ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

Նոյեմբերի 30ին, Գլենդելում տեղի ունեցաւ բարեսիրական համերգ, որի հասոյթը բաժանուելու էր Գիւմրիի ծնողազուրկ երեխաներին: Մի քանի տարիներ առաջ այն ունեցել էր իր նախընթացը՝ հաւաքուած 1650 դոլարը տրամադրուել էր 50 մանուկների: Այս տեղեկութիւնները մեզ փոխանցում էր համերգից առաջ ցուցադրուող, Գիւմրիում պատրաստուած վիդէօերիզը՝ ներկաներին հաւաստիացնելու համար նպատակի վաւերականութիւնը:
Պատանի բարերարներն էին Mov-sisyan GuitArt studio-ի՝ կիթառահար Արմէն Մովսիսեանի սաները: Մօտ 40 աշակերտներ իրենց նուագով ու երգով պատրաստել էին բարեգործական համերգ, որից առաջացած գումարը (այս անգամ սպասւում էր աւելի մեծ թիւ) դարձեալ գնալու էր Գիւմրի:
Ապշեցուցիչ յարաբերականութիւն՝ հաւաքուած գումարի եւ այն բաժնեկցած մարդկանց միջեւ:
Ունենք նաեւ ընդամէնը մի քանի օրեր առաջ, Նոյմբերի 28ին, համայն հայութեան կողմից կատարուած նուիրատուութիւնների առասպելական թուերը՝ 22. 6 միլիոն դոլար, դա էլ է փոխանցւում համապատասխան մարմիններին՝ իրագործելու համար համազգային կարեւորութեան ծրագիրներ:
Բարեսիրութիւններ են…