ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».– «Յաջորդ տարուայ Յուլիսի 1ից Հայաստանում քաղաքացիական ծառայողների միջին աշխատավարձը կը կազմի ամսական 240-250 հազար դրամ»: 29 Հոկտեմբերին լրագրողներուն հետ ունեցած զրոյցին ընթացքին այս մասին յայտնած է Հայաստանի Քաղաքացիական ծառայութեան խորհուրդի նախագահ Մանուէլ Բադալեանը:
Անոր համաձայն՝ ներկայիս միջին աշխատավարձը կը կազմէ ամսական 120-130 հազար դրամ: Մ. Բադալեանը տեղեկացուցած է, որ քաղաքացիական ծառայողներու աշխատավարձը վերջին անգամ աւելցած է 2007ին: «Սրան վաղուց էինք սպասում, քանի որ աշխատանքի արդիւնաւէտութեան բարձրացման համար աշխատավարձի աճը միշտ սպասւում էր։ Հայաստանում մօտ 8 հազար քաղծառայող կայ, սակայն բարձրանալու են նաեւ պետական համակարգում աշխատող մի քանի տասնեակ հազար մարդկանց աշխատավարձերը», յայտնած է ան։
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.