Լիմոնի բազմաթիւ հրաշալի յատկութիւնների հետ միասին՝ այն կարելի է օգտագործել նաեւ այլ պարզ նպատակների համար: Մի քանի խորամանկութիւններ՝ թէ ինչպէս օգտագործել լիմոնի կեղեւները տնտեսութեան մէջ: Նշենք, որ կեղեւը նոյնպէս մեծ քանակութեամբ վիտամին C, կալցիում եւ պոտասիում է պարունակում:
Կեղեւները կարելի է աւելացնել ցանկացած տեսակի ձէթի մէջ, ձէթին լիմոնի հաճելի բուրմունքը փոխանցելու համար:
Սառոյցի խորանարդներ պատրաստելիս լիմոնի քերած կեղեւ դրէք ջրի մէջ: Այն ոչ միայն գեղեցիկ կը լինի, այլ խմիչքին հաճելի համ կը փոխանցի: Աղբամանի տհաճ հոտը վերացնելու համար, տարրայի յատակին լիմոնի կեղեւ դրէք: Հիանալի միջոց է մրջիւններից ազատուելու համար: Լինոմի հիւթը քամէք դրան ճեղքերին կամ հնարաւոր այլ անկիւններին, որը կ՛արգելի մրջիւններին առաջ անցնել: Եւ պարզապէս քամած լիմոնի կեղեւն օգտագործէք խոհանոցի սեղանի կամ լուացարանի մակերեսները մաքրելու եւ հաճելի բուրմունք տարածելու համար: Լիմոնի բնական թթուայնութիւնը հակաբակտերիալ յատկութիւն ունի:
Կեղեւն օգնում է պահպանել առողջ մաշկը եւ կանխում վաղաժամ կնճիռների առաջացումը, պիգմենտացիայի խանգարումները եւ այլն: Կեղեւը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնց շնորհիւ այն նպաստում է մաշկի թունաւոր նիւթերի չէզոքացմանը: Լիմոնի հիւթից եւ կեղեւից պատրաստուած դիմակները կ՛օգնեն ճերմակացնել ու հարթեցնել ձեր մաշկը:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.