«Համերգները տեղի կ՛ունենան Ապրիլի 11ին Տամպերէի (Ֆինլանդիա) համանուն համերգասրահում, Ապրիլի 12ին՝ Կոպենհագենում (Դանիա)՝ Դանիայի Ռադիոյի համերգասրահում, Ապրիլի 13ին՝ Օլբորգի (Դանիա) Միւզիքենս Յուսում եւ Ապրիլի 14ին՝ Օսլոյի (Նորվեգիա) Մայր տաճարում: Համերգին, որպէս մենակատարներ, հանդէս կը գան ջութակահարներ Իզաբել Ֆաուստը (Գերմանիա) եւ Հեննինգ Քրագերուդը (Նորվեգիա), դաշնակահարուհի Մարիաննա Շիրինեանը (Դանիա) եւ թաւջութակահար Ալեքսանդր Չաուշեանը (Մեծ Բրիտանիա): Կատարենք Բեթհովենի, Գրիգի, Չայկովսկու, Շիմանովսկու եւ Խաչատրեանի ստեղծագործութիւններից», յայտնած է Թօփչեան:
Ան նաեւ տեղեկացուցած է, որ, բացի ասկէ, նուագախումբը Մայիսին համերգներով հանդէս պիտի գայ Միացեալ Նահանգներու մէջ, Յունիսին՝ Սանթ Փեթերսպուրկի, Օգոստոսին՝ Պէյրութի, Նոյեմբեր եւ Դեկտեմբեր ամիսներուն՝ Ֆրանսայի, Լեհասանի, Գերմանիոյ եւ Իտալիոյ։
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.