ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկահայ ղեկավարներու հետ Ապրիլ 21ի յետմիջօրէին կայացած հանդիպումի մը ընթացքին, Միացեալ Նահանգներու նախագահ Պարաք Օպամայի անձնակազմի պետ Տենիս ՄըքՏանա եւ նախագահի ազային ապահովութեան խորհրդականի տեղակալ Պեն Ռոտզ հաստատած են, թէ Օպամա այս տարի եւս որոշած է Հայոց Ցեղասպանութիւնը չճանչնալ Ապրիլ 24ին հրապարակուելիք եւ հարիւրամեակին նուիրուած իր տարեկան յայտարարութեան մէջ։
«Թուրքիոյ անձնատուր ըլլալու նախագահին կեցուածքը ազգային ամօթ մըն է եւ յստակօրէն դաւաճանութիւն մըն է՝ իրականութեան եւ վստահութեան», յայտարարեց Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի ատենապետ Քեն Խաչիկեան, աւելցնելով. «Մինչ աշխարհի ուշադրութիւնը կեդրոնացած է Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակին ոգեկոչման ձեռնարկներուն վրայ, նախագահ Օպամա ցաւալիօրէն մեր երկրի բարոյական դիրքը պիտի օգտագործէ ոչ թէ ճշմարտութիւնը պաշտպանելու, այլ պարտադրելու օտար երկիրի մը գրաքննութեան հրահանգը։ Ան գործնականին մէջ Ռեչեփ Էրտողանին յանձնած է Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ Միացեալ Նահանգներու քաղաքականութիւնը»։
«Իբրեւ ամերիկահայեր եւ հակառակ նախագահ Օպամայի յաջորդական անձնատուութեանց, պիտի շարունակենք, մեր դաշնակիցներուն հետ միասին, յաւելեալ կորովով ու կամքով, Հայոց Ցեղասպանութեան արդար լուծումը գտնելու պայքարը», եզրակացուցած է Խաչիկեան։
Նախագահ ընտրուելէ առաջ, Օպամա խոստացած էր ճանչնալ իր կողմէ իսկ «անհերքելի» որակուած Հայոց Ցեղասպանութիւնը։
Dear Mr. Obama you as the President of the USA were virtuously expected to be In a much more stronger position with greater political confidence and proud, against any allied country specially a country like Turkey. The definite score specially in this course is that : FIRST they need you, SECONDLY you need them, Not ” VICE VERSA ” .
Unfortunately Mr. Obama failed to become a worthy president of USA, this great country of ours. He has found his equal in the slippery personality of turkish president.
Do not trust Obama anymore. Turkey fooled him and he fooled us! What a shame.
Հռոմի պապի կողմից «ցեղասպանություն» բառի արտասանությունից հետո աշխարհը սպասում է ՄՆ Նախագահին:
Արդյո՞ք Նախագահ Օբաման կարտասանի ցեղասպանություն բառը, և ի՞նչ կհետևի դրան:
ՄՆ Ուրուգվայ չէ:
ՄՆ կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ընդունումը աշխարհում աշխարհաքաղաքական փոփոխություններ է ենթադրում:
ՄՆ կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ընդունումը նշանակելու է, որ ՄՆ որոշում է կայացրել Հայոց ցեղասպանության հետ կապված աշխարհաքաղաքական փոփոխություններ իրականացնել աշխարհում:
Որևէ մեկը կարո՞ղ է ասել, կա՞, տեսնո՞ւմ է այնպիսի նախանշան, որ ՄՆ պատրաստ է, կամ արդեն որոշում է կայացրել Հայոց ցեղասպանության հետ կապված աշխարհաքաղաքական փոփոխություններ իրականացնել աշխարհում:
Անձամբ մենք նման նորություն, ՇԱՏ ՄԵԾ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՄՆ կողմից աշխարհում Հայոց ցեղասպանության հետ կապված աշխարհաքաղաքական փոփոխություններ իրականացնելու որոշում, կամք չենք տեսնում:
Ներկա պայմաններում եթե այդ բառը՝ «ցեղասպանություն» բառը՝ արտասանվի հենց այնպես, առանց համապատասխան աշխարհաքաղաքական փոփոխություններ ենթադրելու, ապա ավելի լավ է ընդհանրապես «ցեղասպանություն» բառը այս անգամ էլ չարտաբերվի:
Հայերս պետք է միամիտ չլինենք:
Ուշադիր պետք է լինենք ոչ թե բառերի նկատմամբ, շունչներս պահած սպասենք Նախագահ Օբամայի կողմից «ցեղասպանություն» բառի արտաբերմանը, այլ սառնասրտորեն սպասենք հետևելի իրադարձություններին:
ԽՄ-ն փլուզվեց, նրան փոխարինում է նոր Ռուսաստանը, սակայն Արցախի հարցը մինչև օրս անլույծ է:
Հայերս պետք է միամիտ չլինենք:
Ռուսաստանը Արցախի հարցը ի նպաստ հայերի կլուծի միայն այն դեպքում, երբ Արցախի հարցի հայերին ի նպաստ որոշումը նպաստավոր կլինի նախ և առաջ Ռուսաստանի համար:
ՄՆ Հայկական հարցի լուծումը ի նպաստ հայերի կորոշի միայն այն դեպքում, երբ հայերին ի նպաստ որոշումը նպաստավոր կլինի նախ և առաջ ՄՆ համար:
Տարիներ առաջ, երկա՜ր տարիներ առաջ բանաձևել էինք Հայկական բարձրավանդակում հայկական երկփեղկված աշխարհաքաղաքականության գաղափար-տեսությունը. իբրև Հայկական հարցի լուծման միջոց:
Հայկական քաղաքականությունում և լեքսիկոնում շրջանառության մեջ դրվելու համար մատնանշվել են նոր հասկացություններ, նորովի են դիտարկվել և որակավորվել պատմական, աշխարհաքաղաքական ինչ-ինչ իրողություններ՝ հատկապես իբրև քաղաքացիական պատերազմ ընդունված, սակայն իրականության մեջ. Աշխարհում, առաջին հերթին Եվրոպայում պրոլետարիտի դիկտատուրա հաստատելու համար մղված պատերազմի մասին պատկէրագումը:
Այդ գաղափար-տեսությունը նախ և առաջ ենթադրում է հայկական երկու գլխավոր կենտրոն, պայմանականորեն մեկը համարում ենք, ընդունում ենք Երևանը, մյուսը Էրզրումը՝ մինչև Էրզրումի հայկական ենթակայության անցումը՝ այլ համապատասխան վայր:
Հասկանալի է, որ կան, կամ ենթադրվում են այլ ենթակենտրոններ ևս՝ Արևելյան Հայաստանում այսօր Ստեփանակերտն է, վաղը Ախալցխան, Կարսը և այլն: Արևմտյան Հայաստանում՝ Խարբերդը, Սեբաստիան, նաև Ադանան:
Հայկական բարձրավանդակում հայկական երկփեղկված աշխարհաքաղաքականությունը ենթադրում է նաև ենթակաների վերաբերյալ՝ հայկական կողմից համապատասխան փեղկից հայկական համապատասխան աշխարհաքաղաքականություն իրականացնող կողմին ներկայացվող (ենթակայական) պայմանը: Ո՞ւմ դրածոն է նա: Եթե անկախ հայկական (բացարձակապես անկախ) կողմ կամ իշխանություն է (հանդիսանում), ապա ինչպիսի՞ աշխարհաքաղաքական կողմ-ուղղություն է վերցրել կամ վերցնելու, որի արդյունքում տվյալ հայկական տարացքի նկատմամբ աշխարհաքաղաքական վճռորոշ ազդեցություն ունեցող գերտերության՝ Ռուսաստանի կամ ՄՆ՝ կողմից, և Արևելյան Հայաստանում, և Արևմտյան Հայաստանում հայանպաստ անխախտ որոշումներ ընդունվեն:
Արևելյան Հայաստանում Արցախի անլույծ հարց ունենք: Արցախի հարցում շատ վաղուց կարող էինք աննպաստ հանգուցալուծման ականատես եղած լինել, սակայն բարեբախտաբար ադրբեջանական կողմն էլ Ռուսաստանին բավարարելի հստակ դիրքորոշում չունի, այլ ընդհակառակը:
Երևանում իրադարձությունների սխալ ընթացքի դեպքում կարող ենք Դոնբասից ավելի վատ իրադարձությունների առջև հայտնվել:
Գալով ՄՆ Նախագահի կողմից «ցեղասպանություն» բառի արտասանությանը. Նախագահ Օբաման այդ բառը կարտասանի և դրան հայանպաստ աշխարհաքաղաքական իրադարձություններ կհետևեն միայն այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները ոչ միայն աշխարհաքաղաքական վնասներ չեն կրի, այլև աշխարհաքաղաքական նոր շահեր ձեռք կբերեն:
Խնդիրը անչափ լուրջ և կարևոր է, վերաբերում է ՄՆ ռազմական, տնտեսական և այլ անվտանգությանը:
Նույնիսկ աշխարհի ամենաբարոյական որոշումը, որը չի համապատասխանի այդ անվտանգության ապահովմանը, չի ընդունվի:
Դրա համար կարևոր պայման է Արևմտյան Հայաստանի հայությանը ներկայացնող ենթակայի պարագան.
Որքանով է այն վստահելի լինելու ՄՆ վարչակազմի, ընդհանրապես ամերիկյան պետության և հասարակության համար:
Կխնդրեինք հանրությանը ծանուցել (ծանոթացնել, տեղեկացնել ՄՆ վարչակարգի մոտ իբրև հայության ներկայացուցիչներ ճանաչված, ընդունված հայորդի անձանց:
Լավ կլինի նրանց հետ հանդիպումներ կազմակերպել՝ և խմբովի, և անհատաբար: Դա շատ կարևոր է ՄՆ Նախագահի կողմից հայության ի նպաստ որոշումը հասունացնելու և կայացնելու համար: