ԵՐԵՒԱՆ.– Ըստ վիճակագրական տուեալներու, Յուլիս 2013ին Հայաստանի արտաքին առեւտուրի շրջանառութեան տարեկան ցուցանիշը կազմած է 492.6 միլիոն տոլար (202.2 միլիառ դրամ)՝ 2012ի նոյն ժամանակաշրջանին հետ բաղդատելով աւելնալով 13.3 տոկոսով: Ամսական դրութեամբ այս ցուցանիշը աւելցած է 3.1 տոկոսով: Իսկ 2013ի Յունուար-Յուլիսին՝ նախորդ տարուան հետ բաղդատելով արձանագրուած է 3.4 տոկոս աճ՝ 3.189.9 միլիոն տոլար (1.313.4 միլիառ դրամ):
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայութիւնը 2013ի Յուլիսին՝ 2012ի նոյն ժամանակաշրջանին հետ բաղդատելով, արտածման ծաւալը կազմած է 124.5 միլիոն տոլար (51.1 միլիառ դրամ)՝ աճելով 5.7 տոկոսով: Ամսական դրութեամբ անիկա նուազած է 10.2 տոկոսով: Իսկ 2013ի Յունուար-Յուլիսին արտածումը կազմած է 825.4 միլիոն տոլար (339.9 միլիառ դրամ), աճը՝ 9.9 տոկոս:
Ներածման ծաւալը Յուլիս 2013ին՝ 2012ի նոյն ժամանակաշրջանին հետ բաղդատելով՝ կազմած է 368.1 միլիոն տոլար (151.1 միլիառ դրամ)՝ աճելով 15.8 տոկոսով, իսկ ամսական դրութեամբ աճը կազմած է 8.6 տոկոս: 2013ի Յունուար-Յուլիսին՝ 2012ի նոյն ժամանակաշրջանին հետ բաղդատելով՝ աճը կազմած է 2.364.5 միլիոն տոլար (973.5 միլիառ դրամ)՝ աճելով 1.4 տոկոսով:
Արտաքին առեւտուրի բացասական ցուցանիշը 2013ի Յունուար-Յուլիսին՝ 2012ի նոյն ժամանակաշրջանին հետ բաղդատելով կազմած է 1.539.1 միլիոն տոլար կամ 633.6 միլիառ դրամ:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.