ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Աշխարհը մեր մտածածի ու արածի արտացոլումն է,
Որ պատկերւում է մեր առօրեայում:
Օրօրիր օրօրոցը քո կեանքի,
Որ մէկն է աշխարհի օրօրոցներից,
Որ օրoրւում է
Երկնքի լազուր գմբէթի տակ
Վայելքներով կամ տառապանքներով.
Զգա՛ հովի երաժշտութիւնը,
Շառաչի՛ր փոթորկի որոտի հետ,
Լեռների անշարժութեան ահագնութեամբ,
Կամ ծովերի ծփանքի խտղըտանքով:
Օրօրուիր ու ապրիր կեանքդ:
Հսկի՛ր մտածումներիդ վրայ,
Որովհետեւ դրանք դառնում են բառեր:
Հսկի՛ր բառերիդ վրայ,
Որովհետեւ դրանք դառնում են արարքներ:
Հսկի՛ր արարքներիդ վրայ,
Որովհետեւ դրանք դառնում են բնաւորութիւն:
Հսկի՛ր բնաւորութեանդ վրայ,
Որովհետեւ դա դառնում է նկարագիր:
Հսկի՛ր նկարագրիդ վրայ,
Որովհետեւ դա դառնում է ճակատագիր,
Եւ ճակատագիրդ դառնում է քո կեանքը,
Քո բանն ու գործը աշխարհում,
Որ ինչքան մօ՛տ լինի ճշմարտութեանը,
Կը լինի աւելի լաւ:
Ուսանիր կեանքի բառն ու բանը: