Մենք մի այսպիսի բառ ունենք՝ «հոգեպահուստ»: Խօսքն այս դէպքում խնայուած միջոցների մասին է: Բայց ի՞նչ կապ ունի հոգին թաքցուած փողերի հետ: Սրա բացատրութիւնը կարելի է գտնել հնագոյն հաւատալիքների մէջ: Մեր նախնիները կարծում էին, թէ մարդու հոգին մարմնի վրայ տեղադրուած է պարանոցի շրջանում, երկու անրակների միջեւ ընկած փոսիկում: Ու քանի որ շատերն իրենց գումարը պահում էին ծոցում՝ «հոգուն» մօտիկ կամ վզից կախ տուած քսակում, այդ պատճառով էլ դա կոչուեց հոգեպահուստ:
ՅՈՎԻԿ ՉՐԱԽՉԵԱՆԻ «ՊԼՈԿ»ԷՆ