
ԳԱԳԻԿ ՍԻՄՈՆԵԱՆ
Կ՛աշխատեմ հակիրճ ներկայացնել Հայաստանի տնտեսութիւնը առկայ լճացումից փրկելու համար իմ կողմից մշակուած նախագիծը:
Նախագծի էութիւնը հետեւեալն է.
Ամէն հայից անձնական միջոցների հաւաքագրում «Ընդհանուր գանձարան», անկախ նրա բնակուելու վայրից: Աշխարհում բնակւում է մօտ 10-12 մլն. հայ: Ամէն ոք ներդնում է ինչքան ուզում է կամ ինչքան կարող է: Ոչ մի արժէթուղթ, սա անձնական միջոցների նպատակային նուիրատուութիւն է: «Կառավարման ընկերութիւն»ը՝ յետագայում ԿԸ (ոչ պետական եւ ոչ մասնաւոր կառոյց) ներդնում է այդ միջոցները երկրի միայն արդիւնաբերութեան եւ գիւղատնտեսութեան ոլորտներում:
Առնուազն 50-100 հոգի միաւորւում են եւ գրանցում են «Նոր ձեռնարկութիւն» (ՆՁ):
ԿԸն համատեղ ՆՁի հետ ստեղծում են «Նոր համատեղ ձեռնարկութիւն» (ՆՀՁ) 20-80տոկոս մասնաբաժիններով եւ ԿԸն տրամադրում է ՆՀՁին անգրաւ, անտոկոս առեւտրային վարկ՝ 5-10 տարի մարման ժամկէտով:
ԿԸն ստացուած եկամուտը, հաշուանցելով ծախսերը եւ հարկերը, կրկին ներդնում է արդիւնաբերութեան եւ գիւղատնտեսութեան մէջ, եւ այդպէս՝ շարունակ:
ՆՁն, աւելի շուտ նրա հիմնադիրները, առեւտրային վարկը մարելուց յետոյ, ինչը արդիւնքում կազմում է տրամադրուած գումարի 80 տոկոսը, դառնում են ՆՀՁի սեփականատէրերը:
Դժուար չէ հաշուել «Ընդհանուր գանձարան» մուտքագրուող ֆինանսական միջոցների թուաբանական պրոգրեսիան (առաջդիմութիւնը-Խմբ.), կախուած ՆՀՁների քանակի աւելացման հետ: Օրինակի համար, ընդունենք ամսական ներդրումները կազմում են 10 մլն. ԱՄՆ դոլար: Մօտ 2 տարուց հնարաւորութիւն կ՛ունենանք ամսական ներդնել առնուազն 30-40 մլն. ԱՄՆ դոլար եւ սա ամենահամեստ հաշուարկներով:
Բոլորիդ խնդրում եմ յայտնել ձեր կարծիքը ծրագրի վերաբերեալ:
Կանխաւ շնորհակալութեամբ եւ յարգանքներով:
Յ.Գ.- Ցաւօք, ոչ մի լրատուամիջոց Հայաստանում չի հրապարակում այս ծրագիրը:
ԳԱԳԻԿ ՍԻՄՈՆԵԱՆ, Հայաստանի Տնտեսութեան Զարգացման Նոր Ծրագրի Հեղինակ