ԵՐԵՒԱՆ.– Շաբաթավերջին աւարտեցաւ յունահռոմէական ըմբշամարտի Սպանիոյ «կրան փրի» անուանումը կրող 15րդ միջազգային մրցաշարքը:
Լեւոն Ջուլֆալակեանի ղեկավարութեամբ Հայաստանի հաւաքականը տիրացաւ 3ական ոսկի եւ արծաթ ու 1 պրոնզ մետալի։ Այս մասին գրած է Հայաստանի ըմբշամարտի ֆետերասիոնի կայքը:
Ոսկի մետալներու տիրացան Վարշամ Բորանեան (71 քկ), Էտուարդ Սարգսեան (80 քկ.) եւ Արթուր Ալեքսանեան (98 քկ.) արծաթ մետալի՝ Արամ Ջուլֆալակեան (66 քկ.), Արսէն Ջուլֆալակեան (75 քկ.) եւ Արթուր Շահինեան (85 քկ.), իսկ պրոնզ մետալի՝ Ռաֆայէլ Ալքեսանեան (71 քկ.):