
ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».- Պոլսոյ Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթէշեան Հինգշաբթի, Մայիս 1ին այցելած է Թուրքիոյ վարչապետին նստավայրը եւ հանդիպում ունեցած է վարչապետ Ռեչեփ Թայիփ Էրտողանի հետ:
Թրքական «Միլլիյէթ» թերթը կը հաղորդէ, թէ Էրտողանի հետ հանդիպումէն ետք, Աթէշեան լրագրողներուն յայտնած է, թէ հայերը չեն կրնար չնկատել, որ առաջին անգամ ըլլալով թուրք վարչապետը ցաւակցութիւն յայտնած է հայերուն:
«Չենք ուզեր, որ այս խաղաղութեան ճիւղը չորնայ: Կ՛ուզենք, որ անիկա ծաղկի եւ բերք տայ: Այդ բերքին համար բոլորին աջակցութեան կարիքը կայ: Վարչապետին ուղերձը արժանացած է հայ համայնքի մեծ մասին հաւանութեան: Եկէք ձեռք-ձեռքի տանք եւ խաղաղութեան կամուրջի կառուցման համար դերակատարութիւն ստանձնենք», ըսած է Աթէշեան՝ նշելով, որ կայ նեխած դիակ մը, որուն հոտը կը խանգարէ երկու ժողովուրդներուն յարաբերութիւնը:
Նշենք, որ հակառակ իր յայտնած ցաւակցութեան, վարչապետը կը շարունակէ ուրանալ Հայկական Ցեղասպանութիւնը:
Պոլսի Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթէշեանը հինգշաբթի, մայիսի 1ին այցելել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանին: Ապա թուրքասեր յայտարարութիւններ շռայլելուց յետոյ վայրահաչել է, թե Թուրքիայի և հայության միջև «կայ նեխած դիակ մը, որուն հոտը կը խանգարէ երկու ժողովուրդներուն յարաբերութիւնը»: Այս չԱրամ չարքեպիսկոպոս չԱթեշեանը մեր Մեծ Եղեռնի Ցեղասպանված Բյուրաւոր Նահատակներին է «նեխած դիակ» անվանում և իր իսկ նեխության ժահանքը վերագրում մեր Մեծ Եղեռնի Ցեղասպանված Բյուրաւոր Նահատակներին։ Հայոց Մեծ Եղեռնի Ցեղասպանված Բյուրաւոր Նահատակների նզովքը թող շանթահարի այդ թուրքաբարոյ չարքեպիսկոպոսին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պէտք է չյիշեալ չԱրամ չարքեպիսկոպոս չԱթեշեանին կարգալոյծ անի։ Պահանջում ենք։
Պոլսի Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթէշեանը հինգշաբթի, մայիսի 1ին այցելել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանին: Ապա թուրքասէր յայտարարութիւններ շռայլելուց յետոյ վայրահաչել է, թէ Թուրքիայի և հայության միջև «կայ նեխած դիակ մը, որուն հոտը կը խանգարէ երկու ժողովուրդներուն յարաբերութիւնը»:
Հայ-թուրքական յարաբերութիւնների միջև Հայոց Մեծ Եղեռնի Ցեղասպանութեան Նահատակներն են․ Թուրքիայի բռնազաւթած՝ հայութեան հայրենիքի մեծ մասն է․ հայութեան հարստութիւնների, սեփականութիւնների թուրքերի կողմից դեռևս շարունակուող բռնազաւթումն է․ հայութեան արդարացի պահանջներն են, Հայ Դատն է, որոնք բոլորն էլ մերժում, ուրանում և ժխտում է Թուրքիան։ Այս չԱրամ չարքեպիսկոպոս չԱթեշեանը մեր Մեծ Եղեռնի Ցեղասպանուած Բիւրաւոր Նահատակներին է «նեխած դիակ» անուանում և իր իսկ նեխութեան ժահանքը վերագրում մեր Մեծ Եղեռնի Ցեղասպանուած Բիւրաւոր Նահատակներին։ Հայոց Մեծ Եղեռնի Ցեղասպանուած Բիւրաւոր Նահատակների նզովքը թող շանթահարի այդ թուրքաբարոյ չարքեպիսկոպոսին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պէտք է չյիշեալ չԱրամ չարքեպիսկոպոս չԱթեշեանին կարգալոյծ անի։ Պահանջում ենք։