ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Umpqua բանկը 62 տարի առաջ հիմնադրուել է Օրեգոնում եւ տարիների ընթացքում ընդլայնուել է՝ մասնաճիւղեր հիմնելով տարբեր քաղաքներում: Գլենդելում բանկը գործում է շուրջ մէկ ու կէս տարի եւ հասցրել է ձեռք բերել նուիրուած յաճախորդներ, որոնց թւում են նաեւ հայկական կազմակերպութիւններ ու միութիւններ, կրթական հաստատութիւններ, վաճառատներ:
Umpqua բանկն Արեւմտեան ափի ամենամեծ անկախ համայնքային բանկն է, որ պատկանում է Umpqua քորփորէյշընին (NASDAQ:UMPQ): Այն հիմնուել է 1953թ.ին Օրեգոնի Քենէօնուիլ շրջանում մէկ մասնաճիւղով եւ վեց աշխատակցով: 1972թ.ին, բանկի գլխաւոր գրասենակը տեղափոխւում է Ռոսենբուրգ, եւ ընդլայնուելու արդիւնքում, Umpqua-ն ներկայում ունի 305 մասնաճիւղեր՝ Սիեթըլից Սան Դիեգօ, Օրեգոնի ափից մինչեւ Այդահօ եւ հիւսիսային Նեւադա:
Umpqua-ն առաջարկում է բանկային բազմազան ծառայութիւններ իր մասնաճիւղերում՝ յատուկ ուշադրութիւն դարձնելով սպասարկման ոլորտին: Այս հանգամանքին է ծառայում նաեւ բանկի գրասենեակների իւրատեսակ ձեւաւորումը: Umpqua-ի սրահներում ստեղծուած է այնպիսի միջավայր, որտեղ յաճախորդներն ու այցելուները ոչ միայն օգտւում են բանկային ծառայութիւններից, նաեւ՝ անցկացնում են ժամանցը, յարմարաւէտ միջավայրում տեղեկանում ֆինանսական աշխարհի նորոյթներին, նոր ծանօթութիւններ են ձեռք բերում:
Հարաւային Քալիֆորնիայում բանկը մասնաճիւղեր ունի Լա Մեսայում, Բորեգօ Սփրինգզում, Նիւփորթ Բիչում, Թորանսում, Գլենդելում եւ Օքսնարդում: Առաւել մանրամասն տեղեկութիւնների համար՝ այցելէք umpquabank.com կամ զանգահարէք՝ (818) 844 2555: