
Արգանդի պարանոցի քաղցկեղը մեծ տարածում ունի, սակայն հետեւողական ուշադրութեամբ եւ պարբերական փափ թեսթերի (pop-test) օգնութեամբ այն կարելի է արագ յայտնաբերել եւ կանխարգելել:
Փափ քսուկը լաւագոյն հետազօտութիւնն է, որի շնորհիւ յայտնաբերւում են բջիջների այն փոփոխութիւնները, որոնք կարող են հանգեցնել արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացմանը: Խորհուրդ է տրւում 25ից 61 տարեկան կանանց:
Պապիլոմա վիրուսի՝ HPV (human papillomavirus) թեսթն նոյնպէս հնարաւորութիւն կը տայ յայտնաբերելու եւ կանխարգելելու արգանդի պարանոցի քաղցքեղը: Այս թեսթը պէտք է սկսել 30 տարեկանից յետոյ:
Գինեկոլոգիական զննաթոռի վրայ յատուկ բժշկական գործիքներով բժիշկը բջիջներ է վերցնում արգանդի պարանոցի դրսից եւ ներսից: Քսուկն ուղարկւում է բջջաբանական հետազօտութեան:
Դուք ձեր փափ քսուկի քննութիւնը պէտք է նախատեսէք դաշտանային ցիկլից առաջ կամ յետոյ: Թեսթից առաջ պէտք չէ լուացումներ կատարել, սեռական յարաբերութիւն ունենալ, թամփոն (tampon) կամ հակաբեղմնաւորման հեղուկներ օգտագործել: Ըստ արդիւնքների ձեր բժիշկը կ՛որոշի փափ քսուկի յանձման յաջորդականութիւնը:
Եթէ դրանք նորմալ են, արգանդի վզիկի քաղցկեղ ունենալու հաւանականութիւնը առաջիկայ մի քանի տարիների ընթացքում շատ ցածր է: Բայց դուք պէտք է պարբերաբար բուժզննութիւն ունենաք՝ այդ թւում նաեւ գինեկոլոգիական քննութիւն: Բժիշկը կը զննի արգանդը, ձուարանները եւ այլ օրգանները՝ արտաքին խնդիրները ստուգելու համար:
Արգանդի պարանոցի քաղցկեղի մահացութիւնը հնարաւոր է զրոյացնել, եթէ կանայք տարին մէկ անգամ յանձնեն փափ քսուք, արագ յայտնաբերումից ու կանխարգելումից յետոյ կինը կարող է բուժուել եւ ինքնուրոյն ծննդաբերել: