ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».- Սեպտեմբերի 20ին, Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում՝ Եղէգնաւան բնակավայրի շրջանում, ռուսաստանցի սահմանապահները ձերբակալել են հայ–թուրքական պետական սահմանն ապօրինի հատած անյայտ անձի: Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչութեան մամուլի ծառայութիւնը յայտնում է, որ սահմանապահ կարգադրախումբը մի քանի րոպէի ընթացքում ձերբակալել է չարագործին, որը 1972ին ծնուած, Թուրքիայի Հանրապետութեան քաղաքացի է: Ձերբակալուածի խօսքով՝ ինքը Իգդիրի նահանգի Արալըքի գաւառի Գէօդաքլը բնակավայրում հովիւ է աշխատում: Պետական սահմանն հատել է հօտից յետ մնացած խոշոր եղջերաւոր անասուններին որոնելու համար:
Վարկածը ստուգում են իրաւապահ մարմինները, որոնք կը պարզեն նաեւ կատարուածի հանգամանքները: