Քիչ ետք տեղի ունեցած է նաեւ Գագիկ Ծառուկեանի հանդիպումը Ժառանգութիւն կուսակցութեան նախագահ Րաֆֆի Յովհաննէսեանի եւ կուսակցութեան ներկայացուցիչներուն հետ:
Այդ մասին նշուած է ԲՀԿի նախագահի մամլոյ քարտուղար Իւետա Տօնոյեանի հրապարակած հաղորդագրութեան մէջ:
«Արդէն իսկ յայտարարուել էր, որ Եռեակի շրջանակներում տեղի են ունենում երկկողմ հանդիպումներ, որոնց նպատակը Սերժ Սարգսեանի ելոյթից յետոյ Հայաստանում ստեղծուած քաղաքական իրավիճակի քննարկումն է: Բարգաւաճ Հայաստան կուսակցութեան նախագահ Գագիկ Ծառուկեանն այսօր Հանրապետութեան առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի հետ հանդիպումից յետոյ հանդիպել է նաեւ Ժառանգութիւն կուսակցութեան նախագահ Րաֆֆի Յովհաննէսեանի հետ: Հանդիպմանը մասնակցել են ԲՀԿ խմբակցութեան պատգամաւորներ Վարդան Օսկանեանը եւ Ստեփան Մարգարեանը, իսկ Ժառանգութիւն կուսակցութիւնից՝ Ռուբէն Յակոբեանն ու Արմէն Մարտիրոսեանը: Առաջիկայում եւս Եռեակի առաջնորդների հանդիպումների շարքը շարունակուելու է, որից յետոյ կը ներկայացուեն առաջիկայ անելիքները», նշուած է հաղորդագրութեան մէջ։
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.