ՅԱՍՄԻԿ ԲԱԲԱՅԵԱՆ
2017ն էլ նախորդ տարիների նման Հայաստան աչքի ընկաւ սպորտային մեծ նուաճումներով, անակնկալ ձեռքբերումներով ու յաջողութիւններով:
Լաւագոյնը լինելն, իսկապէս, բարդ ու պատասխանատու աշխատանք է, սակայն մեր մարզիկներն այդ առաքելութիւնը պատուով են կատարում:
Mediamax Sport-ն առանձնացրել է այն մարզիկներին, ովքեր ողջ տարուայ ընթացքում մինչեւ վերջ պայքարեցին, չյանձնուեցին, հաւատացին իրենց ուժերին ու հասան նոր բարձունքների: Նրանցից ոմանք այդ նուաճմանն առաջին անգամ հասան, միւսներն էլ շարունակեցին կրել առաջինը լինելու պատիւը:
98 ՔԱՇԱՅԻՆ ԿԱՐԳԻ
ՀԱՅԿԱԿԱՆ ՈՍԿԻՆ.
ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ
Արթուր Ալեքսանեանը հերթական տարին նշանաւորեց ոսկէ մեդալով: 2014 թուականի Աշխարհի առաջնութիւնից յետոյ ոչ մի ըմբիշի այդպէս էլ չի յաջողւում նրա քաշային կարգում առաւելութիւնն իր ձեռքը վերցնել:
Թէեւ այս տարուայ Եւրոպայի առաջնութիւնում նա ընդամէնը 3րդն էր, բայց դրանից 3 ամիս անց կրկին տեսանք յաղթող Արթուր Ալեքսանեանին:
98 կգ. քաշային կարգում արդէն 4 տարի է միայն նա է ոսկիներ նուաճում՝ Տաշքենդից, Լաս Վեգասից, Ռիոյից ու Փարիզից բոլոր մեդալները Հայաստան են ուղեւորուել:
Փարիզում էլ նա շարունակեց ԱԱներում իր անպարտելի շարքը, գործեց վստահ, գեղեցիկ ու իրեն յատուկ հանգստութեամբ: Արդիւնքում նուաճեց Աշխարհի 3րդ անընդմէջ ոսկէ մեդալը:
«Բոլոր յաղթանակներս իւրայատուկ են ինձ համար, շատ ծանր աշխատանք է տարուել դրանց հասնելու համար: Աշխարհի առաջնութիւններում հեշտ մրցակիցներ չեն լինում: Հպարտ եմ, որ դարձայ աշխարհի եռակի չեմպիոն:
Շարունակելու եմ ձգտել նոր տիտղոսների, փորձելու եմ մինչեւ 2020թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերը կայանալիք բոլոր մրցաշարերում առաւելութեան հասնել»:
ՄԵՐ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԵՍՊԱՆԸ. ՀԵՆՐԻԿ ՄԽԻԹԱՐԵԱՆ
2017ը չափազանց հակասական ստացուեց Հայաստանի հաւաքականի աւագի համար: Տարուայ առաջին 6 ամիսներին նա փայլում ու գոլերի հեղինակ էր դառնում եւրոպական ստադիոններում (մարզական համալիրներու մէջ-Խմբ.)՝ օգնելով «Մանչեսթեր Իւնայթեդ»ին նախ հասնել Եւրոպայի լիգայի եզրափակիչ, ապա գոլերից մէկի հեղինակը դարձաւ ու իր համար ճանապարհ հարթեց դէպի Չեմպիոնների լիգա:
Մխիթարեանը իրականացրեց նաեւ իր վաղեմի երազանքներից մէկը՝ եռագոյնն ուսերին բարձրացրեց Եւրոպայի լիգայի գաւաթն ու այդ նուաճմանը հասած առաջին հայ ֆուտբոլիստը դարձաւ:
«Այնքան երջանիկ էի Եւրոպայի լիգայում յաղթելու համար: Ստոքհոլմում գոլ խփելն ու գաւաթը բարձրացնելն աննկարագրելի էր ինձ համար: Երազանքները կատարւում են, երբ տքնաջան աշխատում ես, պոզիտիւ (դրական-Խմբ.) ես ու հաւատում ես քեզ: Կեանքում ամէն ինչի էլ հնարաւոր է հասնել, երբ վստահ ես գործում»:
Սակայն նոր մրցաշրջանի մեկնարկից ամիսներ անց իրավիճակը կտրուկ փոխուեց՝ նա անգամ թիմի յայտացուցակում չի յայտնւում: Մարզիչի հետ կոնֆլիկտը (բախումը-Խմբ.) կիսապաշտպանին դուրս թողեց թիմի կազմից ու հիմա էլ շատ մօտ է Անգլիայից հեռանալուն:
Չնայած դժուարութիւններին ու 2 ամիս խաղադաշտից բացակայելուն, հայրենիքում Մխիթարեանը շարունակում է ոգեշնչման օրինակ լինել ու իր տուած բազմաթիւ դրական յոյզերի փոխարէն հայերը նրան իրենց աջակցութեամբ են վարձահատոյց լինում:
ՄԱՔՍԻՄ ՄԱՆՈՒԿԵԱՆԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ
Մաքսիմ Մանուկեանն այս տարի գերազանցեց ինքն իրեն: Նախկինում Եւրոպայի ու Աշխարհի առաջնութիւններում աչքի չընկած, բայց հնարքների մեծ զինանոց ունեցող ըմբիշը պարզապէս փայլեց Փարիզում կայացած Աշխարհի առաջնութիւնում:
Փորձէք առանձնացնել ԱԱում նրա տարած յաղթանակներից լաւագոյնը եւ կը դժուարանաք: Ահա, թէ որքան թեթեւ, գեղեցիկ ու ճկուն էր գործում նա:
Մանուկեանը շարունակեց հաւատալ իրեն ու ամէն ինչ արեց 30 տարեկանում իր նպատակը կեանքի կոչելու համար: Նոյնիսկ ըմբշամարտից ժամանակաւոր հեռանալը նրան չխանգարեց հասնել բարձունքի, Մանուկեանը վերադարձաւ աւելի լաւը, ուժեղ ու կամային դառնալու համար:
2017ի Օգոստոսին ըմբիշն ապացուցեց, որ անկախ ամէն ինչից պէտք է հաւատալ սեփական ուժերին ու երազանքին:
«Շատ էի հաւատում այս նուաճմանն, այլապէս չէի հասնի այս յաջողութեանը:
Մեծ գործ եմ արել, շատ դժուար էր յատկապէս անցած ճանապարհը: Շատ ուրախ եմ, որ երջանկացրել եմ ընկերներիս ու ընտանիքիս անդամներին, մեր ազգին: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ուրախանում են իմ յաղթանակով»:
ՏԱՐՈՒԱՅ ՎԵՐԱԴԱՐՁԸ. ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆ
Լեւոն Արոնեանը Թբիլիսիում 24օրեայ յամառ ու գեղեցիկ պայքարում այս տարուայ Սեպտեմբերին 2րդ անգամ նուաճեց Աշխարհի գաւաթը:
Չինացի Դին Լիժենի հետ «թայ բրէյք»ի (որոշիչ խաղի-Խմբ.) արագ շախմատի 2 պարտիաներում էլ նա կարողացաւ յաղթանակ տանել ու 128 շախմատիստների պայքարում լաւագոյնը ճանաչուել: Արոնեանը միակ շախմատիստն է, ով 2 անգամ դարձել է Աշխարհի գաւաթակիր, նրա առաջին յաջողութիւնը եղել էր 2005ին:
Այդ փայլուն նուաճումը նրան նաեւ հնարաւորութիւն տուեց 2018ի Մարտին Բեռլինում պայքարել յաւակնորդների մրցաշարում, ինչպէս նաեւ երկարատեւ ընդմիջումից յետոյ վերադարձրեց ՖԻԴԷի վարկանշային աղիւսակի 2րդ հորիզոնական:
Ընդհանուր առմամբ տարին Արոնեանը մեծ վերելքով անցկացրեց՝ յաղթելով նաեւ Norway Chess ու Grenke Chess սուպերմրցաշարում (գերմրցաշարքին-Խմբ.), Սենթ Լուիսի արագ ու կայծակնային մրցաշարերում, Grand Chess Tourում գրաւեց 3րդ տեղը, իսկ ԵԱի թիմային առաջնութիւնում 1ին խաղատախտակի վրայ չկրեց ոչ մի պարտութիւն ու ոսկէ մեդալակիր դարձաւ:
«Մէկ տարի առաջ անյաջողութիւններ ունէի, նման պահերին ես հասկանում, թէ ով է քեզ հետ, ով է հաւատում քո յաջողութիւններին: Երբեք ամբիցիաների (տենչերու, փառասիրութեան-Խմբ.) հետ կապուած խնդիր չեմ ունեցել, միշտ հաւատացել եմ իմ ուժերին, թէեւ նախկինում յաւակնորդների մրցաշարում վատ եմ խաղացել, բայց այս անգամ լաւ է լինելու»:
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԲԱՉԿՈՎ
Բռնցքամարտիկ Յովհաննէս Բաչկովի համար սպորտային ամառը չափազանց թէժ էր: Նա ընդամէնը 2 ամսուայ տարբերութեամբ Յունիսին Եւրոպայի չեմպիոն, իսկ Օգոստոսին Աշխարհի առաջնութեան բրոնզէ մեդալակիր դարձաւ:
Չափազանց աշխատասէր, կամային ու իր գործին նուիրուած բռնցքամարտիկը կարողացաւ 7 տարուայ ընդմիջումից յետոյ Հայաստան ոսկէ մեդալ բերել:
Եւրոպայի առաջնութիւնում նա իր բարձրութեան վրայ էր ու մրցակիցներին հերթով դուրս էր թողնում պայքարից:
Ոսկին նուաճելուց յետոյ նրա թիրախը դարձաւ Աշխարհի առաջնութիւնը, որտեղից էլ բրոնզէ մեդալով վերադարձաւ:
«Եւրոպայի չեմպիոն դառնալն իմ նպատակներից մէկն էր: Ես միշտ էլ համոզուած եմ եղել, որ պէտք է յաջողութեան հասնեմ ԵԱում կամ ԱԱում, նոր սկսեմ մենամարտեր վարել պրոֆեսիոնալ բռնցքամարտում»:
ԱՆՊԱՐՏԵԼԻՆ. ՍԻՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
20 տարեկանում նա արդէն Օլիմպիական խաղերի արծաթէ, մեծահասակների ու Մ-23 տ. Եւրոպայի չեմպիոն (ախոյեան-Խմբ.) է, երիտասարդական ու պատանեկան բոլոր հնարաւոր մրցաշարերի յաղթող:
Այս տարին էլ Մարտիրոսեանի համար նշանաւորուեց մի քանի կարեւոր ձեռքբերումներով: Փետրուարին նա սպորտի վաստակաւոր վարպետի կոչում ստացաւ, իսկ Մարտին արդէն փայլում էր Եւրոպայի առաջնութիւնում: Երկամարտի 414 կգ.-ով նա ոսկէ մեդալ նուաճեց՝ տիրանալով նաեւ փոքր մեդալներին:
Յունիսին ծանրորդը լաւագոյնն էր երիտասարդների Աշխարհի առաջնութիւնում 426 կգ.-ով, 2 ամիս անց էլ 3 ոսկէ մեդալով վերադարձաւ Ուսանողական խաղերից՝ բարձրացնելով 401 կգ.:
Տարուայ յաղթական եզրափակումն էլ նա արեց Հոկտեմբերին Մ-23 տ. Եւրոպայի առաջնութիւնում՝ 433 կգ.-ով սահմանելով Եւրոպայի ռեկորդ (մրցանիշ-Խմբ.):
Սակայն 12 ոսկէ մեդալներ նուաճած ծանրորդը Հայաստանի որակազրկման պատճառով չկարողացաւ մասնակցել Աշխարհի առաջնութեանը, այլապէս ո՞վ գիտի, թէ էլ ինչ յաջողութիւն կը գրանցէր:
«Չեմ կարծում, որ երիտասարդ տարիքում բազմաթիւ մեդալներ նուաճելը յետագայում կը խանգարի ինձ լաւ ելոյթ ունենալ: Ես դեռ ոչ Օլիմպիական, ոչ էլ Աշխարհի չեմպիոն չեմ դարձել, այնպէս որ պէտք է ձգտեմ դրանք էլ նուաճել»:
Նոր Տարուան Եւ
Ս. Ծնունդի Առիթով,
Լաւագոյնը Կը Մաղթենք
Հայ Ժողովուրդին
Ուրֆայի Հայրենակցական Միութիւն
Compatriotic Union of Ourfa
Wishing All Our Customers
And Friends\ A Prosperous Year
And A Merry Christmas
Aida Yeghiazarian
818-547-6388
aida7@me.com
Re/Max Optima
333 E. Glenoaks Blvd. Suite 100, Glendale, CA 91207
Our best wishes
for a very Merry Christmas
and a happy, healthy 2018.
We extend our sincerest
appreciation to our members,
volunteers, donors
and scholarship sponsors.
Because of the generosity
of our members and donors,
AEF allocated over $500,000
in 2017 for various
educational programs,
including over 300 scholarships,
four school construction
& renovation projects,
student supplies, computer labs, etc.