ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ
Մեծագոյնը՝ փոքրաթիւ մի ժողովրդի գլխին հասցուած:
Փոքրաթի՜ւ, սակայն՝ մե՜ծ, մեծ՝ իր արժէքներով, իր մեծերով:
Ու այսօր էլ են սպաննում այդ մեծերին, փոքրերին նոյնպէս: Յիշեցէք Հրանդ Դինքին եւ թրքական բանակի քսանամեայ զինուոր Սեւակին: Բայց նրանք չգիտեն, որ ՀԱՅը միշտ է մեծ, ուր էլ որ նա լինի:
Ու՝ քայլում է հայը, քայլում ողջ հողագնդով մէկ, քայլում՝ քաղաքամայր Երեւանից մինչեւ Լոս Անջելես, Սինգապուրից մինչեւ Փարիզ, Սիտնիից Պէյրութ, Ուրուգուայից մինչեւ Անգլիա, քայլում է հայը արդարութեան ետեւից, քայլում՝ ցանկանալով աշխարհին ապացուցել, որ ինքը կողոպտուած է, խեղանդամ դարձած, բզիկ-բզիկ ու աշխարհացրիւ եղած:
Աշխարհը լսի կամ ոչ, միեւնոյնն է.
– Այդ ես եմ, յաւերժական հայը, եւ ես ամէնուր եմ ու անվախճան, թէեւ, ինչպէս բանաստեղծն է ասում.
– Երբ ինձ խփում են՝ տարերքը տակից, Աստուած վերեւից, թշնամին՝ դէմից, բարեկամը՝ մէջքից, Արեւմուտքն՝ աջից, Արեւելքը՝ ձախից, բայց ես չեմ վերջանում: Ես տեսնում եմ արդէն Ահեղ Դատաստանի օրը:
– Ես Հայաստանն եմ, եւ ինձ սպաննել հնարաւոր չէ, որովհետեւ ես ամէն ինչ եմ, ամէնուր ու անվախճան:
Մեր անվախճան երթին մշտապէս ուղեկից է Եղեռնը: Տասնհինգի Եղեռնը դեռ չթօթափած, մէջտեղ եկաւ Եղեռնը Սումգայիթի եւ Բաքուի:
– Ո՞ւր եւ ինչի՞ էինք շէնացնում ազերիների որջը դեռ անցեալ դարի սկզբներին, նաւթահորեր փնտռում, որպէսզի այդ սեւ զէնքի միջոցով նրանք կարողանային շլացնել եւրոպացիներին:
Մենք՝ միամիտ ու դիւրահաւատ հայերս, պիտի որ ճանաչէինք ազերի կոչուած սովետական թուրքին ու տուն-տեղ չդնէինք նրա որջում, որովհետեւ ոչի՜նչ չի փոխուել նրանց մօտ, նրանք՝ նոյն անօթի, կեղտոտ, մուրացիկ բորենիներն են, եւ ինչպէս բանաստեղծն է ասում.
Նրանց գայիսոնը միշտ ոսկորն է միայն,
Մարդու ող կամ կող, ազդր կամ սրունք,
Եւ ի՜նչ աստծու էլ նրանք դաւանեն՝
Դարձեալ ոսկորի պաշտամունք ունեն։
Մենք արդէն մասնագէտ ենք դարձել ցաւի ու վշտի: Տառապանքի բոլոր համալսարաններն ենք մրցանակով աւարտել:
… Գերութիւն, աքսոր, բռնաբարում, հրդեհ, ջարդ: Այդ է պատճառը, որ, հայն ու Եղեռնը նոյնացել են: Բնութիւնն էլ է դէմ եղել հային: Ուր հայ՝ եթէ ոչ ջարդ ու կոտորած, ապա միշտ երկրաշարժի վախ ու սարսափ:
Գարուն է, Ապրիլ…
Ապրելու Ապրիլ…
Տարիների հոլովոյթի միջից գնալով է՛լ աւելի է ահագնանում Մեծ Եղեռնի արձագանգը: Այսօր Եղեռնի մասին խօսում են ամէնուր, կառավարական բարձր ատեաններում: Եւրոպական երկրների նշանաւոր անձինք օրուայ հարցի են վերածել Հայոց Եղեռնի պատմութիւնը եւ Թուրքիայի համար նպաստաւոր պայմաններ ստեղծելու ճանապարհին, նրա առջեւ նախապայման են դնում Հայոց Եղեռնի ընդունման հարցը:
Երեւակայեցէք.
Մորթուեց մի ամբողջ ժողովուրդ, կենդանի յաւերժութիւն: Մէկ ու կէս միլիոն անթաղ շիրիմ մնաց բաց երկնքի տակ: Մնաց՝ ու սպասում է Ահեղ Դատաստանի օրուան:
Աշխարհի որ ծագում էլ դու հանգրուանես, միեւնոյնն է, քո սիրտը մշտապէս պիտի թակի այն գիտակցութեամբ, որ քո պապերին ու տատերին ոչնչացրել է մի ժողովուրդ (ի՞նչ ժողովուրդ, ցեղախումբ, որի անունն է թուրք…):
«Որտեղի՞ց արդեօք, թուրքին հարց տուէք, որտեղի՞ց այդքան վայրագ մոլութիւն», հարցնում է բանաստեղծը:
Որտեղի՞ց, սիրելիդ իմ Սեւակ, կարծում եմ այն օրուանից իսկ, երբ մեր բառապաշարում երեւան եկան «թօ» բաղաձայնով սկսուող բառերը:
Երբեւէ մտածե՞լ էք, թէ որքա՜ն զզուելի բառեր կան «թօ» բաղաձայնով սկսուող, այսպէս. թալանել, թայֆա, թարախ, թափթփուկ, թուք, թուրք, թրիք, թերմացք, թոյն…
Կարծո՞ւմ էք, որ ժամանակին, է՜ն հեռաւոր օրերին, 301 թուականին, եթէ հայերս քրիստոնեայ չդառնայինք, թուրքը մեր գլխին չէ՞ր բերի Ապրիլի 24ը: Թերեւս… բայց մենք ի՞նչ պիտի կոչուէինք այժմ, պարզապէս թո՞ւրք կամ ոչինչ չասող նման մի բա՞ն:
Թուրք լինելու դէպքում, իր նման պիտի լինէինք թիապաշտ, թշնամի, թլպատող, թշուառական, եւ թմրադեղով սնուած ու մեծացած՝ մինչեւ օրս պիտի լինէինք թմբիրի մէջ: Ու պիտի չտեսնէինք հայի սրբազան թագն ու թագաւորութիւնը, նրա թափն ու սրտի թրթռոցը, պիտի չուտէինք նրա թոնրի լաւաշը, պիտի չճաշակէինք նրա թզենու համեղ պտուղները, ու նրա թառով էլ թառլան-թառլան երիտասարդները պիտի չկարողանային կալատեղը թատերաբեմ դարձրած, իրենց պարերով թնդացնել աշխարհը, որպէսզի քիչ անց կարողանան թփերի տակ համբոյրներ դրոշմել սիրած աղջիկների թշերին:
– Չէ՜, ախպեր, չուզեցինք մենք այդ թուրքին:
Հայ, հայ եղանք ու հայ պիտի մնանք ի գին ամէն ինչի: Եւ որքա՜ն լաւ է հնչում՝ հա՜…ա՜…ա՜յ:
Մի՛ մոռացէք, անգլերէն լեզուի մէջ «հայ» նշանակում է «բա՜րձր», «վսե՜մ», «վե՜հ» եւ միեւնոյն ժամանակ՝ «ողջո՜յն»: Նշանակում է՝ ողջ անգլիախօս աշխարհը իւրաքանչիւր վայրկեանում միլիոնաւոր անգամներ արտասանում է «հայ»ը: Դեռ սրամիտներն էլ անեկդոտ են հնարել:
Հայը հանդիպում է օտարին, վերջինս, որպէս ողջոյն ասում է՝ «Հայ»: Անակնկալի եկած հայը պատասխանում է.
– Վա՜յ, քո ցաւը տանեմ, դո՞ւ էլ ես հայ…
Որքա՜ն գեղեցիկ:
– Այո, հայ, միա՛յն հայ, որպէսզի միշտ համբերութիւն ունենանք համակ ուշադրութեամբ շարժելու օտարի համակրանքը, որպէսզի կարողանանք նրանց հաղորդակից դարձնել մեր հայրենակարօտ հոգիներին, ունենանք բարի համբաւ, հմայենք բոլորին ու մեր համբերութեամբ էլ ունենանք հող, հայի հարսանիք, ճաշակենք համադամ կերակուրներ, խաղանք հաւքաշ ու հոլ, մեր թոռների գլխին էլ հատիկ ցանենք ու դառնանք Հայկի հարազատ ժառանգորդներ եւ հայրենանուէր գործերով դառնանք մեր պապերին արժանի հայորդիներ:
«Թօ» եւ «հօ» բաղաձայններով հիւսուած վերոյիշեալ մտքերն ու բառակապակցութիւնները մի նպատակ են հետապնդում.
Բաւ է սգալ մեր անթաղ միլիոնների համար: Նրանց պահանջատիրութիւնը մեզ է փոխանցուել դեռեւս հարիւր տարի առաջ: Անկարելի է, որ նրանք մոռացութեան մատնուեն: Ընդունուած է ասել, թէ՝ «ժամանակը բուժում է բոլոր վէրքերը». սա այն դէպքը չէ, բարեկամներ:
Հայոց Եղեռնը անդադար արիւնակալած վէրք է: Ինչ էլ անեն մեր «դրացիները», միեւնոյնն է՝ մեր վէրքը սպի չի դառնայ…
Հնարաւոր է, ի՞նչ կայ որ, որպէս դրացիներ, հարեւան պետութիւն, հաշտութեան ինչ որ ձեւեր գտնուեն ապագային: Սակայն դա տեղի կ՛ունենայ միայն այն ժամանակ, երբ բաւարարուեն մեր օրինական պահանջները, եթէ ոչ լիակատար, գէթ այնքանով, որ իրաւական գետնի վրայ կ՛որոշի համայն մարդկութիւնը:
Իսկ մինչ այդ, չի դադարելու մեր պայքարը յանուն արդարութեան:
… Մեզ հայ են ասում, իսկ հայ լինելը պատիւ է ու պարտաւորեցնող: Պարտաւորութեան մէջ առիւծի բաժինը ընկնում է արժանապատուութիւն զգացողութեանը: Ուրեմն, եկէք բա՛րձր արժանապատուութեամբ շարժուենք առաջ՝ մինչեւ գերագոյն նպատակի իրականացումը:
—————————————————————————————————————————-
ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
Donoyan Insurance Agency Inc.
1727 N. Vermont Ave. # 207 Los Angeles, CA 90027
323-663-8541
Group Services
Kahren Beniasians
805 E. Broadway., Suite D
Glendale, CA 91205
818-247-2400
Գազան Թուրքին կատարած ցեղասպանութեան
զոհ գացած մէկ ու կէս միլիոն զոհերու յիշատակին
Խունկ ու Աղօթք իրենց՝ անմեղ հոգիներուն
Սարգիս Աղազարեան
—————————————————————————————————————————–