Շուէյցարիայից՝ զարգացնելու իրենց անհատական վաճառանիշի առաջխաղացման եւ վաճառքի ռազմավարութիւնները։ Ծրագրի աւարտին 22 արուեստագէտներ ստացել են ընդհանուր 55,000 եւրօ դրամաշնորհ՝ Artbox ծրագրի ընթացքում մշակուած իրենց ձեռներէցութեան ծրագրերն իրականանալի դարձնելու համար։
Artbox Entrepreneur ծրագիրն աւարտած եւ ընդհանուր 55,000 եւրօ դրամաշնորհ (իւրաքանչիւրը 2500 եւրօ) ստացած 22 ստեղծագործողներն են՝ Անահիտ Եազիչեան (նորաձեւութեան ձեւաւորող), Անահիտ Մարկարեան (յօրինող), Արուսիկ Նանեան (երաժիշտ), Միլա Աշխէն Խանձրածեան (նկարազարդող, ձեւաւորող եւ խեցեգործ), Աշոտ Ղազարեան (երաժիշտ), Բէլա Պօղոսեան (բազմաժանր արուեստագէտ եւ համադրող), Էլիզա Բաղդիյեան (երաժիշտ եւ ձեւաւորող), Յակոբ Մաճկալեան (ճարտարապետ), Յասմիկ Սողոմոնեան (nկարիչ եւ ձեւաւորող), Խորէն Միքայէլեան (կիթառահար եւ երաժշտական արտադրող), Լիլիթ Մարտիրոսեան (Նկարիչ եւ նկարազարդող), Լիլիթ Միկոյեան (լուսանկարիչ եւ զարդերի ձեւաւորող), Լիլիթ Մնացականեան (նկարիչ), Լուսինէ Մլքէ Գալստեան (երաժիշտ եւ յօրինող), Մարիամ Պապեան (նկարիչ եւ ձեւաւորող), Մերի Բայաթեան (նկարիչ), Մերի Առաքելեան (ձեւաւորող), Բարտի Մինասեան (յօրինող եւ դասական կիթառահար), Ռալֆ Քէօշկէրեան (յօրինող), Ռաֆայէլ Վարդանեան (երգիչ, երգահան, գործիքաւորող եւ յօրինող), Սոնա Թուրաբեան (ալտահար) եւ Վարդգէս Մանուկեան (շարժանկարիչ)։
«Եւս 22 արուեստագէտներ Artbox ծրագրի շրջանակում դարձան ստեղծարար ձեռներէցներ։ Creative Armenia-ում մենք հաւատում ենք, որ բոլոր ստեղծագործողներն ունեն իրենց արուեստից կայուն եկամուտի հոսք ստեղծելու կարողութիւն եւ ներուժ: Artbox Entrepreneur-ի դերը կայանում է այդ ստեղծագործողներին աջակցելու մէջ արդիւնքի հասնելու համար: Մենք ուրախ ենք, որ արդէն ունենք 50է աւելի անհատ ստեղծագործողներ, որոնք դարձել են անհատ ձեռներէցներ մեր ծրագրի միջոցով», ասաց Creative Armenia-ի ծրագրերի տնօրէն Անուշ Տէր Խաչատրեանը։
Մի շարք ժամանակակից ծրագրերի միջոցով Artbox-ը զարգացնում է առեւտրային կենսունակութիւն, լսարանի աճ եւ ներդրումային ստեղծագործական արտադրանքներ:
Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը յայտնաբերում, զարգացնում ու խթանում է արուեստի տարբեր ոլորտների նորարար ստեղծագործողների։ Artbox-ը ստեղծուել է Creative Armenia-ի կողմից եւ իրականացւում է Հայաստանում Եւրոպական Միութեան նիւթական աջակցութեամբ եւ ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցութեամբ, «Կատապուլտ» ստեղծարար ծրագրի շրջանակներում։
(Թղթակցութիւնը՝ Creative Armenia-էն)