
«100 Լուսանկարչական Պատմութիւններ Հայոց Ցեղասպանութեան Մասին» Յատուկ Նախագծէն
Լուսանկարից անհոգ ու անմեղ աչքերով նայող երեխաները Մուշի որբանոցի հայ սանուհիներն են իրենց ուսուցչուհու Մարգարիտի հետ: Լուսանկարն արուել է «Կանանց առաքելութեան աշխատողներ» սկանդինաւեան կազմակերպութեան անդամ, նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինէ Բիոռնի կողմից: Մինչեւ 1915 թուականի ողբերգական իրադարձութիւնները Բոդիլ Բիոռնն աշխատել է Մուշի եւ Մեզրէի որբանոցներում:
1915 թ. ամրանը՝ Մուշի հայ բնակչութեան կոտորածների ժամանակ, քաղաքը հրկիզուեց թուրքական բանակի կողմից. հազարաւոր հայեր ողջակիզուեցին իրենց տներում: Ուսուցչուհի Մարգարիտը եւ իր աշակերտները, համաձայն լուսանկարի դարձերեսին Բոդիլ Բիոռնի թողած գրութեան, նոյնպէս ողջակիզուել են: Թուրքական ոճրագործութիւնների ականատես քոյր Բոդիլը հոգեկան խոր ապրումներ է ունենում՝ մէկ օրում կորցնելով որբանոցի իր սաներին, որոնց իր մայրական ջերմ սէրն ու գուրգուրանքն էր տուել տարիներ շարունակ: Անօգնական երեխաների ճիչերն ու օգնութեան կանչերը դաջուեցին Բոդիլ Բիոռնի յիշողութեան մէջ:
1916 թուականին, կրկին վերադառնալով Մուշ, Բոդիլն իր հայազգի օգնական Կարապետ Եղիազարեանի հետ քաղաքի փողոցներից եւ լքուած տներից հաւաքում է 34 որբ տղաների ու աղջիկների, կերակրում եւ ապաստան է տալիս նրանց՝ փրկելով վերահաս մահից, ինչը դժբախտաբար նա չկարողացաւ անել իր որբանոցի սաների պարագայում:
«Իմ որբերին կորցնելուց յետոյ ես հոգեպէս շատ տանջուեցի, սակայն ծանր յուսահատութիւնն ինձ չընկճեց, որպէսզի անմիջապէս հեռանայի, վերադառնայի իմ հայրենիք: Հինգ ամիս մնացի Խարբերդում: Անհամբեր սպասում էի մի առիթի, որ նորից կարողանայի Մուշ վերադառնալ եւ հետաքրքրուել՝ գուցէ իմ որբերից մի քանիսին կենդանի գտնէի, սիրտս հանգստանար»: (Մուշ, 1916 թ.)
ԲՈԴԻԼ Բիոռն
Նորվեգացի միսիոներուհի
Հայոց Ցեղասպանութեան ականատես
«100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ» գրքից – See more at: http://www.genocide-museum.am/arm/15.04.2015-100photos.php#sthash.i4hqUnH9.dpuf
————————————————————————————————————————-
ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
In loving memory of our grandparents
Dr. Chris
& Dr. Laurie Chalian
Saro, Ari & Armen
—————————————————-
Փօլ Պաղտատլեան
Մեր տաղանդը,
մեր սիրտը
եւ մեր հոգին՝
մատաղ մեր ազգային Դատին
Փօլ Պաղտատլեան իր կեանքը
այս նշանաբանով առաջնորդեց
Քոյրը՝ Անահիտ Պաղտատլեան-Օհաննէսեան
Քրոջ դուստրը՝ Սիլվի Պաղտատլեան
————————————————————————————————————————-