ԵՐԵՒԱՆ, «ՓանԱրմինիըն».- «Smithsonian» ամսագիրը իր վերջին թիւով անդրադարձած է Հայաստանի գինեգործական զբօսաշրջութեան: Ստորեւ կը ներկայացնենք նշեալ յօդուածին ամփոփումը՝ ներկայացուած «ՓանԱրմինիըն»ի կողմէ:
«Վայոց Ձորի խաղողի այգիներում կը բացուեն գինու համտեսի շարժական սրահներ (Wine Cubes), որոնք կը զարգացնեն երկրի գինեգործական տուրիզմի արդիւնաբերութիւնը:
Հայաստանի հարաւարեւելեան անկիւնում՝ գինեգործութեան հնագոյն շրջանում գտնուող այս խաղողի այգիները մշակուել են հայ գերդաստանների չորս սերունդների կողմից: Semina Consulting-ը, որը Վայոց Ձորի խաղողագործների աջակցութեան եւ գինեգործութեան զարգացման խորհրդատուական ընկերութիւն է, Օne Armenia-ի հետ նախաձեռնում է Farm-to-Bottle ծրագիրը: Դրա շրջանակում կը ստեղծուեն գինու համտեսի սրահներ՝ գինեգործութեան զբօսաշրջութիւնը Հայաստանում զարգացնելու նպատակով: Ծրագրի իրականացման համար անցկացուող դրամահաւաքի մեծ մասը՝ մօտ 62,000 դոլարը, յատկացուելու է շինարարարական աշխատանքներին:
Գինու համտեսի բացօթեայ սրահները կը տրամադրուեն խաղողագործներին՝ իրենց արտադրանքն անմիջապէս սպառողներին ներկայացնելու համար: Համտեսի սենեակներից բացի, կը կառուցուի հանգստի սենեակ:
Նախագծի հեղինակները յոյս ունեն, որ սա կը մեծացնի հետաքրքրութիւնը Հայաստանի Վայոց Ձորի մարզի նկատմամբ, որը յատկապէս վերջին տարիներին «վերածնունդ» է ապրում գինեգործութեան ոլորտում: Արենիում յայտնաբերուել են գինու հնագոյն մառաններ: Ինչպէս նշում է Semina Consulting-ի գործադիր տնօրէն Վահէ Քէօշքուէրեանը, հնավայրը փաստում է, որ Հայաստանը գինեգործութեան հայրենիքն է: Արենիի գինու քարանձաւներում դեռեւս համտեսման սրահ չկայ: Մշակոյթի նախարարութիւնը վերջերս յայտարարել էր, որ նախատեսում է հնարավայրը եւ շրջակայ քարանձաւները զբօսաշրջային այցելութիւնների վայր դարձնել:
Farm-to-Bottle-ի հեղինակաները յոյս ունեն գինեգործութեան նոր տեխնոլոգիաներ սովորեցնել գինեգործներին: Ակնկալւում է, որ զբօսաշրջիկները 2018ի Յունիսից կը կարողանան այցելել Հայաստանի առաջին գինու համտեսի սրահները եւ ձեռքբերել 5-7 դոլար արժէքով մէկ շիշ գինի՝ Վայոց Ձորի խաղողի այգիներում տեղակայուելիք համտեսի սրահներից»: