ԵՐԵՒԱՆ, «Փանորամա».– Հայ Յեղափոխական Դաշնակցութեան մամլոյ գրասենեակէն «Փանորամա»ին յայտնած են, որ ՀՅԴն «Բարեւ դաշինք»ին կողմէ արդէն հրաւէր ստացած է, եւ ՀՅԴ Գերագոյն մարմինի անդամ Արմէն Ռուստամեանը պիտի մասնակցի 19 Ապրիլին «Անի» պանդոկին մէջ կայանալիք հաւաքին։
Պատասխանելով այն հարցումին, թէ որեւէ ծրագիր կամ քայլերու շարունակութեան վերաբերող առաջարկ պիտի ներկայացնէ՞ ՀՅԴն այս քննարկման ընթացքին՝ գրասենեակէն յայտնած են, որ այդ մէկը կախեալ է քննարկման ընթացքէն, ուստի այնտեղ կը ճշդուի ատիկա:
Յիշեցնենք, որ 17 Ապրիլին «Փանորամա»ի թղթակիցը Զարուհի Փոստանջեանին հարցուցած էր. «Աղուան Վարդանեանը յայտարարել էր, որ Ապրիլի 19ի միջոցառմանը մասնակցելու համար իրենք «Ժառանգութիւնից» գոնէ ոչ պաշտօնական հրաւէր կամ հեռախօսազանգ են ակնկալում, լինելու՞ է արդեօք այդպիսի զանգ». Զ. Փոստանջեան նշած էր. «Ես կազմակերպչական հարցերով չեմ զբաղւում, բայց եթէ ակնկալում են, նման հրաւէր նրանք կ՛ունենան»:
ՀՅԴի մամլոյ գրասենեակէն նաեւ յայտնած են, որ 19 Ապրիլին ՀՅԴի ներկայացուցիչը անպայման ելոյթ պիտի ունենայ:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.
Մասնակցի, որ ինչ: Որ այնուհետև անխնա քննադատի ժողովրդական շարժումն ու վազի լտպ-ի գիրկը: Չգիտեմ ինչու, այսօր հիշել են ընկեր Հրայր Մարուխյանին: Ափսոս… Եթե լիներ Հրայր Մարուխյանը, Դաշնակցությունն այսքան կաշկանդված ու անճարակ վիճակում չէր լինի: Ինչ են անում հայաստանյան կառույցի ղեկավարները: Վարկաբեկեցին կուսսակցությունը և նստեցին տեղերը: Ուր է Դաշնակցությունը, ուր է ժողովրդի կուսակցությունը…գրասենյակներում նստած: Դաշնակցությունն երես թեքեց ժողովրդից և հայտնվեց հակազգային, իրեն վարկաբեկած հհշ-ի կողքին: Այնքան անելանելի վիճակում է հայտնվել, որ օգնություն է խնդրում վարկաբեկված կուսակցությունից: Ինչ է, դաշնակցությունը մոռացավ 1994 թվականը, երբ լտպ-ն թևքերը քշտքած ի լուր աշխարհի հայտարարեց, որ դաշնակցությունը տեռորիստական կուսակցություն է, և Հրայր Մարուխյանին հայտարարեց անցանկալի մարդ Հայաստանում: Լինելով դաշնակցական, բայց հայաստանյան կառույցից դուրս, ես պահանջում եմ համայն աշխարհի կառույցներից` դաշնակցությունը վերադարձնել ժողովրդին: Այսօր հրապարակում 540 հազար հայ, պահանջում են արդարություն, իսկ ուր է դաշնակցությունը: Դաշնակցությունն զբաղված է ժողովրդի ծոծից ծնված առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին վարկաբեկելով: Ինչու դաշնակցությունը չմասնակցեց նախագահական ընտրություններին: Շատ պարզ, որովհետև ռեսուրս չուներ: Իսկ ով մսխեց այդ ռեսուրսը…դաշնակցական չինովնիկները: 1998 թվականից հետո, այսինքն Հրայր Մարուխյանի մահվանից հետո, ինչ է արել դաշնակցությունը` ոչինչ: Ժողովրդից կտրված, ապրել եւ արարել են իրենց համար, դառել բիզնեսի տեր և այլն: Դաշնակցության հայաստանյան կառույցը իր շարքերից հեռացրեց իսկական դաշնակցականներին, ովքեր ի ծնե դաշնակցական էին: Ինչու: Որովհետև նրանք քննադատում էին, պահանջում էին ի դարձ դաշնակցության կանոնոգրին և հեղափոխական լինելուն: Անձամբ ես, շատ ծառայություններ եմ մատուցել դաշնակցության կառույցներ ստեղծելու գործին, նվիրվել եմ իմ գաղափարախոսությանը և անմնացորդ մինչև այսօր պայքարում եմ իմ գաղափարների համար: 1994 թվականին, երբ Լևոնը փակեց դաշնակցության գրասենյակները, իսկ ես արդեն հեռացված էի կուսակցությունից, ես արեցի այն, ինչ չարեցին շատերը: Ամբողջ աշխարհին լրատվությունը ապահովեցինք մենք` դաշնակցությունից հեռացվածներս, ովքեր ստեղծել էին լրատվական գործակալություն, իսկ շատերը մկան ծակը հազար թումանով էին գնել: Անուններ չեմ տալիս, իրենք շատ լավ գիտեն: Իսկ ինձ խոստացած տունը, որ նրանք խլեցին իմ երեխայի ձեռքից, մինչև այսօր վերադարձնում են: Սա հայաստանյան կառույցի դեմքն է: 2000թվականից ի վեր ես փորձում եմ այդ վիրավորանքը մեջս պահել, հակառակ նրան, որ ցանկացած համապետական ընտրությունների ժամանակ ոչ միայն ես, այլ իմ ծանոթ բարեկամներին համոզել եմ, որ ձայն տան Դաշնակցությանը: Ինչու…որովհետև ես դաշնակցական եմ ծնունդով և արյունով: Բայց գալիս է մի պահ, երբ ցասումդ մեջդ եռում է, և դու ուզում ես գոռալ, ընկեր դաշնակներ /հայաստանյան/ ես ինչ եք անում: Ու բացվում է լեզվիդ կապանքները, այլևս լռել չկա: Շատ բան ունեմ ասելու և գրելու, եթե Դաշնակցության բյուրոն չսթափվի և չկանգնի ժողովրդի կողքին, ոչ թե հայտարարելով, այլ կենդանի իր կառույցներով, եթե իհարկե դրանք գոյություն ունեն: Դաշնակցությունը ժողովրդինն է, և վերադարձրե՛ք այն իսկական տիրոջը…