ԵՐԵՒԱՆ.- Նախօրէին «Bloodvine Media» եւ «Strongman» ընկերութիւնները յայտարարեցին իրենց համատեղ համագործակցութեան՝ սպասուող «1915» ֆիմի մասին: Ֆիլմը հոգեբանական թրիլլեր է, որը պատմում է ժամանակակից պատմութեան ամենասարսափելի դէպքերից մէկի մասին:
«1915»ը համահեղինակներ՝ ռեժիսորներ Կարին Յովհաննիսեանի եւ Ալեք Մուհիբեանի դեբիւտային գեղարուեստական ֆիլմն է: Պրոդիւսեր Թերրի Լէոնարդի («Քանի դեռ ես չեմ վերացել», «Ցուրտը գալիս է գիշերը», «Ամիրա եւ Սեմ», «Որսորդական շունը») եւ միջազգային դերասանական կազմի՝ Սիմոն Աբգարեանի («Կազինօ Ռոյալ», «Սպի», «Գետտ»), Անժելա Սարաֆեանի («Ներգաղթեալը», «Մթնշաղ»), Սեմ Փէյջի («Խենթ մարդ», «Ստուարաթղթէ տնակը»), Նիկոլայ Կինսկու («Եոն Ֆլաքս») եւ æիմ Փիդդոքի (HBO-ի «Տոհմածառը», «Պրեստիժ») համատեղ ուժերով «1915» ֆիլմը նկարահանուել է Լոս Անջելեսում:
Ֆիլմի շնորհանդէսը կը կայանայ 2015թ.ին՝ Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցին: Այն կը ներկայացնի հերոսի վտանգաւոր եւ վիճելի առաքելութիւնը վերակենդանացնելու մոռացուած դժբախտութիւնը: Այն առաջատար դերակատարութիւն կ՛ունենայ այն համաշխարհային շարժման մէջ, որը միտուած է լոյս սփռել նախորդ դարաշրջանում տեղի ունեցած բոլոր ցեղասպանութիւնների վրայ: «1915»ի ներկայութիւնը Հայաստանում կ՛ապահովի կինոնկարի գործընկեր Ռազմավարական եւ ազգային հետազօտութիւնների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ-ACNIS):
«Մենք ակնկալում ենք, որ «1915»ը կը լինի աւելին, քան ֆիլմ», ասել է համահեղինակ-ռեժիսոր Կարին Յովհաննիսեանը, «Մենք այն նկարահանել ենք ոչ միայն իբրեւ գեղարուեստական գործ, այլեւ որպէս հակահարուած՝ ընդդէմ շարունակական լռութեան, անտարբերութեան եւ ժխտողականութեան, որոնք սնել են ցեղասպանութեան մի ամբողջ դարաշրջան»:
«1915»ի ինքնատիպ երաժշտութիւնը մշակել է Գրեմմի մրցանակակիր, երաժիշտ եւ մարդու իրաւունքների ջատագով Սերժ Թանկեանը (System Of a Down): Մանրամասն տեղեկատուութիւն ստանալու համար այցելէք՝ www.1915themovie.com:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.