2018թ.ի Մայիսի 28ին Գիւմրիի «Շիրվանեան» երիտասարդական կենտրոնը իր ակտիւ սաների հետ այցելեց Սարդարապատի ճակատամարտի յուշահամալիր, որտեղ տեղի ունեցան Հայաստանի առաջին Հանրապետութեան 100ամեակին նուիրուած միջոցառումներ:
«Յաղթանակների դար» խորագիրը կրող միջոցառումը սկսուեց շքերթով, որի ընթացքում սաները լսեցին եւ ականատես եղան մեր հերոսների մասին պատմուող պատմութիւններին:
Այնուհետեւ՝ յուշահամալիրը տեսնելուց յետոյ, նրանք այցելեցին Սարդարապատի Պատմութեան եւ ազգագրութեան թանգարան, որտեղ ծանօթացան առաջին Հանրապետութեան պատմութեանը, 1914-18թթ. տեղի ունեցած պատերազմներին եւ Հայաստանը՝ որպէս անկախ հանրապետութիւն, իր ունեցած դերի եւ պատմական իրադարձութիւնների մասին: Յաջորդիւ այց կատարեցինք Եռաբլուր, Երեւանի Քաղաքային պանթէոն, որտեղ այցելեցինք Հայաստանի առաջին Հանրապետութեան ներքին գործերի նախարար Արամ Մանուկեանի շիրիմին:
Օրը ամփոփեցինք քայլերթ կատարելով եւ օրուայ խօսքերի ունկնդրումով դէպի Ազատութեան հրապարակ, այնուհետեւ դէպի Հանրապետութեան հրապարակ: